00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Էժանագին փորձ է` մեր աշխատանքը խոչընդոտելու. «Հայաստան» դաշինքը` խուզարկության մասին

© Sputnik / Asatur Yesayants«Հայաստան» դաշինքի համակիրներ
«Հայաստան» դաշինքի համակիրներ - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
«Հայաստան» դաշինքի համակիրներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքը պնդում է` նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը Սպիտակի գրասենյակում կատարվող խուզարկություններն անվանել է իրենց աշխատանքները խոչընդոտելուն ուղղված էժանագին փորձ։ Դաշինքը տեղի ունեցողի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
«Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չեն։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։ Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն և իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի»,– ասված է հաղորդագրությունում։
Դաշինքից նշել են նաև, որ տեղի ունեցողը իրավական գործընթաց չէ, այլ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել։ Պնդում են` որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել իրենց քաղաքական օրակարգը, քանի որ գիտեն` ինչի համար են պայքարում։
«Հայաստան» դաշինքը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել իշխանության իրականացրած բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում այսօր խուզարկություններ է կատարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Քրեական վարույթի շրջանակներում։ 1 անձ ձերբակալվել է։
Լրահոս
0