https://arm.sputniknews.ru/20260516/aghqatutjun-te-trafiqing-erekhaneri-murackanutjan-tesaneli-ev-taqnvats-kvoghmery-102229387.html
Աղքատությո՞ւն, թե՞ թրաֆիքինգ. երեխաների մուրացկանության տեսանելի և թաքնված կողմերը
Աղքատությո՞ւն, թե՞ թրաֆիքինգ. երեխաների մուրացկանության տեսանելի և թաքնված կողմերը
Sputnik Արմենիա
Փողոցում կանգնած երեխան միշտ չէ, որ պարզապես օգնության կարիք ունեցող է։ Երբեմն նա շահագործման վտանգավոր շղթայի մասնակից է։ Ինչպե՞ս է երեխան դառնում մուրացկան... 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T21:15+0400
2026-05-16T21:15+0400
2026-05-16T23:03+0400
թրաֆիքինգ
երեխա
հայաստան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հեղինակներ
մուրացկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102270993_0:160:1536:1024_1920x0_80_0_0_a839e97bee2ea04e94572e609e5e8327.png
Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով անչափահասները պաշտպանված են մուրացկանությունից և թափառաշրջիկությունից, սակայն Երևանի կենտրոնական փողոցներում, գետնանցումներում, եկեղեցիների բակերում կամ սրճարանների հարևանությամբ երեխաների մուրացկանության դեպքերն այլ բան են վկայում։ Հաճախ այս երևույթն ընկալվում է որպես աղքատության հայելի, բայց իրավական և մարդու իրավունքների տեսանկյունից սա միայն սոցիալական խնդիր չէ։ Երբ երեխան օգտագործվում է գումար հավաքելու համար, հատկապես պարբերաբար կամ մեծահասակի վերահսկողությամբ, գործ ունենք ոչ թե «ընտանեկան դժվարության», այլ երեխայի հնարավոր շահագործման հետ։Երեխաների իրավունքների պաշտպանության մասին զեկույցներում հստակ արձանագրված է, որ երեխաներին մուրացկանության դրդելը ոչ միայն սոցիալական աղետ է, այլև ծանր հանցագործություն, որը խաթարում է երեխայի զարգացման բնականոն ընթացքը։ Հայաստանում այս երևույթը հաճախ դիտարկվում է որպես աղքատության հետևանք, սակայն իրավական տեսանկյունից այն շահագործման և թրաֆիքինգի տիրույթում է:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես աղքատությունը համարում է երեխաների մուրացկանության հիմնարար պատճառներից մեկը։ Sputnik Արմենիայի հարցմանը պաշտպանի գրասենյակից պատասխանել են, որ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները վկայում են` աղքատության մեջ մեծացող երեխաները հաճախ բախվում են մի շարք իրավունքների խախտումների` կապված առողջ սննդի, հիգիենայի պարագաների, բնակելի տարածությամբ ապահովված լինելու, առողջության պահպանման, կրթության, մշակութային արժեքներին հաղորդակցվելու հետ:Եղբայրը ծեծով ստիպել է քրոջն ու նրա 2 երեխաներին մուրալ․ ինչպես են մարդիկ հայտնվում դրսում«Աղքատությունը նաև երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու հիմնական պատճառներից է: 2025 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած մշտադիտարկումները վկայում են, որ ՀՀ–ում` հատկապես մարզերում, շարունակում է բարձր մնալ աղքատության, այդ թվում` մանկական աղքատության մակարդակը: Մուրացկանության որոշ դեպքերի առնչությամբ պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ խնդիրն ուղղակիորեն կապված է նաև ծնողների ցածր ծնողավարման հմտությունների և ցածր իրավագիտակցության հետ: Հաճախ են դեպքերը, երբ երեխաները զբաղվում են մուրացկանությամբ ծնողների իմացությամբ և երբեմն` դրդմամբ»,– ասված է պատասխանում:Ի՞նչ է փաստում պաշտոնական վիճակագրությունըԱնչափահասների մուրացկանության կամ հարկադիր մուրացկանության 2025 թվականի ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է 5 դեպքով։ ՀՀ ՆԳՆ–ի` Sputnik Արմենիային տրված պատասխանում նշված է, որ անչափահասների մուրացկանության կամ հարկադիր մուրացկանության, այդ թվում՝ թրաֆիքինգի հետ կապված դեպքերի թիվը 2024 թվականին եղել է 9, 2025-ին՝ 14։«Ըստ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի տվյալների՝ 2024 թ. հարուցվել է մեկ վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189–րդ հոդվածի (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 3-րդ կետով և երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ 2025թ. ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով երկու քրեական վարույթ է հարուցվել ծնողների կամ այլ անձանց դեմ, որոնք հարկադրել են զբաղվել երեխաներին մուրացկանությամբ»,– Sputnik Արմենիային պատասխանել են ՆԳՆ–ից։Նախարարության տվյալներով` 2024 թվականին մուրացկանությամբ զբաղվելու համար ոստիկանությունում հաշվառման մեջ է գտնվել 3 անչափահաս, 2025 թվականին՝ 2 անչափահաս։ 2026 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն։Երևանցի ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել մուրացկաններին, ծեծել ու սպառնացելՆույն ժամանակահատվածում ՄԻՊ–ի գրասենյակին ուղղված դիմումները 3–ով ավել են. գրասենյակից մեզ պատասխանել են, որ 2024-2025 թվականներին անչափահասների մուրացկանության և շահագործման դեպքերի վերաբերյալ ստացել են 8 դիմում։Ի դեպ, միջազգային զեկույցները փաստում են, որ Հայաստանում պաշտոնական թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական պատկերը, հատկապես, երբ խոսքը ընտանիքի ներսում երեխայի ճնշման կամ համայնքային լռության մասին է։Միջազգային զեկույցները խնդիրը կապում են թրաֆիքինգի հետԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի՝ Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի գնահատականում նշվում է, որ Հայաստանում երեխաները ենթարկվում են աշխատանքի վատթարագույն ձևերի` ներառյալ առևտրային սեռական շահագործում, հարկադիր մուրացկանություն, հարկադիր փողոցային վաճառք, հարկադիր աշխատանք խանութներում, գյուղատնտեսությունում և տնային աշխատանքում։Եվրոպայի խորհրդի GRETA խումբը ևս Հայաստանի վերաբերյալ իր զեկույցում արձանագրել է, որ 2017-2021 թվականներին Հայաստանում նույնականացվել է թրաֆիքինգի 68 զոհ, իսկ շահագործման տարածված ձևերից են եղել սեռական շահագործումը, աշխատանքային շահագործումը և հարկադիր մուրացկանությունը։ GRETA-ն նաև շեշտել է, որ իրական զոհերի թիվը հավանաբար ավելի մեծ է, քանի որ զոհերը հաճախ խուսափում են նույնականացումից ամոթի, խարանի, իրենց իրավունքների մասին անտեղյակության և իշխանությունների նկատմամբ անվստահության պատճառով։ Անձեռոցիկ, վարդեր վաճառող երեխաներն ու քաղաքացիների սխալ «օգնությունը»Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանն իր աշխատանքային գործունեության մեջ միշտ բախվել է երեխաների մուրացկանության հետ կապված խնդրին։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խնդիրն ունի հոգեբանական ու սոցիալական շերտեր։Հաճախ մուրացկանությունը քողարկվում է փոքրիկ առևտրի՝ անձեռոցիկների, սրբապատկերների կամ վարդերի վաճառքի տակ։ Դուրյանի խոսքով՝ կան ազնիվ երեխաներ, որոնք իսկապես ուզում են աշխատել և օգնել ընտանիքին, սակայն մեծ մասամբ դա մուրացկանության ձև է։Քննադատելով քաղաքացիների մոտեցումը՝ նա նշեց, որ հայերին բնորոշ գթասրտությունը երբեմն վնասում է երեխային։Դուրյանը նշեց, որ մուրացկանությունը երեխայի համար շատ արագ վերածվում է կենսակերպի։ Ըստ նրա` երբ երեխան մի քանի անգամ փողոցում հեշտությամբ գումար է վաստակում, նրա մոտ ձևավորվում է բնավորության գիծ, որը նրան անընդհատ մղում է դեպի փողոց։«Երբ երեխան մեկ անգամ գումար է վերցնում, երկրորդ, երրորդ անգամ, դա նրա մոտ արդեն բնավորություն է ձևավորում։ Նա սովորում է այն կարգավիճակին, որ մեկը կարող է իրեն վիրավորել կամ վատ բառ ասել. սա շատ ծանր հետևանքներով լի սովորություն է»,– ասաց նա։Գնդապետի կարծիքով` երեխաների մուրացկանության պատճառները տարբեր են. երբեմն երեխաները գումարը տուն են տանում՝ օգնելու միայնակ ծնողին, սակայն ավելի հաճախ այն ծախսում են սեփական զվարճանքների, խաղերի, ուտելիքի կամ նույնիսկ ծխախոտի վրա։«Ցավոք սրտի, մուրացկանությունը հաճախ կազմակերպված բնույթ է կրում։ Այո, հայտնաբերել ենք դեպքեր, երբ երեխաներին մուրացկանության դրդելու խումբ էին ձևավորել։ 3-5 երեխայից ձևավորված խմբին չափահաս անձինք կամ 17-18 տարեկան երիտասարդները դրդում են մուրացկանության։ Այսինքն`երեխաները գումար են հավաքում ու նրանց փոխանցում»,– մանրամասնեց Դուրյանը։Ապակուց այն կողմ ձգվող իրականություն. մուրացիկ երեխաների թիվն ավելացել էՆա հիշեցրեց` կային ժամանակներ, երբ երեխաները մուրացկանությամբ զբաղվում էին բացառապես համակարգչային խաղերի համար գումար հայթայթելու նպատակով։«Մենք գնում էինք կոնկրետ վայրեր, որտեղ կային այդ խաղերը, և հայտնաբերում էինք երեխաներին, որոնք գումարի կեսն արդեն ծախսել էին խաղերի վրա»,– ավելացրեց նա։Գնդապետ Նելլի Դուրյանը հատուկ շեշտեց, որ փողոցում հայտնված երեխայի համար մուրացկանությունը միայն սկիզբն է, որը հաճախ ունենում է քրեական շարունակություն։ Ըստ նրա՝ թափառաշրջիկությունն ու մուրացկանությունը դարպաս են բացում դեպի հանցավոր աշխարհ, քանի որ երեխան դառնում է թիրախ քրեական տարրերի համար և կորցնում է բարոյական սահմանները։«Երեխան, փողոցում մնալով ու զբաղվելով մուրացկանությամբ, հայտնվում է մի վիճակում, որը տարիների ընթացքում նրան տանում է դեպի հանցավոր ուղի։ Նա սկսում է զբաղվել գողությամբ, կարող է ներգրավվել թմրամիջոցների տարածման և օգտագործման մեջ։ Սա այն վտանգավոր շեմն է, որից հետո երեխան վերածվում է հանցագործի»,– նշեց Դուրյանը։Պետական լծակներն ու 24-ժամյա աշխատանքի անհրաժեշտությունըՄեկանգամյա միջամտությունը, ըստ ոստիկանության գնդապետի, խնդիրը չի լուծում, քանի որ անհրաժեշտ է հետևողական աշխատանք ոստիկանության, սոցիալական աշխատողների և դպրոցի կողմից։ Եթե ծնողը տեղյակ չէ երեխայի արարքից, հարցը հեշտ է լուծվում, բայց եթե ծնողն է դրդում, ապա անհրաժեշտ են խորքային սոցիալական ծրագրեր և աջակցություն ընտանիքին։«Մենք երեխային հայտնաբերում էինք, բերում բաժին, զրուցում, տանում, հասցնում էինք տուն։ Մինչև մեր ոստիկանը վերադառնում էր տարածքային բաժին, երեխան արդեն մեզնից շուտ հասած էր լինում Օպերայի մոտ ու նորից փող էր մուրում։ Եթե թեկուզ մեկ օր հետևողական աշխատանք չիրականացվի, փողոցում երեխաների թիվը կավելանա, քանի որ նրանք մեկը մյուսին են ներգրավում այդ գործում։ Ոստիկանները հայտնաբերում են, հետո պետք է ներգրավվի սոցիալական աշխատողը, հոգեբան աշխատի ընտանիքի հետ, գնան, ստուգեն` արդյոք երեխան նորմալ հաճախում է դպրոց»,– ասաց Դուրյանը։Ի՞նչ են ասում ՀՀ Սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքըՀՀ Սահմանադրության 37–րդ հոդվածը սահմանում է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո։ Սահմանադրությունը նաև ծնողների վրա դնում է երեխայի դաստիարակության, կրթության, առողջության և լիարժեք զարգացման մասին հոգ տանելու պարտավորություն։«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը երեխային երաշխավորում է կյանքի, առողջության, անհրաժեշտ կենսապայմանների և բռնությունից պաշտպանության իրավունք։ Նույն օրենքով արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։Քրեական օրենսգիրքը մուրացկանությունը տեսնում է որպես հակահասարակական գործողության ներգրավում։Երեխայի նկատմամբ սեռական բռնություն, թե սեռական թրաֆիքինգ. մասնագետը՝ Վեդիի դեպքի մասինՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում 18 տարին լրացած անձի կողմից երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության մեջ պարբերաբար ներգրավելու համար։ Եթե դա անում է անձը, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, պատիժը խստանում է։Բայց այստեղ կա կարևոր սահմանագիծ։ Եթե երեխայի մուրացկանությունը կազմակերպված է շահագործման նպատակով, կարող է առաջանալ արդեն երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման հարց։ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածը երեխայի շահագործումը կամ շահագործման վիճակի մեջ դնելը դիտարկում է որպես ծանր հանցագործություն՝ նախատեսելով 7-ից 10 տարի ազատազրկում, իսկ ծանրացնող հանգամանքներով՝ մինչև 15 տարի։Ի՞նչ են ասում պատկան մարմիններըSputnik Արմենիային ՄԻՊ–ի գրասենյակից տրված պատասխանում արձանագրված է` մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ 2025 թվականին շարունակել են արդիական մնալ մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերի բացահայտման հետ կապված խնդիրները։Ներքին գործերի նախարարությունից մեզ վստահեցրել են, որ ոստիկանությունը շարունակաբար կատարում է համապատասխան աշխատանքներ մուրացկանությամբ զբաղվող անչափահասներին, ինչպես նաև նրանց նմանօրինակ հակաիրավական գործունեության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու և անհրաժեշտ գործողություններ իրականացնելու ուղղությամբ՝ ստուգայց շրջագայություններ իրականացնելու, տեղեկություններ ստանալու միջոցով` համագործակցելով ոլորտային շահագրգիռ այլ կառույցների հետ:Թե՛ Ներքին գործերի նախարարությունը, թե՛ պաշտպանի գրասենյակը նշել են, որ ակտիվ գործակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ։Այս համատեքստում առավել ուշագրավ է մեր գրավոր հարցման պատասխանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նախարարությանը խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին.Sputnik Արմենիայի 5 հարցից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից միայն մեկին են պատասխանել (Նախարարության ընթացիկ ծրագրերը և նախագծերը անչափահաս մուրացկանների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության համար որո՞նք են)` նշելով, որ մյուս հարցերը դուրս են ԱՍՀ նախարարության լիազորությունների շրջանակից։Նախարարության պատասխանում նշված է, որ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները (նախատեսված 600 երեխայի համար) և պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակված ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։Նախարարությունից հավելել են, որ Երևան քաղաքում և մարզերում մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ զբաղվելու համար հաշվարկված անչափահասները ևս մասնագիտական ծառայություններ են ստանում տվյալ ցերեկային կենտրոններում։Թրաֆիքինգն ընդլայնում է սահմաններն ու աշխարհագրությունը. մասնագետը` թվերի աճի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Անի Օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102237935_0:55:853:908_100x100_80_0_0_8b8edaea67dd8aad1cbb76d74d72ad08.jpg
Անի Օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102237935_0:55:853:908_100x100_80_0_0_8b8edaea67dd8aad1cbb76d74d72ad08.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102270993_171:0:1536:1024_1920x0_80_0_0_858055c8e81ce9b8b51078c904b75766.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Անի Օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102237935_0:55:853:908_100x100_80_0_0_8b8edaea67dd8aad1cbb76d74d72ad08.jpg
