00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում ՌԴ–ի հիբրիդային ազդեցության մասին խոսակցությունները «քոռ կոպեկ» չարժեն․ Արեշև

© Sputnik / Виталий Белоусов Անդրեյ Արեշև
Անդրեյ Արեշև - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2026
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքական մեկնաբան Անդրեյ Արեշևի խոսքով՝ այս պահին տեղի է ունենում Հարավային Կովկասում ամերիկացիների դերի ձևաչափի կտրուկ փոփոխություն, և շուտով այդ դերը կարող է ընդհանրապես պասիվ դառնալ։
Վերջին շրջանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների շուրթերից եվրաինտեգրման մասին բավականին ակտիվ հռետորաբանություն է հնչում: Դրա հնարավոր պատճառների մասին Sputnik Արմենիայի եթերում Արման Վանեսքեհյանի հեղինակային «Իրականում» հաղորդման ժամանակ խոսում է քաղաքագետ-կովկասագետ, Ռուսաստանի Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Հայաստանի եվրաինտեգրման մասին խոսակցություններն ընդամենը շղարշ են

Քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի ղեկավարությունը նման հռետորաբանությամբ փորձում է շեղել հասարակության ուշադրությունը իր արևմտյան և արևելյան հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ կապերի հաստատումից: ԵՄ կառույցները ողջունում և խրախուսում են այդ կապերի հաստատումը։ Նույնիսկ չնայած նրան, որ դա արվում է Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի պայմաններում։ ԵՄ ներկայացուցիչները անտեսում են անգամ այն ռիսկը, որ կարող են մեղադրվել երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։
«Իրականում Փաշինյանի կառավարությանը ԵՄ կազմ մտնելու կամ գոնե այդ կառույցում «թեկնածության» պաշտոնական հրավեր ոչ ոք չի տվել,-ասում է Արեշևը,-առայժմ կան միայն ինչ-որ հռչակագրեր, դրամաշնորհային ծրագրեր, առանձին նախագծերի աջակցություն։ Դեռ 2022 թվականին Եվրամիությունը Հայաստանին հանեց նույնիսկ GSP+ արտոնյալ ծրագրից, որը ենթադրում էր արտոնյալ սակագներ ԵՄ սպառողական շուկա արտադրանքի մատակարարման համար»։
GSP+ ծրագրին մասնակցությունը ենթադրում էր ԵՄ-ի հետ զարգացող երկրների տնտեսական մերձեցման նշանների առկայություն: Այնպես որ, եվրաինտեգրման մասին այս ողջ պատմությունը, որը թմբկահարում է ՀՀ կառավարությունը, քաղաքագետի համոզմամբ՝ կապված է նաև հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Պատճառն այն է, որ Հայաստանի իշխանություններն ուզում են ցույց տալ իրենց ինքնուրույն ձեռքբերումներն ու քաղաքական կուրսի դիվերսիֆիկացումը արտաքին քաղաքական դաշտում։

Բաքուն իրեն դիրքավորում է որպես հեգեմոն Հարավային Կովկասում

Իրականում, Արեշևի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև բավականին ինտենսիվ շփումներ են ընթանում ոչ միայն տարածաշրջանային անվտանգության երաշխիքների հարցերով։ Շատ է խոսվում նաև երկու երկրների տարածաշրջանային և արտատարածաշրջանային գործընթացների շրջանակներում տնտեսական ինտեգրման մասին։ Եվ դա արվում է այն պայմաններում, երբ Բաքուն ինքն իրեն դիրքավորում է Հարավային Կովկասում հեգեմոնի՝ գերիշխող ուժի նոր դերում։ Պարզ է, թե ով է թելադրելու պայմանները այդ գործընթացում։
Հասկանալի է, որ նման գործընթացին ակտիվորեն աջակցում են ԵՄ կառույցները։ Կարելի է ուշադրություն դարձնել տիկին Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գրառումներին, որոնք կոչ են անում Հայաստանին ինտեգրել Միջին և Զանգեզուրի միջանցքներին։ Իսկ Ադրբեջանը, ըստ Արեշևի, ներկայանում է որպես կամուրջ, որը Հարավային Կովկասի տարածաշրջանը կապում է Միջին Ասիայի և Կասպից ծովի ավազանի հետ՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։
«Դիտարկելով այս տարածաշրջանային գործընթացները՝ գուցե նույնիսկ տեսնենք, թե ինչպես է այս ամենից հեռանում ԱՄՆ-ն՝ իր TRIPP նախագծով,-ասում է փորձագետը,-չէ՞ որ արդեն հիմա նկատելի է, որ ամերիկացիների դերը Հարավային Կովկասում կտրուկ վերափոխվում է։ Եվ դա կապված է այն բանի հետ, որ նրանք վիճում են ԵՄ-ի իրենց դաշնակիցների հետ թե՛ մերձավորարևելյան իրավիճակի պատճառով, թե՛ նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի տարածքում ընթացող զինված հակամարտության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով»։

Ռուսաստանում ամենևին չեն այրվում Հայաստանի ներքին գործերին միջամտելու ցանկությունից

Ինչ վերաբերում է այն դիրքին, որը զբաղեցրել է Ռուսաստանը ինչպես Հայաստանին, այնպես էլ ողջ Հարավային Կովկասին առնչվող գործընթացներում, ապա Արեշևի բացատրությունը բավականին օբյեկտիվ է և տրամաբանական։ Այսպես կոչված Եվրոպական շաբաթը Երևանում, Եվրոպական միության ղեկավարության հետ հանդիպումը և Փաշինյան-Զելենսկի բանակցությունները բավականին լուրջ բացասական արձագանք և հուզական հայտարարությունների ալիք առաջացրեցին ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների շրջանում և մեդիա դաշտում։
«Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթն այս թեմայով մի նպատակ ուներ. անհրաժեշտ էր ստեղծել ինչ-որ շրջանակ և հասկանալ, թե ուր է շարժվում Հայաստանը և ինչին է աջակցում նրա ժողովուրդը,-ասում է Արեշևը,-հենց այստեղից է գալիս հանրաքվե անցկացնելու գաղափարը։ Եվ այն ամենևին կատեգորիկ հրահանգի ուժ չէ, ոչ էլ խորհրդարանական ընտրությունների պատրաստվող երկրի ներքին գործերին միջամտելու փորձ»։
Ավելի վաղ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային հայտարարել էր, որ Հարավային Կովկասի երկրները պետք է ինքնուրույն կառուցեն լոգիստիկ կառուցվածքները՝ հաշվի առնելով տարածաշրջանի և մասնավորապես TRIPP նախագծի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրության կտրուկ թուլացումը։
Լրահոս
0