00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը

© Sputnik / пресс-служба МИД РФՄիխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
Գալուզինը նաև հերքել է հայկական մի քանի ԶԼՄ-ների տարածած հրապարակումն այն մասին, թե իբր ռուս դիվանագետները գործունեություն են ծավալում Հայաստանի շահերի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Կարապետյանն արձագանքեց` պնդելով, որ ինքն այլ երկրի քաղաքացիություն չունի, և դա ապացուցելու համար իր փաստաբանները դիմել են ՌԴ համապատասխան մարմիններին։
ՌԴ փոխարտգործնախարար հերքել է նաև հայկական մի քանի ԶԼՄ-ներում տարածված հրապարակումն այն մասին, թե իբր ռուս դիվանագետները գործունեություն են ծավալում Հայաստանի շահերի դեմ: Նրա խոսքով՝ այս կեղծ լուրը բորբոքում է լրտեսական արշավ ընդդեմ ՌԴ-ի։
«Վերջերս հակառուսական ուղղվածության տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է իրականության հետ բացարձակապես կապ չունեցող բացահայտ պարսավանք այն մասին, թե իբր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, աշխատակիցները, դիվանագիտական ծառայողներն ինչ-որ չթույլատրված գործունեությամբ են զբաղվում Հայաստանի շահերի դեմ։ Իհարկե, դա բացարձակ սուտ է, կեղծ է»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը, որն ուղղակիորեն ամրագրված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայում, չարամտորեն ներկայացվում է որպես ինչ-որ անթույլատրելի գործունեություն։ Նրա խոսքով՝ հենց այդ համատեքստում էլ հայ քաղաքական գործիչներին վերագրվում են գոյություն չունեցող բաներ։
ՌԴ փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան «տվել է, տալիս է և տալու է պատշաճ հակահարված» և համապատասխան ձևով արձագանքելու է։
Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեից պահանջել է հերքում հրապարակել իր վստահորդի հասցեին հրապարակված զրպարտության վերաբերյալ։ Ալոյանը շեշտել է՝ եթե հերքումն անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ կոմիտեն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան։
Հավելենք՝ մայիսի 16-ին «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) հայտարարել էր, թե իբր օրերս ստացել է «փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում քաղաքական և տեղեկատվական ազդեցություն գործելու ռուսական շրջանակների համակարգված գործողությունների մասին»: Նրա պնդմամբ՝ այդ փաստաթղթերը միաձուլվել են, ամենայն հավանականությամբ, հաքերային հարձակման արդյունքում, և իրենցից ներկայացնում են սոցիալական դիզայնի գործակալության (Social Design Agency, SDA) փաստաթղթեր, նամակագրություններ, սքրինշոթներ, հաշվետվություններ, պլաններ և այլ նյութեր, որը դե ֆակտո գործում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի ենթակայության տակ: Նյութերը, իբր,պարունակում են Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Ֆինլանդիայում և Նորվեգիայում գործակալության կողմից արդեն իսկ իրականացված և պլանավորված տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանային նյութեր, հաշվետվություններ և ամփոփագրեր:
Լրահոս
0