թրաֆիքինգ, երեխա, հայաստան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), ներքին գործերի նախարարություն (նգն), հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեղինակներ, մուրացկան
թրաֆիքինգ, երեխա, հայաստան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), ներքին գործերի նախարարություն (նգն), հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեղինակներ, մուրացկան
Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով անչափահասները պաշտպանված են մուրացկանությունից և թափառաշրջիկությունից, սակայն Երևանի կենտրոնական փողոցներում, գետնանցումներում, եկեղեցիների բակերում կամ սրճարանների հարևանությամբ երեխաների մուրացկանության դեպքերն այլ բան են վկայում։ Հաճախ այս երևույթն ընկալվում է որպես աղքատության հայելի, բայց իրավական և մարդու իրավունքների տեսանկյունից սա միայն սոցիալական խնդիր չէ։ Երբ երեխան օգտագործվում է գումար հավաքելու համար, հատկապես պարբերաբար կամ մեծահասակի վերահսկողությամբ, գործ ունենք ոչ թե «ընտանեկան դժվարության», այլ երեխայի հնարավոր շահագործման հետ։
Երեխաների իրավունքների պաշտպանության մասին զեկույցներում հստակ արձանագրված է, որ երեխաներին մուրացկանության դրդելը ոչ միայն սոցիալական աղետ է, այլև ծանր հանցագործություն, որը խաթարում է երեխայի զարգացման բնականոն ընթացքը։ Հայաստանում այս երևույթը հաճախ դիտարկվում է որպես աղքատության հետևանք, սակայն իրավական տեսանկյունից այն շահագործման և թրաֆիքինգի տիրույթում է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես աղքատությունը համարում է երեխաների մուրացկանության հիմնարար պատճառներից մեկը։ Sputnik Արմենիայի հարցմանը պաշտպանի գրասենյակից պատասխանել են, որ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները վկայում են` աղքատության մեջ մեծացող երեխաները հաճախ բախվում են մի շարք իրավունքների խախտումների` կապված առողջ սննդի, հիգիենայի պարագաների, բնակելի տարածությամբ ապահովված լինելու, առողջության պահպանման, կրթության, մշակութային արժեքներին հաղորդակցվելու հետ:
«Աղքատությունը նաև երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու հիմնական պատճառներից է: 2025 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած մշտադիտարկումները վկայում են, որ ՀՀ–ում` հատկապես մարզերում, շարունակում է բարձր մնալ աղքատության, այդ թվում` մանկական աղքատության մակարդակը: Մուրացկանության որոշ դեպքերի առնչությամբ պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ խնդիրն ուղղակիորեն կապված է նաև ծնողների ցածր ծնողավարման հմտությունների և ցածր իրավագիտակցության հետ: Հաճախ են դեպքերը, երբ երեխաները զբաղվում են մուրացկանությամբ ծնողների իմացությամբ և երբեմն` դրդմամբ»,– ասված է պատասխանում:
Ի՞նչ է փաստում պաշտոնական վիճակագրությունը
Անչափահասների մուրացկանության կամ հարկադիր մուրացկանության 2025 թվականի ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է 5 դեպքով։ ՀՀ ՆԳՆ–ի` Sputnik Արմենիային տրված պատասխանում նշված է, որ անչափահասների մուրացկանության կամ հարկադիր մուրացկանության, այդ թվում՝ թրաֆիքինգի հետ կապված դեպքերի թիվը 2024 թվականին եղել է 9, 2025-ին՝ 14։
«Ըստ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի տվյալների՝ 2024 թ. հարուցվել է մեկ վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189–րդ հոդվածի (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 3-րդ կետով և երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ 2025թ. ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով երկու քրեական վարույթ է հարուցվել ծնողների կամ այլ անձանց դեմ, որոնք հարկադրել են զբաղվել երեխաներին մուրացկանությամբ»,–
Sputnik Արմենիային պատասխանել են ՆԳՆ–ից։
Նախարարության տվյալներով` 2024 թվականին մուրացկանությամբ զբաղվելու համար ոստիկանությունում հաշվառման մեջ է գտնվել 3 անչափահաս, 2025 թվականին՝ 2 անչափահաս։ 2026 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն։
Նույն ժամանակահատվածում ՄԻՊ–ի գրասենյակին ուղղված դիմումները 3–ով ավել են. գրասենյակից մեզ պատասխանել են, որ 2024-2025 թվականներին անչափահասների մուրացկանության և շահագործման դեպքերի վերաբերյալ ստացել են 8 դիմում։
Ի դեպ, միջազգային զեկույցները փաստում են, որ Հայաստանում պաշտոնական թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական պատկերը, հատկապես, երբ խոսքը ընտանիքի ներսում երեխայի ճնշման կամ համայնքային լռության մասին է։
Միջազգային զեկույցները խնդիրը կապում են թրաֆիքինգի հետ
ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի՝ Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի
գնահատականում նշվում է, որ Հայաստանում երեխաները ենթարկվում են աշխատանքի վատթարագույն ձևերի` ներառյալ առևտրային սեռական շահագործում, հարկադիր մուրացկանություն, հարկադիր փողոցային վաճառք, հարկադիր աշխատանք խանութներում, գյուղատնտեսությունում և տնային աշխատանքում։
Եվրոպայի խորհրդի GRETA խումբը ևս Հայաստանի վերաբերյալ իր
զեկույցում արձանագրել է, որ 2017-2021 թվականներին Հայաստանում նույնականացվել է թրաֆիքինգի 68 զոհ, իսկ շահագործման տարածված ձևերից են եղել սեռական շահագործումը, աշխատանքային շահագործումը և հարկադիր մուրացկանությունը։ GRETA-ն նաև շեշտել է, որ իրական զոհերի թիվը հավանաբար ավելի մեծ է, քանի որ զոհերը հաճախ խուսափում են նույնականացումից ամոթի, խարանի, իրենց իրավունքների մասին անտեղյակության և իշխանությունների նկատմամբ անվստահության պատճառով։
Անձեռոցիկ, վարդեր վաճառող երեխաներն ու քաղաքացիների սխալ «օգնությունը»
Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանն իր աշխատանքային գործունեության մեջ միշտ բախվել է երեխաների մուրացկանության հետ կապված խնդրին։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խնդիրն ունի հոգեբանական ու սոցիալական շերտեր։
Հաճախ մուրացկանությունը քողարկվում է փոքրիկ առևտրի՝ անձեռոցիկների, սրբապատկերների կամ վարդերի վաճառքի տակ։ Դուրյանի խոսքով՝ կան ազնիվ երեխաներ, որոնք իսկապես ուզում են աշխատել և օգնել ընտանիքին, սակայն մեծ մասամբ դա մուրացկանության ձև է։
Քննադատելով քաղաքացիների մոտեցումը՝ նա նշեց, որ հայերին բնորոշ գթասրտությունը երբեմն վնասում է երեխային։
«Մեր քաղաքացիները երեխային տալիս են գումար ու ասում՝ «անձեռոցիկը պահիր քեզ, պետք չի»։ Դա լավ չէ. երեխային պետք է օգնել, բայց ոչ այդ ձևով։ Դրանով մենք երեխայի մեջ սերմանում ենք այն միտքը, որ կարելի է հեշտ ձևով գումար վաստակել»,– ասաց նա։
Դուրյանը նշեց, որ մուրացկանությունը երեխայի համար շատ արագ վերածվում է կենսակերպի։ Ըստ նրա` երբ երեխան մի քանի անգամ փողոցում հեշտությամբ գումար է վաստակում, նրա մոտ ձևավորվում է բնավորության գիծ, որը նրան անընդհատ մղում է դեպի փողոց։
«Երբ երեխան մեկ անգամ գումար է վերցնում, երկրորդ, երրորդ անգամ, դա նրա մոտ արդեն բնավորություն է ձևավորում։ Նա սովորում է այն կարգավիճակին, որ մեկը կարող է իրեն վիրավորել կամ վատ բառ ասել. սա շատ ծանր հետևանքներով լի սովորություն է»,– ասաց նա։
Գնդապետի կարծիքով` երեխաների մուրացկանության պատճառները տարբեր են. երբեմն երեխաները գումարը տուն են տանում՝ օգնելու միայնակ ծնողին, սակայն ավելի հաճախ այն ծախսում են սեփական զվարճանքների, խաղերի, ուտելիքի կամ նույնիսկ ծխախոտի վրա։
«Ցավոք սրտի, մուրացկանությունը հաճախ կազմակերպված բնույթ է կրում։ Այո, հայտնաբերել ենք դեպքեր, երբ երեխաներին մուրացկանության դրդելու խումբ էին ձևավորել։ 3-5 երեխայից ձևավորված խմբին չափահաս անձինք կամ 17-18 տարեկան երիտասարդները դրդում են մուրացկանության։ Այսինքն`երեխաները գումար են հավաքում ու նրանց փոխանցում»,– մանրամասնեց Դուրյանը։
Նա հիշեցրեց` կային ժամանակներ, երբ երեխաները մուրացկանությամբ զբաղվում էին բացառապես համակարգչային խաղերի համար գումար հայթայթելու նպատակով։
«Մենք գնում էինք կոնկրետ վայրեր, որտեղ կային այդ խաղերը, և հայտնաբերում էինք երեխաներին, որոնք գումարի կեսն արդեն ծախսել էին խաղերի վրա»,– ավելացրեց նա։
Գնդապետ Նելլի Դուրյանը հատուկ շեշտեց, որ փողոցում հայտնված երեխայի համար մուրացկանությունը միայն սկիզբն է, որը հաճախ ունենում է քրեական շարունակություն։ Ըստ նրա՝ թափառաշրջիկությունն ու մուրացկանությունը դարպաս են բացում դեպի հանցավոր աշխարհ, քանի որ երեխան դառնում է թիրախ քրեական տարրերի համար և կորցնում է բարոյական սահմանները։
«Երեխան, փողոցում մնալով ու զբաղվելով մուրացկանությամբ, հայտնվում է մի վիճակում, որը տարիների ընթացքում նրան տանում է դեպի հանցավոր ուղի։ Նա սկսում է զբաղվել գողությամբ, կարող է ներգրավվել թմրամիջոցների տարածման և օգտագործման մեջ։ Սա այն վտանգավոր շեմն է, որից հետո երեխան վերածվում է հանցագործի»,– նշեց Դուրյանը։
Պետական լծակներն ու 24-ժամյա աշխատանքի անհրաժեշտությունը
Մեկանգամյա միջամտությունը, ըստ ոստիկանության գնդապետի, խնդիրը չի լուծում, քանի որ անհրաժեշտ է հետևողական աշխատանք ոստիկանության, սոցիալական աշխատողների և դպրոցի կողմից։ Եթե ծնողը տեղյակ չէ երեխայի արարքից, հարցը հեշտ է լուծվում, բայց եթե ծնողն է դրդում, ապա անհրաժեշտ են խորքային սոցիալական ծրագրեր և աջակցություն ընտանիքին։
«Մենք երեխային հայտնաբերում էինք, բերում բաժին, զրուցում, տանում, հասցնում էինք տուն։ Մինչև մեր ոստիկանը վերադառնում էր տարածքային բաժին, երեխան արդեն մեզնից շուտ հասած էր լինում Օպերայի մոտ ու նորից փող էր մուրում։ Եթե թեկուզ մեկ օր հետևողական աշխատանք չիրականացվի, փողոցում երեխաների թիվը կավելանա, քանի որ նրանք մեկը մյուսին են ներգրավում այդ գործում։ Ոստիկանները հայտնաբերում են, հետո պետք է ներգրավվի սոցիալական աշխատողը, հոգեբան աշխատի ընտանիքի հետ, գնան, ստուգեն` արդյոք երեխան նորմալ հաճախում է դպրոց»,– ասաց Դուրյանը։
Ի՞նչ են ասում ՀՀ Սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքը
ՀՀ Սահմանադրության 37–րդ հոդվածը սահմանում է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո։ Սահմանադրությունը նաև ծնողների վրա դնում է երեխայի դաստիարակության, կրթության, առողջության և լիարժեք զարգացման մասին հոգ տանելու պարտավորություն։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը երեխային երաշխավորում է կյանքի, առողջության, անհրաժեշտ կենսապայմանների և բռնությունից պաշտպանության իրավունք։ Նույն օրենքով արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
Քրեական օրենսգիրքը մուրացկանությունը տեսնում է որպես հակահասարակական գործողության ներգրավում։
ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում 18 տարին լրացած անձի կողմից երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության մեջ պարբերաբար ներգրավելու համար։ Եթե դա անում է անձը, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, պատիժը խստանում է։
Բայց այստեղ կա կարևոր սահմանագիծ։ Եթե երեխայի մուրացկանությունը կազմակերպված է շահագործման նպատակով, կարող է առաջանալ արդեն երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման հարց։ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածը երեխայի շահագործումը կամ շահագործման վիճակի մեջ դնելը դիտարկում է որպես ծանր հանցագործություն՝ նախատեսելով 7-ից 10 տարի ազատազրկում, իսկ ծանրացնող հանգամանքներով՝ մինչև 15 տարի։
Ի՞նչ են ասում պատկան մարմինները
Sputnik Արմենիային ՄԻՊ–ի գրասենյակից տրված պատասխանում արձանագրված է` մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ 2025 թվականին շարունակել են արդիական մնալ մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերի բացահայտման հետ կապված խնդիրները։
Ներքին գործերի նախարարությունից մեզ վստահեցրել են, որ ոստիկանությունը շարունակաբար կատարում է համապատասխան աշխատանքներ մուրացկանությամբ զբաղվող անչափահասներին, ինչպես նաև նրանց նմանօրինակ հակաիրավական գործունեության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու և անհրաժեշտ գործողություններ իրականացնելու ուղղությամբ՝ ստուգայց շրջագայություններ իրականացնելու, տեղեկություններ ստանալու միջոցով` համագործակցելով ոլորտային շահագրգիռ այլ կառույցների հետ:
Թե՛ Ներքին գործերի նախարարությունը, թե՛ պաշտպանի գրասենյակը նշել են, որ ակտիվ գործակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ։
Այս համատեքստում առավել ուշագրավ է մեր գրավոր հարցման պատասխանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նախարարությանը խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին.
1.
Նախարարության ընթացիկ ծրագրերը և նախագծերը անչափահաս մուրացկանների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության համար որո՞նք են։
2.
Քանի՞ երեխա է վերասոցիալականացվել կամ ստացել սոցիալական աջակցություն մուրացկանության դեպքերից` 2024 և 2025 թվականներին, և որո՞նք են վերասոցիալականացման կենտրոնները։
3.
Ինչպե՞ս է նախարարությունը գործակցում ոստիկանության և թրաֆիքինգի դեմ պայքարի մարմինների հետ՝ հարկադիր մուրացկանությունը կանխարգելելու համար։
4.
Կա՞ արդյոք վիճակագրություն ընտանեկան աղքատության և երեխաների փողոցային շահագործման կապի մասին, և ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսված 2026 թվականին։
5.
Որո՞նք են խոչընդոտները երեխաներին մուրացկանությունից հեռացնելու և նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու գործում։
Sputnik Արմենիայի 5 հարցից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից միայն մեկին են պատասխանել (Նախարարության ընթացիկ ծրագրերը և նախագծերը անչափահաս մուրացկանների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության համար որո՞նք են)` նշելով, որ մյուս հարցերը դուրս են ԱՍՀ նախարարության լիազորությունների շրջանակից։
Նախարարության պատասխանում նշված է, որ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները (նախատեսված 600 երեխայի համար) և պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակված ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։
Նախարարությունից հավելել են, որ Երևան քաղաքում և մարզերում մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ զբաղվելու համար հաշվարկված անչափահասները ևս մասնագիտական ծառայություններ են ստանում տվյալ ցերեկային կենտրոններում։