https://arm.sputniknews.ru/20260513/ardjunaberakan-rvobvotner-ev-voch-miajn-barseghjany-ev-eth-mjus-nakhararnery-hamazhvoghvovi-masin-102147265.html
Ի՞նչ է քննարկվելու Աստանայի Եվրասիական տնտեսական ֆորումում. ներկայացնում է Բարսեղյանը
Ի՞նչ է քննարկվելու Աստանայի Եվրասիական տնտեսական ֆորումում. ներկայացնում է Բարսեղյանը
Sputnik Արմենիա
Համաժողովի գլխավորթեմակդառնան արդյունաբերության, ագրոարդյունաբերության, ապրանքների որակի վերահսկման, սանիտարական անվտանգության, միջազգային փոխադրումների... 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T21:08+0400
2026-05-13T21:08+0400
2026-05-13T22:42+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
գոհար բարսեղյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90390138_0:0:2560:1440_1920x0_80_0_0_9bb9348db12db76d93b1cdc7b62b7a78.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. «Եվրասիական տնտեսական համաժողով-2026»-ում քննարկվելու է համաշխարհային արդյունաբերության թվայնացումը: Այս մասին Եվրասիականտնտեսական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։Նա հիշեցրեց, որ անցած տարի ԵՏՀ-ն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղհայտարարություն է ստորագրել, իսկ համաժողովում նախատեսվում է ստորագրել համատեղ գործողությունների ծրագիր:Հանձնաժողովի տեխնիկականկարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը հայտարարեց, որ իր կողմից համակարգվող հատվածը թվայինտեխնոլոգիաների թեմայով նիստերէկազմակերպում ապրանքների անվտանգության և սանիտարական անվտանգության վերահսկման համար:Ինչպես հայտարարեց «Եվրասիական տնտեսական համաժողով-2026»-ի ծրագրայինկոմիտեի նախագահ, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը, ընդհանուր առմամբ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը կդառնան համաժողովի գլխավոր թեմաներից մեկը՝ հաշվի առնելովԵԱՏՄ-ում Ղազախստանինախագահության առաջնահերթությունները: Համաժողովում կանցկացվեն զբոսաշրջության, աշխատաշուկայի և միջազգային լոգիստիկայի թվային լուծումների (էներգետիկայի և ենթակառուցվածքների հատվածի հետ համատեղ) թեմանով նիստեր: Լոգիստիկայի վերաբերյալ նստաշրջանում կստորագրվի ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագիր:ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը հայտարարեց, որ համաժողովում մի շարք միջազգային կազմակերպություններ կներկայացնեն ծախսերի նվազեցման և փոխադրումների անվտանգության բարձրացման սեփական փորձը:Առանձին մի նիստ կանդրադառնա միջազգային առևտրի էլեկտրոնային լուծումների՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի, ինչպես նաև խելացի պայմանագրերի (բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված «ինքնուրույն ստուգված» պայմանագրեր) օգտագործմանը:«Եվրասիականտնտեսական համաժողով-2026»-ը տեղի կունենա մայիսի 28-29-ը Աստանայում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90390138_309:0:2229:1440_1920x0_80_0_0_8bd3ece0388e6050c48161b8ebc91b0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), գոհար բարսեղյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), գոհար բարսեղյան
Ի՞նչ է քննարկվելու Աստանայի Եվրասիական տնտեսական ֆորումում. ներկայացնում է Բարսեղյանը
21:08 13.05.2026 (Թարմացված է: 22:42 13.05.2026) Համաժողովի գլխավորթեմակդառնան արդյունաբերության, ագրոարդյունաբերության, ապրանքների որակի վերահսկման, սանիտարական անվտանգության, միջազգային փոխադրումների ոլորտներում թվային տեխնոլոգներնուարհեստական բանականությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. «Եվրասիական տնտեսական համաժողով-2026»-ում քննարկվելու է համաշխարհային արդյունաբերության թվայնացումը: Այս մասին Եվրասիականտնտեսական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։
Նա հիշեցրեց, որ անցած տարի ԵՏՀ-ն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղհայտարարություն է ստորագրել, իսկ համաժողովում նախատեսվում է ստորագրել համատեղ գործողությունների ծրագիր:
Թվայնացման թեման կդիտարկվի նաև ագրարային ոլորտի համար։ Առանձին նստաշրջանում կքննարկվի նաև արդյունաբերական կոոպերացիայի (արտադրական նախագծեր, որոնք ներառում են ընկերություններ ԵԱՏՄ առնվազն երեք երկրներից) համար վարկերի տոկոսների սուբսիդավորման մասով ԵՏՀ գործող ծրագիրը:
Հանձնաժողովի տեխնիկականկարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը հայտարարեց, որ իր կողմից համակարգվող հատվածը թվայինտեխնոլոգիաների թեմայով նիստերէկազմակերպում ապրանքների անվտանգության և սանիտարական անվտանգության վերահսկման համար:
Ինչպես հայտարարեց «Եվրասիական տնտեսական համաժողով-2026»-ի ծրագրայինկոմիտեի նախագահ, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը, ընդհանուր առմամբ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը կդառնան համաժողովի գլխավոր թեմաներից մեկը՝ հաշվի առնելովԵԱՏՄ-ում Ղազախստանինախագահության առաջնահերթությունները: Համաժողովում կանցկացվեն զբոսաշրջության, աշխատաշուկայի և միջազգային լոգիստիկայի թվային լուծումների (էներգետիկայի և ենթակառուցվածքների հատվածի հետ համատեղ) թեմանով նիստեր: Լոգիստիկայի վերաբերյալ նստաշրջանում կստորագրվի ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագիր:
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը հայտարարեց, որ համաժողովում մի շարք միջազգային կազմակերպություններ կներկայացնեն ծախսերի նվազեցման և փոխադրումների անվտանգության բարձրացման սեփական փորձը:
ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի համար նախատեսվածէ չորս նստաշրջան, մասնավորապես՝ «Եվրասիական առևտուր և լոգիստիկան», որտեղ կքննարկվեն համաշխարհային տնտեսության և առևտրի մասնատումը (տարածաշրջանայնացումը), որի ֆոնին էլ ավելի է մեծանում ԵԱՏՄ տարածքով անցնող առևտրային երթուղիների նշանակությունը:
Առանձին մի նիստ կանդրադառնա միջազգային առևտրի էլեկտրոնային լուծումների՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի, ինչպես նաև խելացի պայմանագրերի (բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված «ինքնուրույն ստուգված» պայմանագրեր) օգտագործմանը:
«Եվրասիականտնտեսական համաժողով-2026»-ը տեղի կունենա մայիսի 28-29-ը Աստանայում: