https://arm.sputniknews.ru/20260515/rusastann-u-hajastany-bard-haraberutjunner-unen-arevmutqi-pattsharvov-lavrvov-102214994.html
Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նշոլ է, որ բոլոր հարցերը քննարկելու հնարավորություն կլինի մայիսի վերջին Աստանայում։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T12:32+0400
2026-05-15T12:32+0400
2026-05-15T13:45+0400
տեսանյութեր
տեսանյութ
սերգեյ լավրով
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
արևմուտք
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102214143_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d6e3717998b0bf7d8abf346bb88fd891.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին իր ուղեծիր է քաշում. Երևանը կարող է կորցնել իր բոլոր առավելությունները ԵԱՏՄ-ի շրջանականերում։Լավրովը հավելել է, որ մայիսին սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովում հնարավորություն կլինի քննարկել Հայաստանին իր ուղեծիր ներքաշելու Արևմուտքի փորձերը, և ափսոսանք է հայտնել, որ Փաշինյանը չի մասնակցելու գագաթնաժողովին։Պուտինը փորձում էր բացատրել Երևանին՝ չդառնալ հակառուսականության գործիք․ քաղաքական մեկնաբանՆա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Կրեմլում Հայաստանի վարչապետին ընդունելիս բաց տեքստով անդրադարձել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի թեմային։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է հայ ընկերների ցանկացած ընտրություն, սակայն ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե երկիրը ԵՄ-ին անդամակցելու ուղին բռնի։Նա հիշեցրել է, որ դրանք պարզապես փոխբացառող պարտավորություններ են՝ ներառյալ առևտրային ռեժիմները և շատ այլ հարցեր։Լավրովն օրինակ է բերել Բրյուսելի և Սերբիայի միջև բանակցությունները։ Ըստ նրա գնահատականի՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մերձենալ և անդամակցել ԵՄ-ին, պայմաններ են առաջադրվում, որոնցից մեկը լիակատար միացումն է արտաքին քաղաքական գործունեությանը՝ բացահայտ մոլի ռուսատյացությամբ։Ամեն ինչ հենց այսպես սկսվեց Ուկրաինայում. Վոլոդինը՝ Հայաստանի քաղաքականության մասին«Կարծում եմ, որ հայ գործընկերները նույնպես տեղյակ են այդ մասին և հաշվի կառնեն դա։ Իսկ առհասարակ, ես շատ լավ անձնական շփումներ ունեմ իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ճիշտ է՝ հիմնականում հեռախոսով ենք շփվում։ Վերջերս մեզ մոտ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր։ Հայաստանից մասնակցում էր փոխնախարարը, բայց նա մեզ քաջ հայտնի է»,-ասել է Լավրովը։Նա հավելել է, որ բոլոր հարցերը քննարկելու հնարավորություն կլինի մայիսի վերջին, երբ Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102214143_279:0:1719:1080_1920x0_80_0_0_034537ef79ce122aecb82135f9cd7910.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արևմուտք, եվրամիություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արևմուտք, եվրամիություն, видео
Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով
12:32 15.05.2026 (Թարմացված է: 13:45 15.05.2026) ՌԴ արտգործնախարարը նշոլ է, որ բոլոր հարցերը քննարկելու հնարավորություն կլինի մայիսի վերջին Աստանայում։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին իր ուղեծիր է քաշում. Երևանը կարող է կորցնել իր բոլոր առավելությունները ԵԱՏՄ-ի շրջանականերում։
«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք։ Այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ, հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին, Անկախ պետությունների համագործակցության որոշ այլ անդամների օրինակով, կրկին ենթարկեցնել իրեն, խզել Հայաստանի թե՛ փոխշահավետ տնտեսական ու առևտրային, և թե՛ ներդրումային կապերը ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ», - ասել է նա։
Լավրովը հավելել է, որ մայիսին սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովում հնարավորություն կլինի քննարկել Հայաստանին իր ուղեծիր ներքաշելու Արևմուտքի փորձերը, և ափսոսանք է հայտնել, որ Փաշինյանը չի մասնակցելու գագաթնաժողովին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Կրեմլում Հայաստանի վարչապետին ընդունելիս բաց տեքստով անդրադարձել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի թեմային։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է հայ ընկերների ցանկացած ընտրություն, սակայն ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե երկիրը ԵՄ-ին անդամակցելու ուղին բռնի։
Նա հիշեցրել է, որ դրանք պարզապես փոխբացառող պարտավորություններ են՝ ներառյալ առևտրային ռեժիմները և շատ այլ հարցեր։
«Մենք այստեղ բացարձակ ազնիվ ենք հայ ընկերների հետ։ Մեր դաշնակցային պարտականությունն է բացատրել, թե ինչպես են կառուցվում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհում, և թե ինչով է ԵԱՏՄ–ն տարբերվում ԵՄ–ից»,-ասել է նա։
Լավրովն օրինակ է բերել Բրյուսելի և Սերբիայի միջև բանակցությունները։ Ըստ նրա գնահատականի՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մերձենալ և անդամակցել ԵՄ-ին, պայմաններ են առաջադրվում, որոնցից մեկը լիակատար միացումն է արտաքին քաղաքական գործունեությանը՝ բացահայտ մոլի ռուսատյացությամբ։
«Կարծում եմ, որ հայ գործընկերները նույնպես տեղյակ են այդ մասին և հաշվի կառնեն դա։ Իսկ առհասարակ, ես շատ լավ անձնական շփումներ ունեմ իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ճիշտ է՝ հիմնականում հեռախոսով ենք շփվում։ Վերջերս մեզ մոտ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր։ Հայաստանից մասնակցում էր փոխնախարարը, բայց նա մեզ քաջ հայտնի է»,-ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ բոլոր հարցերը քննարկելու հնարավորություն կլինի մայիսի վերջին, երբ Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։