https://arm.sputniknews.ru/20250504/trafiqingn-yndlajnum-e-sahmannern-u-ashkharhagrutjuny-masnagety-tveri-atshi-masin-88268267.html
Թրաֆիքինգն ընդլայնում է սահմաններն ու աշխարհագրությունը. մասնագետը` թվերի աճի մասին
Թրաֆիքինգն ընդլայնում է սահմաններն ու աշխարհագրությունը. մասնագետը` թվերի աճի մասին
Sputnik Արմենիա
Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի դիտարկմամբ` 2024թ–ին ՀՀ–ում բացահայտվել են թրաֆիքինգի դեպքեր, որոնք սկսվել են տարիներ առաջ ու... 04.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-04T20:35+0400
2025-05-04T20:35+0400
2025-05-04T20:35+0400
թրաֆիքինգ
հայաստան
մուրացկան
դավիթ թումասյան
սեռական բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55963705_0:78:1601:978_1920x0_80_0_0_5956f547acab16b51a20679107f842af.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանում աճել են ոչ միայն մարդկանց թրաֆիքինգի, այլև այդ հանցագործության բացահայտման դեպքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը` մեկնաբանելով պաշտոնական վիճակագրությունը։Նրա խոսքով` 2024թ–ի ընթացքում բացահայտվել են հանցագործություններ, որոնք սկսվել են տարիներ առաջ։Ինչ վերաբերում է հանցագործությունների թվի ավելացմանը, Թումասյանը դա պայմանավորում է հիմնականում միգրացիոն հոսքերի ավելացմամբ։«Եթե 2000-ական թվականներին մենք 1 դեպք ունեինք, երբ շահագործվել էին Ուզբեկստանի քաղաքացիներ, 2010–ական թվականներին` 1 դեպք, երբ ՌԴ քաղաքացիներ էին, ապա 2020–ականներին մենք արդեն մի քանի դեպք ունենք, երբ շահագործման են ենթարկվել Հնդկաստանի քաղաքացիներ, և այլն։ Այսինքն` դեպքերի քանակն էլ է ավելացել, աշխարհագրությունն էլ»,– նշում է Թումասյանը։ՀՀ–ից հավաքագրածներին ԱՄԷ–ում թրաֆիքինգի ենթարկողին 14 տարի անց գտել և կալանավորել ենՆրա դիտարկմամբ` եթե նախկինում ՀՀ–ում գերակշռում էին սեռական շահագործման դեպքերը, ապա այժմ աշխատանքային շահագործման դեպքերն անհամեմատ ավելի շատ են թե՛ գյուղատնտեսության, թե՛ արտադրական պրոցեսներում, թե՛ մուրացկանության մեջ։Իրավաբանն ընդգծում է, որ պատկան կառույցներն այսօր հատուկ ուշադրության կենտրոնում են պահում մուրացկանության դեպքերը, ինչի արդյունքում նաև դրանց բացահայտման դինամիկա է գրանցվել։Նա նշում է, որ եթե նախկինում Հայաստանը դիտարկվում էր որպես երկիր, որի քաղաքացիներին հավաքագրում ու շահագործում էին արտերկրում, ապա այսօր դարձել է նաև նպատակակետ երկիր, որտեղ շահագործման են ենթարկվում այլ երկրների քաղաքացիները։Դայա՞կ, թե՞ մարմնավաճառ. ինչպես են խաբում երիտասարդ հայ աղջիկներին և թրաֆիքինգի ենթարկումՄիաժամանակ Հայաստանը, Դավիթ Թումասյանի խոսքով, համաշխարհային հանցավորության սխեմաներում հանդես է գալիս նաև որպես տարանցիկ երկիր, որի տարածքն օտագործվում է թրաֆիքինգի զոհերին մի երկրից մյուսը տեղափոխելու համար։Հանցագործությունների աճին, մասնագետի գնահատմամբ, այսօր նպաստում է նաև համաշխարհային կապի տեխնոլոգիաների զարգացումը։ Համացանցի ու տարբեր հնարքների միջոցով հանցագործներն ավելի հեշտ են գտնում ու հավաքագրում իրենց պոտենցիալ զոհերին աշխարհի տարբեր ծայրերում։Հիշեցնենք` ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ 2023թ–ի համեմատ հաշվետու տարում ՀՀ–ում 89,5 տոկոսով աճել են մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55963705_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ed1fc97b5050054ca2c1e49ca4112516.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրաֆիքինգ, հայաստան, մուրացկան, դավիթ թումասյան, սեռական բռնություն
թրաֆիքինգ, հայաստան, մուրացկան, դավիթ թումասյան, սեռական բռնություն
Թրաֆիքինգն ընդլայնում է սահմաններն ու աշխարհագրությունը. մասնագետը` թվերի աճի մասին
Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի դիտարկմամբ` 2024թ–ին ՀՀ–ում բացահայտվել են թրաֆիքինգի դեպքեր, որոնք սկսվել են տարիներ առաջ ու շարունակվել տևական ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանում աճել են ոչ միայն մարդկանց թրաֆիքինգի, այլև այդ հանցագործության բացահայտման դեպքերը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը` մեկնաբանելով պաշտոնական վիճակագրությունը։
Նրա խոսքով` 2024թ–ի ընթացքում բացահայտվել են հանցագործություններ, որոնք սկսվել են տարիներ առաջ։
«Այսինքն` անձինք երկար ժամանակ գտնվել են շահագործման վիճակում, հանցագործները նրանց նկատմամբ կիրառել են ազդեցության տարբեր միջոցներ` շանտաժ, տարբեր սպառնալիքներ, որպեսզի այդ գործերը չբացահայտվեն։ Բայց անցած տարի մենք ունեցանք դեպքերի կտրուկ բացահայտման աճ։ Ունեցանք դրանց վերաբերյալ օպերատիվ–հետախուզական տարբեր միջոցառումներ, որոնք բերեցին դրական արդյունքի»,– նշեց մասնագետը։
Ինչ վերաբերում է հանցագործությունների թվի ավելացմանը, Թումասյանը դա պայմանավորում է հիմնականում միգրացիոն հոսքերի ավելացմամբ։
«Եթե 2000-ական թվականներին մենք 1 դեպք ունեինք, երբ շահագործվել էին Ուզբեկստանի քաղաքացիներ, 2010–ական թվականներին` 1 դեպք, երբ ՌԴ քաղաքացիներ էին, ապա 2020–ականներին մենք արդեն մի քանի դեպք ունենք, երբ շահագործման են ենթարկվել Հնդկաստանի քաղաքացիներ, և այլն։ Այսինքն` դեպքերի քանակն էլ է ավելացել, աշխարհագրությունն էլ»,– նշում է Թումասյանը։
Նրա դիտարկմամբ` եթե նախկինում ՀՀ–ում գերակշռում էին սեռական շահագործման դեպքերը, ապա այժմ աշխատանքային շահագործման դեպքերն անհամեմատ ավելի շատ են թե՛ գյուղատնտեսության, թե՛ արտադրական պրոցեսներում, թե՛ մուրացկանության մեջ։
Իրավաբանն ընդգծում է, որ պատկան կառույցներն այսօր հատուկ ուշադրության կենտրոնում են պահում մուրացկանության դեպքերը, ինչի արդյունքում նաև դրանց բացահայտման դինամիկա է գրանցվել։
«Նախկինում մենք ունենում էինք միայն երեխաների մուրացկանության շահագործման դեպքեր, այժմ արդեն ունեցանք նաև մեծահասակների դեպքեր»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Նա նշում է, որ եթե նախկինում Հայաստանը դիտարկվում էր որպես երկիր, որի քաղաքացիներին հավաքագրում ու շահագործում էին արտերկրում, ապա այսօր դարձել է նաև նպատակակետ երկիր, որտեղ շահագործման են ենթարկվում այլ երկրների քաղաքացիները։
Միաժամանակ Հայաստանը, Դավիթ Թումասյանի խոսքով, համաշխարհային հանցավորության սխեմաներում հանդես է գալիս նաև որպես տարանցիկ երկիր, որի տարածքն օտագործվում է թրաֆիքինգի զոհերին մի երկրից մյուսը տեղափոխելու համար։
Հանցագործությունների աճին, մասնագետի գնահատմամբ, այսօր նպաստում է նաև համաշխարհային կապի տեխնոլոգիաների զարգացումը։ Համացանցի ու տարբեր հնարքների միջոցով հանցագործներն ավելի հեշտ են գտնում ու հավաքագրում իրենց պոտենցիալ զոհերին աշխարհի տարբեր ծայրերում։
Հիշեցնենք` ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս գլխավոր դատախազ
Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ 2023թ–ի համեմատ հաշվետու տարում ՀՀ–ում 89,5 տոկոսով աճել են մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները։