00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը Ռուսաստանի համար դեռևս կորած չէ՞. փորձագետը՝ ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև ընտրության մասին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը չի արագացնում աշխարհաքաղաքական շրջադարձը, քանի որ նման կտրուկ գործողությունները վտանգավոր են, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հայաստանը ձեռնամուխ է եղել ինտեգրացիոն առաջնահերթությունների վերաձևակերպմանը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է արագացնի Հայաստանի հետ «ապահարզանը»։ Նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների, էթնոքաղաքական խնդիրների և անվտանգության ոլորտի փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետհամալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը իր «Դոնսկոյ կազակ» տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:
Պուտինը փորձում էր բացատրել Երևանին՝ չդառնալ հակառուսականության գործիք․ քաղաքական մեկնաբան
Նյութում Մարկեդոնովը վերլուծում է իրավիճակն այն տեղեկատվության ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Ընդ որում, Հայաստանի վարչապետի բացակայության համար գտնվել են դիվանագիտական-քաղաքական կոռեկտ բանաձևեր՝ «սպասվում են ընտրություններ, իսկ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակից է և քարոզարշավի ֆավորիտներից մեկը»։
«Պաշտոնական Երևանը շեշտը դրել է երկրի ինտեգրացիոն առաջնահերթությունների վերաձևակերպման վրա, ընդ որում` ոչ հօգուտ Ռուսաստանի հետ մերձեցման։ Եվ եթե ամերիկյան վեկտորը Իրանի շուրջ վերջին միտումների լույսի ներքո ինչ-որ կերպ «խունացել» է և մղվել երկրորդ պլան, ապա եվրոպականը սկսել է նոր գույներով փայլել։ « ... » Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է հիմք ընդունի հայ «եվրոպականացնողների» օրակարգը և սկսի արագացնել Երևանի հետ «ապահարզանը»։ Անհրաժեշտ է ձևավորել և առաջ տանել սեփական օրակարգը։ Հայաստանը ՌԴ–ի համար դեռևս կորած չէ»,- նշում է փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանություններն անդադար խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, որը դարձել է արտաքին քաղաքականության հետագիծը որոշող առանցքային եզրույթ։ Ընդ որում, Փաշինյանի թիմի երբեմնի շատ սիրված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ավելի հազվադեպ է օգտագործվում հանրային տիրույթում, քան նախկինում։ Մարկեդոնովը նշում է, որ ներկայում այդ կառուցակարգը դառնում է ավելի շուտ հովանոցային հասկացություն, այլ ոչ թե գլխավոր հանրային կարգախոս։
Փորձագետի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը չի արագացնում աշխարհաքաղաքական շրջադարձը, քանի որ նման կտրուկ գործողությունները վտանգավոր են, հատկապես ընտրությունների նախաշեմին: Չէ՞ որ ՔՊ-ի օգտին քվեարկում են ոչ միայն արևմտամետ ՀԿ-ների «շահառուները», այլև շատ մարդիկ, որոնք ևս ռուսամետ են և տնտեսապես կապված նույն ԵԱՏՄ-ի հետ (նույնիսկ եթե այդ փաստը վերլուծականորեն չեն գիտակցում)։ Հեղինակի խոսքով` «այստեղ և հիմա» սովորական սխեման քանդելը չի բխում «Փաշինյանի և ընկերության» շահերից։
Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով
Քաղաքագետը փաստում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չստացան նույնիսկ առանց վիզայի ռեժիմը՝ որպես ուկրաինա-վրացա-մոլդովական սցենարով «նվեր» հունիսի 7-ի ընտրություններին, թեև Երևանում երկու օրվա ընթացքում անցկացվեցին միանգամից մի քանի հայ-եվրոպական գագաթաժողովներ, իսկ ԵՄ ղեկավարությունը հավաստիացնում էր, թե Հայաստանը դառնում է եվրոպական քաղաքական ճարտարապետության մաս և համաեվրոպական երկխոսության հարթակ: Ընդամենը եղան առավելագույն քանակի հայտարարություններ և նվազագույն քանակի պարտավորություններ: Հայաստանը միայն փորձում են դարձնել ևս մեկ եվրասիական գաղափարականացված հարթակ Ռուսաստանին «զսպելու» համար։
Միևնույն ժամանակ, ըստ Մարկեդոնովի, ՔՊ-ի ցանկացած ընտրական հաջողություն (բացառությամբ հաղթանակի) չի նշանակի Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության լիակատար կորուստ: Մարկեդոնովը ամփոփում է՝ այդ ազդեցության համար անհրաժեշտ կլինի պայքարել` նախևառաջ բացատրելով, որ եվրոպական և եվրասիական ինտեգրման միջև իրական ընտրություն չկա։
Ամեն ինչ հենց այսպես սկսվեց Ուկրաինայում. Վոլոդինը՝ Հայաստանի քաղաքականության մասին
Լրահոս
0