00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն առաջարկում է 100–օրյա իշխանություն և նոր ընտրություններ

© SputnikՆինա Կարապետյանց
Նինա Կարապետյանց - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե քաղաքական առևտուրն է, այլ ընտրակարգի արմատական փոփոխությունը և արդար ընտրությունների կազմակերպումը:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Խորհրդարանական ընտրություններին առաջադրված «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը կարծում է, որ հունիսի 7-ի ընտրություններում առաջադրված ուժերից որևէ մեկը չի կարող ունենալ կայուն մեծամասնություն։ Այդուհանդերձ նրանց վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն Աջափնյակում քարոզարշավի ժամանակ վստահեցրեց, որ իրենք հաղթահարելու են անցողիկ շեմն ու բանակցություններ են սկսելու մյուս քաղաքական ուժերի հետ։
«Մենք քաղաքական առևտրով չենք զբաղվելու, այլ գալիս ենք կոնկրետ ծրագրով։ Մեր վարչապետի թեկնածուն 100 օրվա ընթացքում իրականացնելու է մեր նախանշած փոփոխությունները. անցողիկ շեմը դարձնելու է 1 տոկոս, որպեսզի դաշտ մտնեն նաև թարմ քաղաքական ուժեր, քանի որ հին ուժերով, որոնք արդեն ունեն իրենց հստակ էլեկտորատը, նոր բան ստեղծել հնարավոր չէ։ Պետք է հանել կայուն մեծամասնության կետը, քանի որ այն լուրջ խնդիրներ է առաջացնում, ինչպես նաև ավելացնել «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին ու արտահայտեն իրենց կամքը»,– ասաց Նինա Կարապետյանցը։
Նշենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները կանցկացվեն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա 8%, եթե 4 և ավելի` 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:
Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենք առաջարկում են իրենց տալ ընդամենը 100-օրյա իշխանություն, որը կօգտագործվի ընտրակարգում փոփոխություններ անելու և նոր ընտրություններ կազմակերպելու համար։
Պետք է խաղի կանոնները փոխել. «Բոլորին դեմ եմ»-ը առաջարկներ արեց «ջուր ծեծելու» ժամանակ
«Այդ ընտրություններում վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը. մեր կուսակցությունը լուծարվելու է։ Վարչապետը հաջորդ տասը տարիներին չի հավակնելու որևէ նշանակալի կամ ընտրովի պետական պաշտոնի, հետևաբար, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լինելու են արդար ընտրություններ»,– մանրամասնեց Կարապետյանցը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0