https://arm.sputniknews.ru/20260514/chinastann-ushadrutjun-e-dardzrel-sarmati-pvordzarkman-masin-haghvordagrutjunnerin-agn-102168306.html
Չինաստանն ուշադրություն է դարձրել «Սարմատի» փորձարկման մասին հաղորդագրություններին․ ԱԳՆ
Չինաստանն ուշադրություն է դարձրել «Սարմատի» փորձարկման մասին հաղորդագրություններին․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահին մայիսի 12-ին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձնական արձակման մասին: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T13:08+0400
2026-05-14T13:08+0400
2026-05-14T13:13+0400
պեկին
ռուսաստան
զենք
չինաստան
հրթիռ
հրթիռակիր
զենիթահրթիռային համալիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27008798_0:0:1331:748_1920x0_80_0_0_b49678db5afa0429286abd2a03a81e39.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Պեկինում ուշադրություն են դարձրել «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձարկման մասին հաղորդագրություններին։ Ճեպազրույցի ժամանակ այսօր այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը:Մայիսի 12-ին Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձնական արձակման մասին: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ «Սարմատ» հրթիռի պարամետրերը հնարավորություն են տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության բոլոր գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը:Մայիսի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս պաշտոնական արձագանք չի ստացել ԱՄՆ-ի կողմից «Սարմատի» փորձարկումների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան:Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները. Պեսկով
պեկին
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27008798_62:0:1150:816_1920x0_80_0_0_7a5eeae5dda956d513d5e5580b7614db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պեկին, ռուսաստան, զենք, չինաստան, հրթիռ, հրթիռակիր, զենիթահրթիռային համալիր
պեկին, ռուսաստան, զենք, չինաստան, հրթիռ, հրթիռակիր, զենիթահրթիռային համալիր
Չինաստանն ուշադրություն է դարձրել «Սարմատի» փորձարկման մասին հաղորդագրություններին․ ԱԳՆ
13:08 14.05.2026 (Թարմացված է: 13:13 14.05.2026) ՌԴ նախագահին մայիսի 12-ին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձնական արձակման մասին:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Պեկինում ուշադրություն են դարձրել «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձարկման մասին հաղորդագրություններին։ Ճեպազրույցի ժամանակ այսօր այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը:
Մայիսի 12-ին Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձնական արձակման մասին: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ «Սարմատ» հրթիռի պարամետրերը հնարավորություն են տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության բոլոր գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել համապատասխան հաղորդագրություններին», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով «Սարմատ» համալիրի փորձարկումը մեկնաբանելու մասին ՌԻԱ Նովոստիի խնդրանքին:
Մայիսի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս պաշտոնական արձագանք չի ստացել ԱՄՆ-ի կողմից «Սարմատի» փորձարկումների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան: