https://arm.sputniknews.ru/20260508/patzhir-bvolvorin-bvolvorin-dem-em-y-qarvozarshavy-meknarkel-e-cekhvot-akciajvov-101924275.html
«Պատժի՛ր բոլորին»․ «Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավը մեկնարկել է «ցեխոտ» ակցիայով
«Պատժի՛ր բոլորին»․ «Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավը մեկնարկել է «ցեխոտ» ակցիայով
Sputnik Արմենիա
«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն վստահեցնում է՝ այն, ինչ իրենք անում են՝ անլրջություն չէ, իրենք պատկերավոր ցույց են տալիս քաղաքական դաշտում... 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T15:20+0400
2026-05-08T15:20+0400
2026-05-08T15:31+0400
բոլորին դեմ եմ
քարոզարշավ
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101923638_30:0:1200:658_1920x0_80_0_0_f17e4ec432646ff828ff8b1eb43803c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկել է ակցիայով՝ ցեխ նետելով իրենց իսկ սարքած պաստառի վրա, որտեղ տպագրված էին խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի տարբերանշանները, այդ թվում` իրենցը։Ակցիան անցկացվում է «Պատժի՛ր բոլորին» կարգախոսի ներքո։Կուսակցության անդամներից մեկը շեշտեց, որ հենց իրենց ուժին հարվածելուց կսկսի՝ ցույց տալու համար, թե իրենք իրենց էլ են թիրախավորում։ Նրանց ակցիային միանում էին նաև անցորդներ, վարորդներ, որոնք մեքենան կայանում էին ուղղակի պաստառի վրա ցեխ շպրտելու համար և հեռանում։Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ակցիան խորհրդանշում է այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում ողջ ընթացքում։«Բոլորին դեմ եմ»-ի վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ նմանատիպ ակցիաներով կամ «Մարվելի» կերպարներով հանդես գալով` իրենք փորձում են ուշադրություն գրավել, քանի որ չունեն միլիարդներ, ադմինիստրատիվ ռեսուրսներ, Հանրային հեռուստաընկերությունն էլ 24/7 իրենց համար չի աշխատում։ Պնդեց՝ իրենք «hype» են անում, բայց իրենք միակն են, որ լուրջ քաղաքական առաջարկ են անում՝ 100 օրում փոփոխություն անելու առաջարկ։Հիշեցնենք, որ Նինա Կարապետյանցը «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է։ Կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 2–րդ համարի ներքո։Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101923638_323:0:1200:658_1920x0_80_0_0_0d3127b897a9a942b0202765bcb4127e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բոլորին դեմ եմ, քարոզարշավ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, հայաստան
բոլորին դեմ եմ, քարոզարշավ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, հայաստան
«Պատժի՛ր բոլորին»․ «Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավը մեկնարկել է «ցեխոտ» ակցիայով
15:20 08.05.2026 (Թարմացված է: 15:31 08.05.2026) «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն վստահեցնում է՝ այն, ինչ իրենք անում են՝ անլրջություն չէ, իրենք պատկերավոր ցույց են տալիս քաղաքական դաշտում տեղի ունեցողը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկել է ակցիայով՝ ցեխ նետելով իրենց իսկ սարքած պաստառի վրա, որտեղ տպագրված էին խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի տարբերանշանները, այդ թվում` իրենցը։
Ակցիան անցկացվում է «Պատժի՛ր բոլորին» կարգախոսի ներքո։
Կուսակցության անդամներից մեկը շեշտեց, որ հենց իրենց ուժին հարվածելուց կսկսի՝ ցույց տալու համար, թե իրենք իրենց էլ են թիրախավորում։ Նրանց ակցիային միանում էին նաև անցորդներ, վարորդներ, որոնք մեքենան կայանում էին ուղղակի պաստառի վրա ցեխ շպրտելու համար և հեռանում։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ակցիան խորհրդանշում է այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում ողջ ընթացքում։
«Բովանդակային քաղաքական միտք և գաղափար չի հնչեցվում ու չի քննարկվում։ Իրականում այսպիսի ցեխ շպրտոցի է միմյանց վրա։ Այն պրոյեկտները, որոնք արվում են ու ավարտին չեն հասցվում, կամ չեն արվում, գալիս են ու ասում․ «Կներե՛ք, ժողովուրդ ջան, դե, չստացվեց»։ Այդ ամենը լուրջ դեմքով է արվում։ Մարդկանց մոտ էլ տպավորություն է, թե սա անլրջություն է, բայց մենք պատկերավոր ցույց ենք տալիս, թե իրականում ինչ է տեղի ունենում մեր դաշտում»,- ասաց Կարապետյանցը։
«Բոլորին դեմ եմ»-ի վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ նմանատիպ ակցիաներով կամ «Մարվելի» կերպարներով հանդես գալով` իրենք փորձում են ուշադրություն գրավել, քանի որ չունեն միլիարդներ, ադմինիստրատիվ ռեսուրսներ, Հանրային հեռուստաընկերությունն էլ 24/7 իրենց համար չի աշխատում։ Պնդեց՝ իրենք «hype» են անում, բայց իրենք միակն են, որ լուրջ քաղաքական առաջարկ են անում՝ 100 օրում փոփոխություն անելու առաջարկ։
Հիշեցնենք, որ Նինա Կարապետյանցը «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է։ Կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է
2–րդ համարի ներքո։
Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: