00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղբայրը ծեծով ստիպել է քրոջն ու նրա 2 երեխաներին մուրալ․ ինչպես են մարդիկ հայտնվում դրսում

© Sputnik / Владимир ФедоренкоՄուրացկան. արխիվային լուսանկար
Մուրացկան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2023
Մուրացկան. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ-ում հարկադիր մուրացկանության առաջին դեպքը 2010-ին է արձանագրվել՝ անչափահասի նկատմամբ։ Դրանից հետո դեպքերն ու զոհերն ավելացել են․ չափահասները, հատկապես մտավոր առողջության խնդիրներ ունեցողներն ու անօթևանները նույնպես թիրախային խմբում են հայտնվել։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով հանցագործությունների թիվը նվազել է` եթե 2021-ին 10, ապա նախորդ տարի 8 դեպք է գրանցվել։ Թրաֆիքինգի ձևերից մեկն էլ հարկադիր մուրացկանության դրդելն է, չնայած վիճակագրական տվյալներում առանձնացված չեն հարկադիր մուրացկանությամբ զբաղվելու դեպքերի առանձին թիվը։ Որո՞նք են այդ դեպքում թիրախային խմբերը, և ինչպե՞ս են նրանք հայտնվում բռնարարի ձեռքում. Sputnik Արմենիան զրուցել է տարբեր մասնագետների հետ։

Եղբայրը բռնություն գործադրելով ստիպել է քրոջն ու նրա 2 երեխաներին մուրալ

Թրաֆիքինգի հերթական զոհերից մեկն էլ միջին տարիքի մի կին է, որը շահագործվել է եղբոր կողմից։ Եղբայրն իմացել է, որ քույրն իր երկու երեխաների հետ անօթևան է մնացել, օգնելու պատրվակով իր տուն է հրավիրել նրանց և որոշ ժամանակ անց համոզելու միջոցով ուղարկել է մուրացկանության՝ ասելով, թե անհրաժեշտ է սննդի գումար վաստակել, միասին հոգալ բոլոր ծախսերը։ Կինը գնացել է այդ քայլին․ սկզբնական շրջանում «վաստակած գումարը» կիսել են, իսկ հետո եղբայրը հրաժարվել է քրոջ հետ կիսել կենցաղային հոգսերը։ Իսկ երբ կինն ընդվզել է՝ ասելով, որ կարող է իր գումարով առանձին էլ ապրել, եղբայրը դաժան ծեծի է ենթարկել նրան։ Որոշ ժամանակ անց տղամարդը սկսել է բռնություն կիրառել նաև երեխաների նկատմամբ՝ ստիպելով մուրալ։ Եվ երբ հերթական մի օր երեխաներն առանց մոր հայտնվել են դրսում, մորեղբոր կողմից բռնության ենթարկվելու վախից այլևս տուն չեն գնացել։ Մայրը դուրս է եկել երեխաներին փնտրելու, իրավապահներին է դիմել, և հենց այդ ժամանակ էլ վերջիններս իմացել են դեպքի մասին։

