https://arm.sputniknews.ru/20260521/andranik-tevanjany-herqum-e-petakan-davatshanutjan-meghadranqy-gvortsn-anvanelvov-karvovi-102467914.html
Անդրանիկ Թևանյանը հերքում է պետական դավաճանության մեղադրանքը` գործն անվանելով «կարովի»
Անդրանիկ Թևանյանը հերքում է պետական դավաճանության մեղադրանքը` գործն անվանելով «կարովի»
Sputnik Արմենիա
Թևանյանը հիշեցրել է, որ ինքը 2024 թվականին պատգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ֆիզիկապես ներկա գտնվել ԱԺ փակ նիստերին։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T22:15+0400
2026-05-21T22:15+0400
2026-05-21T22:33+0400
տեսանյութեր
տեսանյութ
անդրանիկ թևանյան
հհ քննչական կոմիտե
լրտես
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102466986_0:0:1500:844_1920x0_80_0_0_7be043bb8aea5d92b192faef8d769420.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախնըտրական ցուցակում 2–րդ համար հանդիսացող Անդրանիկ Թևանյանը հերքում է ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Կոմիտեի պնդմամբ` Անդրանիկ Թևանյանը, 2024թ–ին լինելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 622,000 դոլարի դիմաց ԱԺ գաղտնի նիստի մասին տեղեկություններ է վաճառել օտարկերյա վերլուծական կենտրոնի։Թևանյանը ֆեյսբուքյանը տեսաուղերձ է հղել, որում իրավապահների հրապարակած մեղադրանքներն անվանել է իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական պատվեր և «ուղղակի անհեթեթություն»։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ, առաջիկա ԱԺ ընտրություններում ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իրավապահները փորձում են իրեն մեղադրանք առաջադրել մի արարքի համար, որը ֆիզիկապես և տրամաբանորեն անհնար էր իրականացնել։ Նա մատնանշել է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ առկա այն դրույթը, ըստ որի՝ ինքը 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ նիստի մասին տեղեկություններ է փոխանցել, մինչդեռ այդ ժամանակահատվածում ինքն ընդհանրապես պատգամավոր չի եղել։Քաղաքական գործիչը շեշտել է, որ ինքը 2024 թվականին չէր կարող ֆիզիկապես ներկա գտնվել խորհրդարանի փակ գաղտնի լսումներին, հետևաբար զրոյանում են նաև դրանից բխող մնացած բոլոր խոսակցությունները՝ ներառյալ աստղաբաշխական գումարների ստացման վերաբերյալ պնդումները։Անդրադառնալով իրեն ներկայացված պետական դավաճանության մեղադրանքին՝ նա նշել է, որ իշխանությունն այս քայլով փորձում է մոլորեցնել հանրությանը և սեփական հակապետական գործունեությունից շեղել մարդկանց ուշադրությունը։Թևանյանը հավելել է, որ քանի դեռ իրավապահ համակարգի կողմից նոր հրապարակումներ չկան, ինքն այլևս չի անդրադառնա այս թեմային, քանի որ, ըստ նրա, առկա փաստերն արդեն իսկ բավարար են ներկայացված մեղադրանքի ողջ փուչիկը պայթեցնելու համար։ՀԳ. Թևանյանի հրապարակումից շատ չանցած` ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը նոր գրառում արեց սոցցանցում` հորդորելով ավելի ուշադիր կարդալ Անդրանիկ Թևանյանի գործի վերաբերյալ հաղորդագրությունը և ուշադրություն դարձնել «ապօրինի» բառի վրա։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Նշենք, որ Անդրանիկ Թևանյանն այսօր քարոզարշավի ժամանակ հերքել էր տեղեկությունները` հայտարարելով, թե վարկած կա, որ իր հասցեին հնչեցված մեղադրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելադրանքով է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Անդրանիկ Թևանյանը հերքում է քննչական կոմիտեի մեղադրանքները
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանը հերքում է քննչական կոմիտեի մեղադրանքները
2026-05-21T22:15+0400
true
PT2M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102466986_188:0:1313:844_1920x0_80_0_0_a35028126d59372c3dbd5bae57af4f98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, անդրանիկ թևանյան, հհ քննչական կոմիտե, լրտես, պետական դավաճանություն
տեսանյութեր, տեսանյութ, видео, անդրանիկ թևանյան, հհ քննչական կոմիտե, լրտես, պետական դավաճանություն
Անդրանիկ Թևանյանը հերքում է պետական դավաճանության մեղադրանքը` գործն անվանելով «կարովի»
22:15 21.05.2026 (Թարմացված է: 22:33 21.05.2026) Թևանյանը հիշեցրել է, որ ինքը 2024 թվականին պատգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ֆիզիկապես ներկա գտնվել ԱԺ փակ նիստերին։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախնըտրական ցուցակում 2–րդ համար հանդիսացող Անդրանիկ Թևանյանը հերքում է ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Կոմիտեի պնդմամբ` Անդրանիկ Թևանյանը, 2024թ–ին լինելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 622,000 դոլարի դիմաց ԱԺ գաղտնի նիստի մասին տեղեկություններ է վաճառել օտարկերյա վերլուծական կենտրոնի։
Թևանյանը ֆեյսբուքյանը
տեսաուղերձ է հղել, որում իրավապահների հրապարակած մեղադրանքներն անվանել է իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական պատվեր և «ուղղակի անհեթեթություն»։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ, առաջիկա ԱԺ ընտրություններում ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իրավապահները փորձում են իրեն մեղադրանք առաջադրել մի արարքի համար, որը ֆիզիկապես և տրամաբանորեն անհնար էր իրականացնել։ Նա մատնանշել է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ առկա այն դրույթը, ըստ որի՝ ինքը 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ նիստի մասին տեղեկություններ է փոխանցել, մինչդեռ այդ ժամանակահատվածում ինքն ընդհանրապես պատգամավոր չի եղել։
«Ուրեմն, այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 2021 թ․-ին, այո, ընտրվել եմ պատգամավոր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց, ուշադրություն, 2023 թ․-ին վայր եմ դրել Ազգային ժողովի մանդատն ու դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին` որպես ոչ պատգամավոր արդեն»,– ասում է Թևանյանը։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ ինքը 2024 թվականին չէր կարող ֆիզիկապես ներկա գտնվել խորհրդարանի փակ գաղտնի լսումներին, հետևաբար զրոյանում են նաև դրանից բխող մնացած բոլոր խոսակցությունները՝ ներառյալ աստղաբաշխական գումարների ստացման վերաբերյալ պնդումները։
Անդրադառնալով իրեն ներկայացված պետական դավաճանության մեղադրանքին՝ նա նշել է, որ իշխանությունն այս քայլով փորձում է մոլորեցնել հանրությանը և սեփական հակապետական գործունեությունից շեղել մարդկանց ուշադրությունը։
Թևանյանը հավելել է, որ քանի դեռ իրավապահ համակարգի կողմից նոր հրապարակումներ չկան, ինքն այլևս չի անդրադառնա այս թեմային, քանի որ, ըստ նրա, առկա փաստերն արդեն իսկ բավարար են ներկայացված մեղադրանքի ողջ փուչիկը պայթեցնելու համար։
ՀԳ. Թևանյանի հրապարակումից շատ չանցած` ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը
նոր գրառում արեց սոցցանցում` հորդորելով ավելի ուշադիր կարդալ Անդրանիկ Թևանյանի գործի վերաբերյալ հաղորդագրությունը և ուշադրություն դարձնել «ապօրինի» բառի վրա։
«Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,–գրել է Ավդալյանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին
հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա
հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանն այսօր քարոզարշավի ժամանակ հերքել էր տեղեկությունները` հայտարարելով, թե վարկած կա, որ իր հասցեին հնչեցված մ
եղադրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելադրանքով է։