00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Բոլորին դեմ եմ»–ը մուկ է «տշում» կառավարության շենքի մոտ

Բաժանորդագրվել
Ակցիայի ընթացքում առաջինը մուկ «տշեց» կուսակցության անդամներից մեկը, որը ներկայանում է «սպայդերմենի» զգեստով։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակում կրկին ակցիա է անում. այս անգամ կառավարության շենքի դիմաց «մուկ են տշում»։
Ավելի վաղ «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները «ջուր էին ծեծել», «ցեխ էին շպրտել բոլոր կուսակցությունների վրա» ու «փափուկ բարձ դրել» ժողովրդի գլխի տակ։
Այսօր «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները փոքրիկ դարպաս են տեղադրել շենքի դիմաց ու մկան տեսքով փափուկ խաղալիքներ են բերել։
«Մենք միակ ուժն ենք, որի մոտ «մուկ տշելու» համար աշխատավարձ չենք ստանալու, պարգևավճար չենք ստանալու։ Այժմ այստեղ կատարվում է այն, ինչ մեր իրականությունում է։ Այսինքն` հայտարարում են, թե ուժերից մեկում օտարերկրյա անձնագրով քաղաքացի կա, հետո տեսնում ես, որ տեռորիստները ՀՀ պատգամավորներ են։ Այս ամենը հենց «մուկ տշելու» գործընթաց է»,– ասաց կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը։
Առաջին մուկն ակցիայի ընթացքում «տշեց» կուսակցության անդամներից մեկը, որը ներկայանում է «սպայդերմենի» համազգեստով։ Նա միանգամից գոլ խփեց։
Մինչ այդ շենքի տարածքում ծառայություն իրականացնեղ ոստիկանները որևէ գործողություն չէին անում։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն առաջարկում է 100–օրյա իշխանություն և նոր ընտրություններ
Ակցիայի սկսվելուց հետո նրանք մոտեցան կուսակցության անդամներին ու հորդորեցին այդտեղ չիրականացնել իրենց ակցիան։ Կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանն ընդդիմացավ.
«Սա մեր քարոզարշավն է, ու դրա շրջանակում քաղաքական ակցիա ենք իրականացնում։ Ոստիկանը մեզ ասում է, թե չենք իրազեկել այս մասին, բայց նախընտրական շրջան է ու իրազեկման կարիք կա։ Մեզ ասում են, թե խանգարում ենք կառավարության աշխատանքին, կարծես թե այստեղ լուրջ բանով են զբաղված, մենք էլ մեր «մուկ տշելով» խանգարում ենք իրենց «մուկ տշելուն»»,– ասաց Ղազարյանը։
Ոստիկանները քիչ անց վերցրին ու տարան դարպասը, կուսակցության անդամներն էլ համակարգչի մկնիկը սկսեցին «տշել» այս ու այն կողմ։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0