Հարկադիր մուրացկանության են դրդում նաև ոչ մերձավոր ազգականները

Վերոհիշյալ պատմությունը Sputnik Արմենիային պատմեց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։ Սակայն այս պատմությունը միակը չէ։ Թումասյանը նշում է` մուրացկանության` որպես շահագործման ձևի պատմությունը սկսվել է դեռ 2010-ից, երբ ՀՀ–ում առաջին անգամ արձանագրվել է անչափահասների նկատմամբ խորթ հոր կողմից շահագործման դեպք։ Տղամարդը երեխաներին ստիպել է մուրացկանությամբ զբաղվել և գումարը վերցրել ձեռքներից։ Այդ դեպքից հետո, ըստ Թումասյանի, հարկադիր մուրացկանության դեպքերը սկսել են ավելանալ։
«Եթե 5-6 տարի անընդմեջ հիմնականում անչափահասներն էին ենթարկվում շահագործման, ապա հետո սկսեցին բացահայտվել նաև չափահասների շահագործման դեպքեր, երբ մարդիկ նյութական կախվածության մեջ են՝ անօթևան են կամ էլ առողջական խնդիրներ ունեն»,-ասում է Թումասյանը։
Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ մարդկանց շահագործում են ամիսներ և տարիներ շարունակ։ Հարցն այն է, որ հաճախ անձը չի գիտակցում իր շահագործված լինելու փաստը կամ չի ցանկանում դա ընդունել։ Բացի այդ, կան մարդիկ, որոնք ամաչում են խոսել այդ մասին, մանավանդ եթե շահագործողը մերձավոր ազգականն է լինում։ Բռնարարն էլ իր հերթին կիրառում է համոզման մեթոդ կամ օգտվում ստոկհոլմյան համախտանիշից, այսինքն` հոգեբանական կախվածություն է առաջացնում, որ շահագործվողը չկարողանա թողնել և գնալ։ Կա նաև մեկ այլ փաստ՝ երբեմն անձինք չեն վստահում իրավապահներին, սոցիալական ծառայություններին կամ էլ ՀԿ–ներին` մտածելով, որ իրենց չեն օգնի։
66–ամյա կնոջը 14 տարի թրաֆիքինգի են ենթարկել` ստիպելով մուրացկանությամբ զբաղվել
«Մուրացկանության դեպքում ամենաշատն անչափահասներն են շահագործվում, սակայն կա մեկ այլ հարց՝ գուցե մեծահասակների շրջանում էլ կան նույնչափ շահագործվողներ, սակայն անչափահասներն ավելի շուտ են աչքի ընկնում։ Ինչ վերաբերում է բռնարարներին, ապա մեծամասամբ ոչ մերձավոր ազգականներն են դա անում, բայց ոչ անծանոթները»,- ընդգծում է Թումասյանը։
© Sputnik / Shushanik AvdalyanՀՀ-ում թրաֆիքինգի ենթարկված նույնականացված զոհերի թիվը
ՀՀ-ում թրաֆիքինգի ենթարկված նույնականացված զոհերի թիվը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2023
ՀՀ-ում թրաֆիքինգի ենթարկված նույնականացված զոհերի թիվը

Հասարակության արձագանքն ավելացել է

Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանի խոսքով՝ այս պահին հարկադիր մուրացկանության դեպքերով դատարանում 4 գործ կա 5 անձի վերաբերյալ։ Երեք անձ կալանավորվել են, իսկ երկուսի նկատմամբ ընտրվելու է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Տուժողների քանակը նույնպես 5 է։
«Ըստ քրգործերի` խոցելի խմբերը, ցավոք, անչափահասներն են ու մտավոր խնդիրներ ունեցողները։ Ի դեպ, սոցիալական վիճակը կարող է որևէ կապ չունենալ․ դատարանում գտնվող գործերից մեկով մայրը ստիպել է դստերը, որպեսզի նա գումար հավաքի, որ հոգա իր կարիքները։ Եվ ծնողը նման քայլի է դիմել ծխախոտ կամ ալկոհոլ ունենալու համար»,-ասաց Պողոսյանը։
Իրավիճակն այլ է ոչ ընտանիքի անդամների կողմից հարկադիր մուրացկանության ենթարկվելու պարագայում․ այս դեպքում հիմնականում օգտվում են անձի հոգևոր և մտավոր ծանր վիճակից, սկսում մտերմություն հաստատել և նախ առաջարկում են միասին ապրել, իսկ հետո շահագործում են անձին։ Ամեն դեպքում, ըստ դատախազի, դա մի համայնք է, որտեղ մեկը մյուսին լավ ճանաչում է։
Պողոսյանը նշում է, որ հասարակության արձագանքը հարկադիր մուրացկանության դեպքերի հանդեպ ավելացել է՝ մարդիկ ահազանգում են, երբ տեսնում են, որ երեխաներին ստիպում են մուրացկանությամբ զբաղվել։ Նա հիշում է՝ 2020-ին նման մի դեպք է եղել․ մայրը մի քանի տեղ էր աշխատում և իր 8 տարեկան երեխային թողնում էր հարևանուհու մոտ։ Վերջինս էլ երեխային վերցնում և մարզային եկեղեցիներում մուրացկանությամբ էր զբաղվում։ Այս դեպքով իրավապահներն արդեն զբաղվում են։
Թրաֆիքինգի մեղադրանքով 16 տարի հետախուզվող կինը վերադարձել է Հայաստան ու կալանավորվել

Մեդալի հակառակ կողմը

Փաստաբան Սուզաննա Խչեյանը անչափահասի կողմից անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու դեպքով պաշտպան է։ Դատարանը 5 տարի ազատազրկման է դատապարտել նրա պաշտպանյալին՝ Վ․ Մ․-ին, սակայն ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել
«Չորս անչափահասներով գումար էին մուրացել․ երեք տղաները փոքր էին՝ 9-11 տարեկան, իսկ իմ պաշտպանյալը 16 տարեկան է եղել։ Նրան մեղադրանք առաջադրվեց անչափահասներին թրաֆիքինգի ենթարկելու համար։ Իմ պաշտպանյալը դատարանում ցուցմունք է տվել՝ ասելով, որ այդ գումարը երեխաներից ոչ թե վերցրել է, այլ վերջում գնացել և պաղպաղակ են գնել։ Իսկ տուժողները պնդել էին, թե Վ․ Մ․-ի կողմից եղել է բռնություն՝ ծեծի միջոցով է ստիպել, որ գումար հավաքեն, իսկ գումարը վերցրել է իրեն»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ փորձաքննությունը թերի էր իրականացվել, ինչը դատարանը հաշվի չի առել․ փորձագետի կարծիքի համաձայն՝ տուժողները չեն գիտակցել և կառավարել իրենց գործողությունները, իսկ Խչեյանի պաշտպանյալը գիտակցել է իր քայլերը։ Սակայն, ինչպես պնդում է փաստաբանը, քրգործում եղել են ապացույցներ, որ իր պաշտպանյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, և պետք է նշանակվեր համալիր դատահոգեբուժական փորձաքննություն։
Խչեյանն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, սակայն բողոքը մերժվել է։ Նա մտադիր է նաև վճռաբեկ դատարան դիմել։

Անօթևանների կացարանի բնակիչները՝ թիրախային խմբում

Անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը վստահեցնում է, որ կացարանում գտնվող 100 անօթևաններին արգելում են մուրացկանությամբ զբաղվել, քանի որ իրենց շահառուները հարկադիր մուրացկանության խոցելի խմբում են։
«Մեր սոցաշխատողները, հոգեբանները շրջում են քաղաքում, կացարանի շահառուները մեր հսկողության տակ են։ Մենք թույլ չենք տալիս, որ մուրացկանությամբ զբաղվեն, որպեսզի խնդիրների առաջ չկանգնեն»,-ասում է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին մի շահառու են ունեցել՝ Անժելա անունով, որն իրենց մոտ խոհարարական դասընթացների հաճախելու արդյունքում նաև աշխատանքի է տեղավորվել։ Սակայն նրան անհայտ անձինք «գտել և տարել են» հարկադիր մուրացկանության։ Խաչատրյանն անձամբ է նրան տեսել Երևանի կենտրոնում՝ հյուրանոցներից մեկի մոտ մուրալիս․ «Խուսափում էր ինձ հետ շփվել՝ ասելով, որ իրեն կարող են սպանել, պնդում էր, որ իր հետ չխոսեմ։ Դեպքի առնչությամբ դիմել եմ իրավապահներին։ Դրանից հետո կինը մեզ մոտ չեկավ, և գործի ընթացքի մասին տեղյակ չեմ»։
Խաչատրյանը հավելեց, որ ամռանն իրենց շահառուների համար կրկին դասընթացներ կլինեն։ Վարսավիրություն, խոհարարություն, մատնահարդարում և այլ արհեստներ սովորելով՝ անօթևանները մուրալու փոխարեն աշխատանք գտնելու և տուն վարձելու հնարավորություն կունենան։
Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի
Լրահոս
0