https://arm.sputniknews.ru/20260514/putiny-pvordzum-er-bacatrel-erevanin-chdarnal-hakarusakanutjan-gvortsiq-qaghaqakan-meknaban-102147413.html
Պուտինը փորձում էր բացատրել Երևանին՝ չդառնալ հակառուսականության գործիք․ քաղաքական մեկնաբան
Պուտինը փորձում էր բացատրել Երևանին՝ չդառնալ հակառուսականության գործիք․ քաղաքական մեկնաբան
Sputnik Արմենիա
Խալաթյանը կարծում է՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերում պահանջելու են նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի դիմադրելու կարողություններն ու անվտանգային երաշխիքներն... 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T18:00+0400
2026-05-14T18:00+0400
2026-05-14T18:00+0400
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
վլադիմիր պուտին
հայկ խալաթյան
ռուսաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509804_0:35:1600:935_1920x0_80_0_0_0c608ce8d5d7d46928ceb6933be97676.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ ՀՀ գործող իշխանություններն այսօր պատրաստ են ցանկացած քայլի՝ վերընտրվելու համար, իսկ արտաքին խաղացողներին էլ աջակցության դիմաց հակառուսականություն են վաճառում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները և ռուսական կողմից հնչած վերջին հայտարարությունները։Նա նշում է` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, լինելով փոքր երկրներ, չեն կարող տարածաշրջանում Ռուսաստանին հակակշիռ լինել, լուրջ ազդեցություն ունենալ։ Փաստացի ԵՄ–ն աջակցում է Թուրքիային, քանի որ տարածաշրջանում Թուրքիայի դերի ուժեղացումը նշանակում է Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացում։Խալաթյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ լարված հարաբերություններ են Ռուսաստանի և Եվրոպայի միջև. երկու կողմերն էլ բացահայտ խոսում են պատերազմի հնարավորության մասին։ Եվրամիությունը տնտեսական միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, զարգացնում է ուժային կոմպոնենտը` մեծ ռեսուրսներ ծախսելով դրա համար։ Եթե ՌԴ–ն կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող. ՓաշինյանԵՄ–ում բացահայտ ասում են՝ «Ռուսաստանը մեր թշնամին է», պատրաստվում են պատերազմի, անգամ ժամկետներ են պարբերաբար հնչում, ու այս ամենին զուգահեռ Ռուսաստանում տեսնում են, որ ՀՀ գործող իշխանության գլխավոր թեզերն են դառնում հակառուսականությունը, Եվրամիության անդամ դառնալը` թեև Հայաստանի տնտեսությունն այսօր մեծ օգուտներ ու առավելություններ է ստանում Ռուսաստանից։ Տարօրինակ են նաև Հայաստանից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող հայտարարությունները՝ երբ ժամանակը գա, որոշում կկայացնենք՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ միանալ ԵՄ-ին։Հիշեցնում է` մայիսի 9-ի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ այս հարցը պետք է քննարկվի Աստանայում մայիսի 27-28-ին անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովում։ Խալաթյանը կարծում է՝ դա դեռ միայն նախազգուշացում է լինելու, հաջորդ քայլերն արդեն կախված կլինեն ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներից։Նա նշում է՝ դիվերսիֆիկացիան լավ բան է, բայց դա ենթադրում է պահպանել ունեցած բարեկամներն ու կապերը, դրանց նորերն ավելացնել, ոչ թե զարգացնել նորերը՝ ի հաշիվ նախկինում ունեցածի։ Հայաստանի իշխանությունները, տեսնելով, որ նույնիսկ իրենց ընտրազանգվածի որոշ մասի մոտ մտահոգություն է առաջացնում այս հակառուսականությունը, ամեն կերպ փորձում են վստահեցնել, թե երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան։«Մի երկրի ղեկավար, որ ունի այդքան լուրջ արտաքին, ներքին խնդիրներ, ինչո՞ւ է պարբերաբար անդրադառնում Հայաստանի թեմային, եթե ամեն ինչ լավ է հայ-ռուսական հարաբերություններում կամ գոնե նորմալ է։ Խոսելիս էլ դիմում է հայ ժողովրդին, այլ ոչ թե իշխանություններին։ Կրեմլում հասկացել են, որ ՀՀ իշխանություններին մտափոխել, հասկացնել, նրանց հետ պայմանավորվել այլևս չի լինի, դրա համար ավելի լավ է խոսել ժողովրդի հետ»,- կարծում է Խալաթյանը։Հայաստանում ՌԴ–ի հիբրիդային ազդեցության մասին խոսակցությունները «քոռ կոպեկ» չարժեն․ ԱրեշևԻնչ վերաբերում է Ուկրաինայի օրինակի մեջբերումներին, քաղաքական մեկնաբանը նշում է՝ այդտեղ սպառնալիք չկա։ Ուկրաինան այն օրինակն է, որի ժողովրդին եվրաինտեգրման խոստումներ էին տալիս, հետո պարզվեց, որ այս ճանապարհին նրանք պետք է Ռուսաստանի թշնամին լինեն։Քաղաքական մեկնաբանն անդրադարձավ նաև պարբերաբար շահարկվող «ընտրություններին միջամտության» թեմային։ Շեշտում է՝ գործող իշխանություններն այնպես են արել, որ ՀՀ ներքին ընտրություններն ու գործընթացներն արտաքին քաղաքականության մաս են դարձել։ Ըստ նրա՝ հենց գործող իշխանություններն են արտաքին խաղացողներին միջամտելու հրավիրել։ Արևմտյան գրեթե բոլոր ուժերը՝ ԱՄՆ–ն՝ փոխնախագահ Վենսի մակարդակով, ԵՄ պաշտոնյաներ, նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը հայտնել են իրենց դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ։ Ռուսաստանն այս ցանկում ամենավերջինն էր, որ կարծիք հայտնեց՝ այն էլ կոնկրետ ուժին աջակցություն չհայտնելով։Սակայն այս ամենով հանդերձ, անգամ ռուսական 102-րդ ռազմաբազան է տեղեկատվական հարձակումների ենթարկվում ՝ ընտրողների վրա իբրև թե գործադրվող ճնշումների մասին պնդումներով։ Մինչդեռ քաղաքացիական անձնակազմի 90 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են, և նրանք այսպես թե այնպես, չեն կարող մասնակցել ընտրություններին։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ամենը չի՞ արվում հանրային դժգոհության համար՝ ռուսական ռազմակայանի հետագա դուրսբերման նպատակով, Խալաթյանը հիշեցրեց՝ Հայաստան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ մտահոգություն հայտնեց ռուսական ռազմաբազայի առնչությամբ։ՀՀ իշխանության տնտեսական վարքագիծը բոլորովին այլ է. տնտեսագետը` ԵՄ–ԵԱՏՄ ընտրության մասինԿարծում է՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերում պահանջելու են ոչ միայն Մակրոնը, այլև Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի դիմադրելու կարողություններն ու անվտանգային երաշխիքներն ավելի նվազեցնելու համար։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509804_136:0:1600:1098_1920x0_80_0_0_06cdf07d51118bccce0653b55b8590f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, վլադիմիր պուտին, հայկ խալաթյան, ռուսաստան, եվրամիություն
հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, վլադիմիր պուտին, հայկ խալաթյան, ռուսաստան, եվրամիություն
Պուտինը փորձում էր բացատրել Երևանին՝ չդառնալ հակառուսականության գործիք․ քաղաքական մեկնաբան
Խալաթյանը կարծում է՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերում պահանջելու են նաև Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի դիմադրելու կարողություններն ու անվտանգային երաշխիքներն ավելի նվազեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ ՀՀ գործող իշխանություններն այսօր պատրաստ են ցանկացած քայլի՝ վերընտրվելու համար, իսկ արտաքին խաղացողներին էլ աջակցության դիմաց հակառուսականություն են վաճառում։
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները և ռուսական կողմից հնչած վերջին հայտարարությունները։
«Ինձ թվում է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը հենց դրանով է բացատրվում․ ռուսական կողմը փորձում է բացատրել, որ պետք չէ դառնալ հակառուսականության գործիք այլ ուժային կենտրոնների համար։ Սա չի նշանակում, թե մենք ռուսական կողմից պետք է գործիք լինենք այլ կենտրոնների դեմ, այլ պետք է փորձենք որոշակի չեզոքություն պահել, որովհետև փոքր երկրների վրա այս ամենը չգիտես, թե ինչպես կարող է անդրադառնալ»,- ասաց Խալաթյանը։
Նա նշում է` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, լինելով փոքր երկրներ, չեն կարող տարածաշրջանում Ռուսաստանին հակակշիռ լինել, լուրջ ազդեցություն ունենալ։ Փաստացի ԵՄ–ն աջակցում է Թուրքիային, քանի որ տարածաշրջանում Թուրքիայի դերի ուժեղացումը նշանակում է Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացում։
Խալաթյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ լարված հարաբերություններ են Ռուսաստանի և Եվրոպայի միջև. երկու կողմերն էլ բացահայտ խոսում են պատերազմի հնարավորության մասին։ Եվրամիությունը տնտեսական միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, զարգացնում է ուժային կոմպոնենտը` մեծ ռեսուրսներ ծախսելով դրա համար։
