00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանից սև և գունավոր մետաղների արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց

© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RAՈսկի
Ոսկի - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանից սև և գունավոր մետաղների տեղափոխման արգելքը երկարաձգվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Արտահանման ժամանակավոր արգելքը կգործի 6 ամսով և ուժի մեջ կմտնի նախորդ ժամկետի ավարտից անմիջապես հետո` 2026 թ. օգոստոսի 3–ից մինչև 2027 թ. փետրվարի 3–ը։
«Որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։
Վերջին տարիներին որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ երկրներից, այնպես էլ 3–րդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնների գները բարձրացել են, ինչպես նաև մեծ ծախսեր են ենթադրում երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքումն ու լոգիստիկան։
ԵԱՏՄ–ն 350 մլն ռուբլի սուբսիդիա կդրամադրի համատեղ կոոպերացիոն նախագծերին մասնակցելու համար
Արդյունքում, ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։

«Նշված գործոնները կարող էին հանգեցնել ոլորտի ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը և, ի վերջո, դրանց արտադրական գործունեության խաթարմանն ու դադարեցմանը, ինչն էլ, իր հերթին՝ ներմուծումից կախվածությանը»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ։

Բացի այդ, արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում է Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։

Ի դեպ, ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։
Ի՞նչ է քննարկվելու Աստանայի Եվրասիական տնտեսական ֆորումում. ներկայացնում է Բարսեղյանը
Լրահոս
0