https://arm.sputniknews.ru/20260520/pashinjany-petakanacnelu-mvolucqvov-hisusi-ardzanin-el-karvogh-e-hasnel-iveta-tvonvojan--102400772.html
Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կարող է հասնել․ Իվետա Տոնոյան
Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կարող է հասնել․ Իվետա Տոնոյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը դիմեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով դիրքորոշում... 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T16:54+0400
2026-05-20T16:54+0400
2026-05-20T18:00+0400
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
իվետա տոնոյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ցեմենտ
արարատ
գործարան
ազգայնացում / պետականացում
պետականացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102399716_0:38:1600:938_1920x0_80_0_0_1da16974498a00930a3c7d0895055312.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մոտ վերջին ամիսներին տարբեր ձեռնարկություններ պետականացնելու մոլուցք է սկսվել։ Այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ԲՀԿ խոսնակի խոսքով՝ նախընտրական այս շրջանում տարբեր քաղաքական ուժեր լծված են իրենց ծրագիրը, գաղափարախոսությունը, երկրի զարգացման իրենց տեսլականը հանրությանը ներկայացնելով, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդն ու նրա գլխավորած քաղաքական թիմը որդեգրել են մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային խոսք կամ առողջ քննադատություն։«Քաղաքական շոուներ բեմադրելու և իրականացնելու մեծ փորձառություն ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը լավագույնս տիրապետում են այս մանիպուլյացիաներին և այս տեխնոլոգիաներին»,- ասաց Տոնոյանը։Ինչ վերաբերում է The Insider-ի հոդվածին, որում նշվում է՝ իբրև թե Ռուսաստանի նախագահական վարչության լուծարված ստորաբաժանումների արտահոսած նյութերում առկա են եղել Ծառուկյանի անձնագրի պատճենն ու նրա 2017 թվականի նախընտրական արշավի ֆինանսական փաստաթղթերը, Տոնոյանն առաջարկեց՝ մարզական հետաքրքրության համար 24 ժամում կարելի է այնպես անել, որ The Insider-ի մակարդակի մեկ այլ արտասահմանյան պարբերականում հայտնվի հոդված, օրինակ, Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի անդամների անցյալի մասին և այլն։Միտումնավոր սնանկացո՞ւմ, թե՞ անձնական շահեր. Հրազդանի ցեմենտի գործարանի խնդիրները«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն իր հերթին նշեց՝ նաև «Արարատցեմենտ» գործարանի շնորհիվ է, որ Հայաստանը տնտեսական առումով տարածաշրջանային նշանակություն ունի։Հավելենք, որ Փաշինյանի ելույթից հաշված ժամեր անց ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
արարատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102399716_0:0:1600:1201_1920x0_80_0_0_434194fd6a17da87a613a81ce7e95b44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ցեմենտ, արարատ, գործարան, ազգայնացում / պետականացում, պետականացում
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ցեմենտ, արարատ, գործարան, ազգայնացում / պետականացում, պետականացում
Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կարող է հասնել․ Իվետա Տոնոյան
16:54 20.05.2026 (Թարմացված է: 18:00 20.05.2026) ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը դիմեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով դիրքորոշում արտահայտել, արձագանքել մեր երկրում կատարվող իրողություններին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մոտ վերջին ամիսներին տարբեր ձեռնարկություններ պետականացնելու մոլուցք է սկսվել։ Այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Շնող համայնքում
հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
«Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի մոտ անհագուրդ մոլուցք է առաջացել տարբեր տեսակի ձեռնարկությունների պետականացման, սեփականաշնորհման, ես լրջագույն կասկածներ ու վախեր ունեմ, որ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու կամ կալանավորելու մոլուցք է առաջանալու»,- ասաց Տոնոյանը։
ԲՀԿ խոսնակի խոսքով՝ նախընտրական այս շրջանում տարբեր քաղաքական ուժեր լծված են իրենց ծրագիրը, գաղափարախոսությունը, երկրի զարգացման իրենց տեսլականը հանրությանը ներկայացնելով, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդն ու նրա գլխավորած քաղաքական թիմը որդեգրել են մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային խոսք կամ առողջ քննադատություն։
«Քաղաքական շոուներ բեմադրելու և իրականացնելու մեծ փորձառություն ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը լավագույնս տիրապետում են այս մանիպուլյացիաներին և այս տեխնոլոգիաներին»,- ասաց Տոնոյանը։
Ինչ վերաբերում է The Insider-ի հոդվածին, որում նշվում է՝ իբրև թե Ռուսաստանի նախագահական վարչության լուծարված ստորաբաժանումների արտահոսած նյութերում առկա են եղել Ծառուկյանի անձնագրի պատճենն ու նրա 2017 թվականի նախընտրական արշավի ֆինանսական փաստաթղթերը, Տոնոյանն առաջարկեց՝ մարզական հետաքրքրության համար 24 ժամում կարելի է այնպես անել, որ The Insider-ի մակարդակի մեկ այլ արտասահմանյան պարբերականում հայտնվի հոդված, օրինակ, Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի անդամների անցյալի մասին և այլն։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն իր հերթին նշեց՝ նաև «Արարատցեմենտ» գործարանի շնորհիվ է, որ Հայաստանը տնտեսական առումով տարածաշրջանային նշանակություն ունի։
«Հիմա դուք ենթադրեք՝ ում է ձեռնտու արդյունաբերական բաղադրիչի շուրջ անորոշության ստեղծումը, դրա քայքայումը․․․ Տարածաշրջանի այն երկրներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք ամեն օր երազում են մեծացնել Հայաստանի՝ իրենցից կախվածությունը»,- ասաց Սուրենյանցը։
Հավելենք, որ Փաշինյանի ելույթից հաշված ժամեր անց
ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։