ԵՄ–ում բացահայտ ասում են՝ «Ռուսաստանը մեր թշնամին է», պատրաստվում են պատերազմի, անգամ ժամկետներ են պարբերաբար հնչում, ու այս ամենին զուգահեռ Ռուսաստանում տեսնում են, որ ՀՀ գործող իշխանության գլխավոր թեզերն են դառնում հակառուսականությունը, Եվրամիության անդամ դառնալը` թեև Հայաստանի տնտեսությունն այսօր մեծ օգուտներ ու առավելություններ է ստանում Ռուսաստանից։ Տարօրինակ են նաև Հայաստանից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող հայտարարությունները՝ երբ ժամանակը գա, որոշում կկայացնենք՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ միանալ ԵՄ-ին։
«Հայաստանի կողմից մոտավորապես ստացվում է՝ «մենք արդեն որոշումն ընդունել ենք, որ ԵՄ անդամ ենք դառնալու, բայց քանի դեռ կախված ենք ՌԴ տնտեսությունից, և մեզ այնտեղ դեռ այնքան պատրաստ չեն ընդունելու, մի քիչ էլ կմնանք ԵԱՏՄ-ում, օգուտ կստանանք, հետո կգնանք ձեր թշնամիների մոտ»․․․ Մոսկվայից տրամաբանական հարց է ծագում․ պատրաստվում եք միանալ մի դաշինքի, որը մեր դեմ պատերա՞զմ է նախապատրաստում, և կարծում եք, որ այդ ընթացքում, մինչ պատրաստվում եք մտնել Եվրամիություն, մենք պետք ձեզ օգնենք, ֆինանսավորենք, շուկան բացե՞նք ձեր առաջ»,- նկատում է քաղաքական մեկնաբանը։
Հիշեցնում է` մայիսի 9-ի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ այս հարցը պետք է քննարկվի Աստանայում մայիսի 27-28-ին անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովում։ Խալաթյանը կարծում է՝ դա դեռ միայն նախազգուշացում է լինելու, հաջորդ քայլերն արդեն կախված կլինեն ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներից։
Նա նշում է՝ դիվերսիֆիկացիան լավ բան է, բայց դա ենթադրում է պահպանել ունեցած բարեկամներն ու կապերը, դրանց նորերն ավելացնել, ոչ թե զարգացնել նորերը՝ ի հաշիվ նախկինում ունեցածի։ Հայաստանի իշխանությունները, տեսնելով, որ նույնիսկ իրենց ընտրազանգվածի որոշ մասի մոտ մտահոգություն է առաջացնում այս հակառուսականությունը, ամեն կերպ փորձում են վստահեցնել, թե երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան։
«Մի երկրի ղեկավար, որ ունի այդքան լուրջ արտաքին, ներքին խնդիրներ, ինչո՞ւ է պարբերաբար անդրադառնում Հայաստանի թեմային, եթե ամեն ինչ լավ է հայ-ռուսական հարաբերություններում կամ գոնե նորմալ է։ Խոսելիս էլ դիմում է հայ ժողովրդին, այլ ոչ թե իշխանություններին։ Կրեմլում հասկացել են, որ ՀՀ իշխանություններին մտափոխել, հասկացնել, նրանց հետ պայմանավորվել այլևս չի լինի, դրա համար ավելի լավ է խոսել ժողովրդի հետ»,- կարծում է Խալաթյանը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի օրինակի մեջբերումներին, քաղաքական մեկնաբանը նշում է՝ այդտեղ սպառնալիք չկա։ Ուկրաինան այն օրինակն է, որի ժողովրդին եվրաինտեգրման խոստումներ էին տալիս, հետո պարզվեց, որ այս ճանապարհին նրանք պետք է Ռուսաստանի թշնամին լինեն։
Քաղաքական մեկնաբանն անդրադարձավ նաև պարբերաբար շահարկվող «ընտրություններին միջամտության» թեմային։ Շեշտում է՝ գործող իշխանություններն այնպես են արել, որ ՀՀ ներքին ընտրություններն ու գործընթացներն արտաքին քաղաքականության մաս են դարձել։ Ըստ նրա՝ հենց գործող իշխանություններն են արտաքին խաղացողներին միջամտելու հրավիրել։ Արևմտյան գրեթե բոլոր ուժերը՝ ԱՄՆ–ն՝ փոխնախագահ Վենսի մակարդակով, ԵՄ պաշտոնյաներ, նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը հայտնել են իրենց դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ։ Ռուսաստանն այս ցանկում ամենավերջինն էր, որ կարծիք հայտնեց՝ այն էլ կոնկրետ ուժին աջակցություն չհայտնելով։
Սակայն այս ամենով հանդերձ, անգամ ռուսական 102-րդ ռազմաբազան է տեղեկատվական հարձակումների ենթարկվում ՝ ընտրողների վրա իբրև թե գործադրվող ճնշումների մասին պնդումներով։ Մինչդեռ քաղաքացիական անձնակազմի 90 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են, և նրանք այսպես թե այնպես, չեն կարող մասնակցել ընտրություններին։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ամենը չի՞ արվում հանրային դժգոհության համար՝ ռուսական ռազմակայանի հետագա դուրսբերման նպատակով, Խալաթյանը հիշեցրեց՝ Հայաստան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ մտահոգություն հայտնեց ռուսական ռազմաբազայի առնչությամբ։
Կարծում է՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերում պահանջելու են ոչ միայն Մակրոնը, այլև Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի դիմադրելու կարողություններն ու անվտանգային երաշխիքներն ավելի նվազեցնելու համար։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։