https://arm.sputniknews.ru/20260519/rd-qaghaqaciutjun-chunem-ev-chem-unecel-narek-karapetjany-pataskhanum-e-alen-simvonjanin-102364429.html
ՌԴ քաղաքացիություն չունեմ և չեմ ունեցել. Նարեկ Կարապետյանը պատասխանում է Ալեն Սիմոնյանին
ՌԴ քաղաքացիություն չունեմ և չեմ ունեցել. Նարեկ Կարապետյանը պատասխանում է Ալեն Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը վստահեցնում է` ինքը Անգլիայում և Շվեյցարիայում ավելի շատ է ապրել, քան Ռուսաստանում։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T19:58+0400
2026-05-19T19:58+0400
2026-05-19T20:03+0400
հայաստան
նարեկ կարապետյան
ալեն սիմոնյան
ռուսաստան
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102363867_0:158:720:563_1920x0_80_0_0_204a97dba9f011f240d5425c28e6358a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքում է իր` ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրը։ Նա այդ մասին խոսել է սոցցանցում հրապարակած տեսանյութում։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդում է գտնվում, «Տելեգրամի» իր ալիքում մի «փաստաթուղթ» էր հրապարակել, որում նշվում է, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, այլ քաղաքացիություն չեմ ունեցել։ Կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք»,– նշել է Կարապետյանը։Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 3 քաղաքացիություն ունի` Հայաստանի, Ռուսաստանի և Կիպրոսի։ Ապրիլի 15-ին նա հայտարարեց Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց սկսելու մասին։ Մայիսի 7-ին հայտնեց, որ 2 երկրների քաղաքացիությունները դադարեցնելու գործընթացը շարունակվում է, ու այն իրավաբանական տիրույթում գտնվող հարց է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ. Նարեկ Կարապետյան
2026-05-19T19:58+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102363867_0:90:720:630_1920x0_80_0_0_b1ed80ea9592342da53664128c30e8f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ կարապետյան, ալեն սիմոնյան, ռուսաստան, քաղաքացիություն, видео
հայաստան, նարեկ կարապետյան, ալեն սիմոնյան, ռուսաստան, քաղաքացիություն, видео
ՌԴ քաղաքացիություն չունեմ և չեմ ունեցել. Նարեկ Կարապետյանը պատասխանում է Ալեն Սիմոնյանին
19:58 19.05.2026 (Թարմացված է: 20:03 19.05.2026) Նարեկ Կարապետյանը վստահեցնում է` ինքը Անգլիայում և Շվեյցարիայում ավելի շատ է ապրել, քան Ռուսաստանում։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքում է իր` ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրը։ Նա այդ մասին խոսել է սոցցանցում հրապարակած տեսանյութում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդում է գտնվում, «Տելեգրամի» իր ալիքում մի «փաստաթուղթ» էր հրապարակել, որում նշվում է, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։
«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, այլ քաղաքացիություն չեմ ունեցել։ Կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք»,– նշել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 3 քաղաքացիություն ունի` Հայաստանի, Ռուսաստանի և Կիպրոսի։ Ապրիլի 15-ին նա հայտարարեց Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց սկսելու մասին։ Մայիսի 7-ին հայտնեց, որ 2 երկրների քաղաքացիությունները դադարեցնելու գործընթացը շարունակվում է, ու այն իրավաբանական տիրույթում գտնվող հարց է։