00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը չկալանավորվեց

© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինք - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
«Հայաստան» դաշինք
Բաժանորդագրվել
Կոչուբաևը նշել է, որ կալանավորման միջնորդությունը մերժել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ է կատարել։ Մեկ անձ ձերբակալվել է։
«Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավար անձնակազմի նկատմամբ և ներկայացրել էր կալանավորման միջնորդություն։ Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։ Հ.գ. Քարոզարշավի ժամանակ քարոզարշավ կարելի է և պետք է անել»,– գրել է փաստաբանը։
Կոչուբաևը նշել է, որ կալանավորման միջնորդությունը մերժել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նշենք, որ Պետրոսյանը եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխած դատավորը։ Դատավոր Պետրոսյանն է քննում նաև ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գործը։
Ի դեպ, 2018 թվականին դատավոր Պետրոսյանը եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սակայն հետո դադարեցրել է իր անդամակցությունը։
Լրահոս
0