https://arm.sputniknews.ru/20260521/voreve-kvomprvomis-voreve-oligarkhi-het-chi-karvogh-linel-papvojany-araratcementi-masin-102439126.html
Որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել. Պապոյանը` «Արարատցեմենտի» մասին
Որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել. Պապոյանը` «Արարատցեմենտի» մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես-ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, նշանակվելու է... 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T13:15+0400
2026-05-21T13:15+0400
2026-05-21T13:15+0400
ցեմենտ
արարատի մարզ
գագիկ ծառուկյան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492151_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fa3b2d6b4c45988ea09823b403c3842e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունը հիմա չէ, որ հիշել է Արարատի ցեմենտի գործարանի մասին ու որոշել այն պետականացնել, այլ ուղղակի ՀՀ դատախազությունն է հիմա իրավական հիմքերը գտել։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը այս օրերին` նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդի մեջ է, սակայն մասնակցում է կառավարության նիստերին։Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, պատկանելու է ՀՀ–ին, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց` 2026 թ– ի մայիսի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում է ներկայացրել, իսկ մայիսի 7-ին կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` Արարատի ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերով:Թե ինչպես են ցեմենտի գործարանը վերադարձնելու պետությանը, նախարարը բերեց ԶՊՄԿ–ի օրինակը, ըստ որի` գործարանը ոչ միայն հարկվում է, այլև 22.5 տոկոս շահույթը մուծում է պետական բյուջե։ Ըստ Պապոյանի` այդ գումարներով էլ մարդիկ գնում են ու անվճար օգտվում են առողջապահական ապահովագրությունից կամ, օրինակ, ստանում բարձր թոշակ։ «Այսինքն, Առինջի սարի վրայի դղյակը` իր առյուծներով, կվերադառնա ժողովրդին` յուրաքանչյուր մարդու տալով 3000, 5000 դրամ և այլն»,– ավելացրեց Պապոյանը։ Նշենք, որ այսօր առավոտյան «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանը գրել էր, թե ՀՀ դատախազության երեկվա հաղորդագրությունը Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտի» մասին copy paste է արված իր 2019–ին գրած նյութից։ Նա հավելել էր, որ «Արարատցեմենտի» մասին այս պատմությունը ներկա իշխանությունը նոր չի իմացել, «բայց ինչպես կասեր ներկաներից մեկը, այստեղ բանալի բառը «ընտրությունն» է»։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492151_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e8c5e664995e0941a6e104625b07c3a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցեմենտ, արարատի մարզ, գագիկ ծառուկյան, գևորգ պապոյան
ցեմենտ, արարատի մարզ, գագիկ ծառուկյան, գևորգ պապոյան
Որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել. Պապոյանը` «Արարատցեմենտի» մասին
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես-ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունը հիմա չէ, որ հիշել է Արարատի ցեմենտի գործարանի մասին ու որոշել այն պետականացնել, այլ ուղղակի ՀՀ դատախազությունն է հիմա իրավական հիմքերը գտել։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը այս օրերին` նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդի մեջ է, սակայն մասնակցում է կառավարության նիստերին։
Ավելի վաղ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, պատկանելու է ՀՀ–ին, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց
ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց` 2026 թ– ի մայիսի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում է ներկայացրել, իսկ մայիսի 7-ին կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` Արարատի ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերով:
«Եթե 2018 թվականին գտնեինք այդ հիմքերը, այդ ժամանակ գործարանը կվերադարձնեինք ժողովրդին։ Եթե որևէ մեկին թվում է, թե իր ապօրինի գույքի հետևից դեռ չենք գնացել, ու դա իրեն երաշխավորում է, որ իր հետևից, օրինակ, 2028 թվականին չենք գնալու, սխալվում է, քանի որ բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք։ Այդտեղ որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել` որքան էլ որ «ասենք թե` լիարժեք, համապատասխան, որը եղբայր ջան» (Պապոյանն ակնարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսույթը-խմբ.)»,– հայտարարեց Պապոյանը։
Թե ինչպես են ցեմենտի գործարանը վերադարձնելու պետությանը, նախարարը բերեց ԶՊՄԿ–ի օրինակը, ըստ որի` գործարանը ոչ միայն հարկվում է, այլև 22.5 տոկոս շահույթը մուծում է պետական բյուջե։ Ըստ Պապոյանի` այդ գումարներով էլ մարդիկ գնում են ու անվճար օգտվում են առողջապահական ապահովագրությունից կամ, օրինակ, ստանում բարձր թոշակ։
«Այսինքն, Առինջի սարի վրայի դղյակը` իր առյուծներով, կվերադառնա ժողովրդին` յուրաքանչյուր մարդու տալով 3000, 5000 դրամ և այլն»,– ավելացրեց Պապոյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան «Հետքի» լրագրող
Վահե Սարուխանյանը գրել էր, թե ՀՀ դատախազության երեկվա հաղորդագրությունը Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտի» մասին copy paste է արված իր 2019–ին գրած նյութից։ Նա հավելել էր, որ «Արարատցեմենտի» մասին այս պատմությունը ներկա իշխանությունը նոր չի իմացել, «բայց ինչպես կասեր ներկաներից մեկը, այստեղ բանալի բառը «ընտրությունն» է»։