00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրավաբանությա՞ն, թե՞ «ֆռռաբանության» ֆակուլտետն է ավարտել. սրբազանը` ՔԿ նախագահի մասին

© SputnikԲագրատ սրբազանը դատարանում
Բագրատ սրբազանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի խոսքով` ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարն իր նոր հայտարարությունն էլ չի կարող ապացուցել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հերթական դատական նիստի ժամանակ բարձրաձայնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հայտարարությունների հակասության մասին։ Սրբազանը, դիմելով դատարանին, հիշեցրեց, որ ՔԿ-ն հայտարարել է, թե քրեական գործի ապացույցներից մեկը խմբի կողմից ձեռագիր գրված «ահաբեկչության պլանն» է։
Նշենք, որ 2025 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե գրավոր ապացույցներ կան, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են որպես ահաբեկչություն։

«Անցած հինգշաբթի, երբ մենք այս դատարանում նիստի էինք, Քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հայտարարել է, որ երբ ասել է՝ իր ձեռքով գրված, նկատի է ունեցել ոչ թե իմ ձեռքով գրված, այլ խմբից մեկի ձեռքով գրված։ Հիմա ասում եմ՝ անգամ եթե խմբի անդամի ձեռքով է, թող բերի ու փաստի. դա էլ չի կարող անել։ Ինչ վերաբերում է նրան, թե իբր ինձ չէր վերաբերում ասվածը, դա արդեն «դարակազմիկ» է, քանի որ Աննա Գրիգորյանի (ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր–խմբ.) հետ փակ հանդիպման ժամանակ էլ է ուղիղ հղում արել իմ ու Հովհաննես Ավետիսյանի անվանը։ Հիմա Քննչական կոմիտեի ղեկավարն իրավաբանությա՞ն, թե՞ «ֆռռաբանության» ֆակուլտետն է ավարտել»,– ասաց սրբազանը։

Բագրատ սրբազանը, դիմելով նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին ու գործով հանրային մեղադրողներին, կրկին կասկածի տակ դրեց գործի նախաքննությունը, հետևաբար նաև կցված ապացույցների ճշգրտությունը։
«Պատվարժան դատարան, դուք բա՞ն եք հասկանում, հանրային մեղադրողներ, հասկանո՞ւմ եք»,– հռետորական հարցադրում արեց Գալստանյանը։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մի քանի անգամ դատարանում հայտարարել է, որ ՔԿ ղեկավարն իր հայտարարության համար պետք է պատասխանատվության կանչվի։
Նշենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևսերեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։
Լրահոս
0