https://arm.sputniknews.ru/20260516/lvoru-marzum-papikjani-glkhavvorats-qarvozarshavy-khvochyndvotelu-hamar-10-mard-e-dzerbakalvel-102269216.html
Լոռու մարզում Պապիկյանի գլխավորած քարոզարշավը խոչընդոտելու համար 10 մարդ է ձերբակալվել
Լոռու մարզում Պապիկյանի գլխավորած քարոզարշավը խոչընդոտելու համար 10 մարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանն այդ միջադեպի ընթացքում հայտարարեց, որ քաղաքական դաս կտան «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցներին ցուցում տվողներին։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T20:28+0400
2026-05-16T20:28+0400
2026-05-16T20:55+0400
լոռի
ներքին գործերի նախարարություն (նգն)
քարոզարշավ
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102268106_0:0:625:352_1920x0_80_0_0_1a24b08f0db30c20872f9e0f370c5562.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։«Անձինք ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասացին գերատեսչությունից։Մինչ այդ Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։Գործազրկությունն աճել է․ Նարեկ Կարապետյանը՝ Վարդենիսում ՔՊ-ի բերած փոփոխությունների մասինՆրանք նաև վանկարկում էին «Սամվել, Սամվել», «Սամվել, վարչապետ»։ Լոռիում ՔՊ–ի քարոզարշավը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (արձակուրդում է գտնվում) դրանից հետո սկսեց մեքենայից բղավել, որ նրանց գործողությունները քրեորեն պատժելի են։«Ճանապա՛րհ, բացե՛ք ճանապարհը։ Հիմա դուք հանցագործություն եք կատարում, քրեորեն պատժելի արարք է։ Մենք քաղաքական դաս կտանք ձեզ ցուցում տվողներին»,– դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներին` ասաց Պապիկյանը։Նա ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել քաղաքացիներին և նրանց անվանեց «կարգազանց խուլիգաններ»։Կարապետյանի կողմնակիցների պատնեշը ճեղքելով` Պապիկյանը հանդարտվեց և սկսեց իրենց աջակիցների հետ միասին վանկարկել` «Նիկոլ, վարչապետ»։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պապիկյանը ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել Սամվել Կարապետյանի աջակիցներին։
Sputnik Արմենիա
Պապիկյանը ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել Սամվել Կարապետյանի աջակիցներին։
2026-05-16T20:28+0400
true
PT1M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102268106_150:0:619:352_1920x0_80_0_0_6b45352c0e17c5e4bf4195ebe20b3ea8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոռի, ներքին գործերի նախարարություն (նգն), քարոզարշավ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, видео
լոռի, ներքին գործերի նախարարություն (նգն), քարոզարշավ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, видео
Լոռու մարզում Պապիկյանի գլխավորած քարոզարշավը խոչընդոտելու համար 10 մարդ է ձերբակալվել
20:28 16.05.2026 (Թարմացված է: 20:55 16.05.2026) Սուրեն Պապիկյանն այդ միջադեպի ընթացքում հայտարարեց, որ քաղաքական դաս կտան «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցներին ցուցում տվողներին։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Անձինք ներկայացվել են նախաքննական մարմին»,– ասացին գերատեսչությունից։
Մինչ այդ Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։
Նրանք նաև վանկարկում էին «Սամվել, Սամվել», «Սամվել, վարչապետ»։ Լոռիում ՔՊ–ի քարոզարշավը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (արձակուրդում է գտնվում) դրանից հետո սկսեց մեքենայից բղավել, որ նրանց գործողությունները քրեորեն պատժելի են։
«Ճանապա՛րհ, բացե՛ք ճանապարհը։ Հիմա դուք հանցագործություն եք կատարում, քրեորեն պատժելի արարք է։ Մենք քաղաքական դաս կտանք ձեզ ցուցում տվողներին»,– դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներին` ասաց Պապիկյանը։
Նա ոստիկաններին հրահանգեց կարգի հրավիրել քաղաքացիներին և նրանց անվանեց «կարգազանց խուլիգաններ»։
Կարապետյանի կողմնակիցների պատնեշը ճեղքելով` Պապիկյանը հանդարտվեց և սկսեց իրենց աջակիցների հետ միասին վանկարկել` «Նիկոլ, վարչապետ»։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։