https://arm.sputniknews.ru/20260512/rusastany-hajvoghutjamb-pvordzarkel-e-sarmat-mijmajrcamaqajin-tsanr-balistik-hrtiry-102089011.html
Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռը
Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռը
Sputnik Արմենիա
Առաջին «Սարմատ» հրթիռային գունդը մարտական հերթապահության է դրվելու մինչև այս տարվա վերջ: 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T18:12+0400
2026-05-12T18:12+0400
2026-05-12T18:14+0400
հրթիռ
բալիստիկ հրթիռ
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102087571_0:0:1162:654_1920x0_80_0_0_227982e10e332555d63d449e9c501cd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակումը: Այս մասին հայտնել է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում:Նրա խոսքով՝ «Սարմատը» իր նախորդին՝ «Վոյեվոդա» հրթիռային համալիրին գերազանցում է հիմնական բնութագրերով` ներառյալ հեռահարությունը, նետվող զինամթերքը և հակահրթիռային պաշտպանության համակարգը հաղթահարելու հնարավորությունները:Իրանն 1–ին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000 կմ հեռու գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա. ԶԼՄԿարակաևը նաև հայտարարել է, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները:Զորատեսակի հրամանատարը նախագահին զեկուցել է, որ առաջին «Սարմատ» հրթիռային գունդը մարտական հերթապահության է դրվելու մինչև ընթացիկ տարվա վերջ՝ Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրի զորամիավորումում:Թուրքիան հրաձգարանում կփորձարկի իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Россия успешно испытала ракетный комплекс "Сармат", доложил Путину командующий РВСНКК
Sputnik Արմենիա
Россия успешно испытала ракетный комплекс "Сармат", доложил Путину командующий РВСНКК
2026-05-12T18:12+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102087571_171:0:1043:654_1920x0_80_0_0_73025f9e574f10b7fbb0630859924780.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռը
18:12 12.05.2026 (Թարմացված է: 18:14 12.05.2026) Առաջին «Սարմատ» հրթիռային գունդը մարտական հերթապահության է դրվելու մինչև այս տարվա վերջ:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակումը: Այս մասին հայտնել է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ «Սարմատը» իր նախորդին՝ «Վոյեվոդա» հրթիռային համալիրին գերազանցում է հիմնական բնութագրերով` ներառյալ հեռահարությունը, նետվող զինամթերքը և հակահրթիռային պաշտպանության համակարգը հաղթահարելու հնարավորությունները:
Կարակաևը նաև հայտարարել է, որ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները:
««Սարմատ» հրթիռային համալիրով արձակման կայանքների տեղակայումը զգալիորեն կբարձրացնի ռազմավարական միջուկային ուժերի ցամաքային խմբավորման մարտական հնարավորությունները՝ օբյեկտների երաշխավորված խոցման և ռազմավարական զսպման խնդիրների լուծման համար», - ասել է Կարակաևը:
Զորատեսակի հրամանատարը նախագահին զեկուցել է, որ առաջին «Սարմատ» հրթիռային գունդը մարտական հերթապահության է դրվելու մինչև ընթացիկ տարվա վերջ՝ Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրի զորամիավորումում: