00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
57 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ իշխանության տնտեսական վարքագիծը բոլորովին այլ է. տնտեսագետը` ԵՄ–ԵԱՏՄ ընտրության մասին

© Sputnik / Zara MikaԱղասի Թավադյան
Աղասի Թավադյան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2026
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Աղասի Թավադյանի պնդմամբ` ԵԱՏՄ-ից ՀՀ–ի հնարավոր դուրս գալու հետևանքը առաջին հերթին զգալու է շարքային քաղաքացին ու հատկապես սոցիալապես անապահով խավը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի տնտեսությունն այս պահին Ռուսաստանի տնտեսության և ԵԱՏՄ շուկայի հետ շատ ավելի է կապված, քան երբևէ. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` անդրադառնալով ԵՄ, թե ԵԱՏՄ քաղաքական խոսույթին։
Նշենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ձգտելու մասին դիտարկմանը, կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանում այդ հարցով հանրաքվե անցկացվեր և ընտրությունը թողնվեր Հայաստանի քաղաքացիներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Պուտինին, մերժել էր հանրաքվեի գաղափարը, առնվազն` ներկա փուլում։
«Անկախ ՀՀ–ում հնչող քաղաքական հայտարարություններից, որոնք այս պահին ունեն հիմնականում նախընտրական բնույթ, գործող կառավարության իրական տնտեսական վարքագիծը բոլորովին այլ է»,– նշեց տնտեսագետը` իր տեսակետը հիմնավորելով պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով։
Նրա խոսքով` 2018 թ․-ին, երբ ՔՊ–ն եկավ իշխանության, ՀՀ–ից դեպի ԵՄ և դեպի ԵԱՏՄ արտահանումները հավասարազոր էին` երկու ուղղությամբ էլ շուրջ 29 %։ ՔՊ–ի կառավարման 7-8 տարիների ընթացքում այս դինամիկան էապես փոխվել է հօգուտ ԵԱՏՄ–ի։ Այս ուղղությամբ արտահանումն աճել է 5 անգամ, ԵՄ–ի ցուցանիշը մնացել է անփոփոխ։ Որոշ դեպքերում նույնիսկ 1-2 %–ով կրճատվել է։ 2025 թ․-ին արդեն դեպի ԵՄ արտահանումը կազմել է 8 %, դեպի ԵԱՏՄ` 38 %։
«Եթե դիտարկենք այդ տարիներին ՀՀ տնտեսական աճը` ըստ բաղադրիչների, կտեսնենք, որ 2022 թ․-ին տնտեսական 12,6 % աճի կեսը բաժին է ընկել բանկային և ՏՏ ոլորտներին, որոնք աճել են այդ տարվա ընթացքում Ռուսաստանից ներհոսած կապիտալի և ՏՏ ոլորտի աշխատուժի հաշվին։ Մինչդեռ, եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ, նրանք չկարողանային անմաքս տեղափոխումներ իրականացնել, դա տեղի չէր ունենա։ 2025թ–ի դրությամբ դեպի ԵԱՏՄ արտահանումը հասել է 3.2 միլիարդ դոլարի, դեպի Եվրամիություն՝ ընդամենը 667 միլիոն դոլարի։ Ընդ որում, դեպի ԵԱՏՄ արտահանման ընդհանուր ծավալի 92 տոկոսը բաժին է ընկնում հատկապես Ռուսաստանին։ Այնպես որ իրական տնտեսական ցուցանիշներով Հայաստանն այս պահին ավելի շատ գնում է դեպի ԵԱՏՄ, քան ԵՄ։ Եվ ԵԱՏՄ շուկայից դուրս գալը հիմա ավելի ցավոտ կլինի, քան 2018 թ․-ին»,– կարծում է Թավադյանը։

Տնտեսագետի պնդմամբ` ԵԱՏՄ-ից ՀՀ–ի հնարավոր դուրս գալու հետևանքն առաջին հերթին զգալու է ՀՀ շարքային քաղաքացին ու հատկապես սոցիալապես անապահով խավը։
«Ամենամեծ ազդեցությունը լինելու է առաջին հերթին հացահատիկի ու ալյուրի գների վրա։ Այս ապրանքները մենք հիմնականում Ռուսաստանից ենք ստանում` քվոտավորված քանակով ու գներով։ Դրա շնորհիվ այն շատ էժան գնով է գալիս Հայաստան։ Դրա փոխարեն ի՞նչ նոր շուկա պիտի գտնենք, որ գին չբարձրանա, մաքսատուրք չավելանա։ Ցածր եկամուտներ ունեցող խավն այս հարցի նկատմամբ շատ զգայուն է, որովհետև այդ մարդիկ հիմնականում ալյուրից պատրաստված ուտելիքներով են սնվում»,– նշում է մասնագետը։
2-րդ կարևոր խնդիրը, նրա խոսքով, էներգակիրներն են՝ գազը, բենզինը, դիզվառելիքը։ Այսօր, անգամ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում, Հայաստանը ՌԴ–ից այս ապրանքները համեմատաբար էժան գներով է ստանում։
Երրորդ կարևոր ապրանքատեսակը, որ ՀՀ է ներկրվում ռուսական շուկայից առանց մաքսատուրքերի և բավականին էժան գներով պարարտանյութերն են։ Թավադյանի խոսքով` դրա շնորհիվ պարարտանյութերի համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը հայաստանյան գյուղատնտեսությունը դեռևս չի զգացել։
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարությունը միայն քաղաքական վեկտորն է ուղղում է դեպի ԵՄ։ Մինչդեռ տնտեսական վեկտորը ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր շարունակում է ուղղված մնալ դեպի ԵԱՏՄ»,– նշեց Աղասի Թավադյանը։
Հավելենք, որ մայիսի 28-29-ը Աստանայում նախանշված է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին Փաշինյանը նախապես հայտնել է, որ չի մասնակցելու։ Մինչդեռ, ըստ լուրերի, այդ նիստում շոշափվելու է նաև Հայաստանի հարցը հենց ԵԱՏՄ-ԵՄ հակադրության համատեքստում։
Լրահոս
0