00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրենց երազանքը մնալու է անկատար. Փաշինյանը կրկին սպառնաց

Բաժանորդագրվել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր Երևանի Դավթաշեն համայնքում էր։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ԱԺ ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին։ Այս մասին այսօր Երևանի Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Իրանց երազանքը մնալու է անկատար, իրանք չեն կարողանալու Հայաստանից փախնեն, որովհետեւ ՀՀ–ն բերելու է իրենց պատասխանատվության, այնպես ինչպես մինչև հիմա բերել է»,– ասաց նա։
Անդրադառնալով երեկ Տաշիր քաղաքում տեղի ունեցած դեպքին նա վստահեցրեց, որ բոլոր կազմակերպիչները պատժվելու են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։
«Իրանք էնքան լկտիացել են, որ կարծում են արձակուրդում գտնվող պաշտպանության նախարարի ճանապարհը կարող են կտրել։ Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ, որ պետության համը բերանդ ա մնալու, բայց դու ոնց որ գծերը անցնում ես և ոչ թե պետության համն ա բերանդ մնալու այլ պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես»,– ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ՀՀ քաղաքացին արդեն կայացրել է իր որոշումը ու հունիսի 7-ին արձանագրելու է դա։ Արդյունքում, ըստ արձակուրդում գտնվող վարչապետի, մարդիկ իրենց քվեով ստիպելու են ընդդիմադիրներին քայլել, բայց սահմանափակ տարածքում (նկատի ունի` բերդ–խմբ.)։

«Էնտեղ շատ տեղեր կան, դե ես էտ տեղերում եղել եմ»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0