https://arm.sputniknews.ru/20260305/arajikajum-masnakcelu-em-yntrutjunnerin-artur-sargsjany-dataranum-elujt-unecav-99521444.html
Առաջիկայում մասնակցելու եմ ընտրություններին․ Արթուր Սարգսյանը դատարանում ելույթ ունեցավ
Առաջիկայում մասնակցելու եմ ընտրություններին․ Արթուր Սարգսյանը դատարանում ելույթ ունեցավ
Sputnik Արմենիա
Պատգամավորը դատավոր Կարեն Ֆարխոյանին մեղադրեց վախեր ունենալու մեջ, բայց հորդորեց այնուամենայնիվ իրենից չվախենալ, չնայած, որ որևէ պարագայում չի պատրաստվում... 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T17:17+0400
2026-03-05T17:17+0400
2026-03-05T18:29+0400
արթուր սարգսյան
սրբազան պայքար
բագրատ սրբազան
դատ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94434341_0:0:1600:901_1920x0_80_0_0_0ed6b64404c01e4d0e6900b13acb69e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակցի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Սարգսյանը հայտարարեց գործով դատական նիստի ժամանակ։Նիստի սկզբում Սարգսյանը դժգոհեց, թե ինչու փետրվարի 26-ին՝ իր տնային կալանքի երկարաձգման օրը, իրեն չթույլատրվեց խոսք ասել, այդ պատճառով էլ որոշեց այսօր ելույթ ունենալ։Պատգամավորը դատավոր Կարեն Ֆարխոյանին մեղադրեց վախեր ունենալու մեջ, բայց հորդորեց այնուամենայնիվ իրենից չվախենալ, չնայած, որ որևէ պարագայում չի պատրաստվում հանձնվել։«Վստահ եմ՝ ինձնից չեք վախենում, այլ իմ ճշմարիտ խոսքից։ Դուք հինգշաբթի օրը երկարաձգեցիք իմ տնային կալանքը, բայց վստահեցնում եմ՝ ինձ կարող եք զրկել տեղաշարժվելու իրավունքից, բայց չեք կարող սահմանափակել իմ սկզբունքներն ու տեսակը։ Ես սյունեցի եմ ու չեք կարող սահմանափակել նաև իմ թիկունքին կանգնած սյունեցիների կամքը»,- ասաց Սարգսյանը։Շեշտեց՝ փետրվարի 26-ին հերթական անգամ թղթի վրա գրված օրենքը «ծնկեց» մեկ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ․) հրամանի առաջ։Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը, դեկտեմբերի 4–ի որոշումով, երկարաձգվել էր մինչև 2026–ի մարտի 8–ը։Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94434341_0:0:1424:1067_1920x0_80_0_0_f607f75b52e7cf3f242935bce231d76a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր սարգսյան, սրբազան պայքար, բագրատ սրբազան, դատ, ազգային ժողովի ընտրություններ
արթուր սարգսյան, սրբազան պայքար, բագրատ սրբազան, դատ, ազգային ժողովի ընտրություններ
Առաջիկայում մասնակցելու եմ ընտրություններին․ Արթուր Սարգսյանը դատարանում ելույթ ունեցավ
17:17 05.03.2026 (Թարմացված է: 18:29 05.03.2026) Պատգամավորը դատավոր Կարեն Ֆարխոյանին մեղադրեց վախեր ունենալու մեջ, բայց հորդորեց այնուամենայնիվ իրենից չվախենալ, չնայած, որ որևէ պարագայում չի պատրաստվում հանձնվել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակցի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Սարգսյանը հայտարարեց գործով դատական նիստի ժամանակ։
Նիստի սկզբում Սարգսյանը դժգոհեց, թե ինչու փետրվարի 26-ին՝ իր տնային կալանքի
երկարաձգման օրը, իրեն չթույլատրվեց խոսք ասել, այդ պատճառով էլ որոշեց այսօր ելույթ ունենալ։
«Լինեմ բանտում, թե փողոցում, միևնույնն է՝ իմ պայքարը շարունակելու եմ։ Ես՝ որպես սյունեցի, չեմ ծնկելու ձեր ապօրինի որոշումների առաջ։ Առաջիկայում էլ մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին։ Պայքարելու եմ այնքան, մինչև այս չարիքի իշխանություններին հեռացնենք»,- նշեց Սարգսյանը։
Պատգամավորը դատավոր Կարեն Ֆարխոյանին մեղադրեց վախեր ունենալու մեջ, բայց հորդորեց այնուամենայնիվ իրենից չվախենալ, չնայած, որ որևէ պարագայում չի պատրաստվում հանձնվել։
«Վստահ եմ՝ ինձնից չեք վախենում, այլ իմ ճշմարիտ խոսքից։ Դուք հինգշաբթի օրը երկարաձգեցիք իմ տնային կալանքը, բայց վստահեցնում եմ՝ ինձ կարող եք զրկել տեղաշարժվելու իրավունքից, բայց չեք կարող սահմանափակել իմ սկզբունքներն ու տեսակը։ Ես սյունեցի եմ ու չեք կարող սահմանափակել նաև իմ թիկունքին կանգնած սյունեցիների կամքը»,- ասաց Սարգսյանը։
Շեշտեց՝ փետրվարի 26-ին հերթական անգամ թղթի վրա գրված օրենքը «ծնկեց» մեկ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ․) հրամանի առաջ։
Արթուր Սարգսյանը
կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը, դեկտեմբերի 4–ի որոշումով,
երկարաձգվել էր մինչև 2026–ի մարտի 8–ը։
Հիշեցնենք, որ ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։