https://arm.sputniknews.ru/20260513/putiny-bardzr-e-gnahatel-sarmati-pvordzarkumnery-peskvov-102131018.html
Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները. Պեսկով
Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլին հայտնի չէ ԱՄՆ-ի արձագանքը «Սարմատ» հրթիռի փորձարկմանը: Սակայն, ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման... 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T16:16+0400
2026-05-13T16:16+0400
2026-05-13T16:56+0400
հրթիռ
բալիստիկ հրթիռ
ռուսաստան
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102088208_0:0:956:537_1920x0_80_0_0_02c847214248e0aae7d5a3eeb709012d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Մայիսի 12-ին Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձնական արձակման մասին: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ «Սարմատ» հրթիռի պարամետրերը հնարավորություն են տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության բոլոր գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը:ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «Սարմատի» փորձարկումները կարևոր իրադարձություն են Ռուսաստանի և նրա անվտանգության համար՝ հաջորդ տասնամյակների կտրվածքով:Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան:Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, Կրեմլին հայտնի չէ ԱՄՆ-ի արձագանքը «Սարմատ» հրթիռի փորձարկմանը:Հիշեցնենք, որ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում հայտարարել էր, որ «Սարմատը» իր նախորդին՝ «Վոյեվոդա» հրթիռային համալիրին գերազանցում է հիմնական բնութագրերով, ներառյալ հեռահարությունը, նետվող քաշը և ՀՀՊ-ն հաղթահարելու հնարավորությունները: Նրա խոսքով՝ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры испытательного пуска ракеты "Сармат" показало Минобороны.
Sputnik Արմենիա
Кадры испытательного пуска ракеты "Сармат" показало Минобороны.
2026-05-13T16:16+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102088208_82:0:798:537_1920x0_80_0_0_a004520ebff80d95e6fa73ed6134dbab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, видео
հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, видео
Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները. Պեսկով
16:16 13.05.2026 (Թարմացված է: 16:56 13.05.2026) Կրեմլին հայտնի չէ ԱՄՆ-ի արձագանքը «Սարմատ» հրթիռի փորձարկմանը: Սակայն, ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մայիսի 12-ին Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Սարմատ» հրթիռային համալիրի
հաջող փորձնական արձակման մասին: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ «Սարմատ» հրթիռի պարամետրերը հնարավորություն են տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության բոլոր գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը:
«Նախագահը շատ բարձր է գնահատել այս մեծ ձեռքբերումը, արձակումը, որը տեղի է ունեցել երեկ»,-լրագրողներին ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «Սարմատի» փորձարկումները կարևոր իրադարձություն են Ռուսաստանի և նրա անվտանգության համար՝ հաջորդ տասնամյակների կտրվածքով:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան:
«Բնականաբար, բոլոր նմանատիպ արձակումներն իրականացվում են իրազեկմամբ: Գործում է իրազեկման հատուկ համակարգ՝ առկա միջազգային պրակտիկային խիստ համապատասխան»,-ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, Կրեմլին հայտնի չէ ԱՄՆ-ի արձագանքը «Սարմատ» հրթիռի փորձարկմանը:
Հիշեցնենք, որ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում հայտարարել էր, որ «Սարմատը» իր նախորդին՝ «Վոյեվոդա» հրթիռային համալիրին գերազանցում է հիմնական բնութագրերով, ներառյալ հեռահարությունը, նետվող քաշը և ՀՀՊ-ն հաղթահարելու հնարավորությունները: Նրա խոսքով՝ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները: