00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքվում 2 ռուսաստանցիների դատապարտել են 3–ական տարվա ազատազրկման

© Photo : George Hodan / Public domainԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիներին մեղադրել են կիբեռհանցագործության միջոցով ստացված խոշոր գումարի օրինականացման մեջ:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երկու ռուսաստանցիների՝ Իգոր Զաբոլոտսկուն և Իլնուր Վալիտովին, դատապարտել է երեքական տարվա ազատազրկման «հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման» համար։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ պետական մեղադրողը գործով անցնող անձանց համար պահանջել էր չորս տարվա ազատազրկում: Ի վերջո դատարանը որոշում է կայացրել Զաբոլոտսկուն և Վալիտովին դատապարտել երեք տարվա բանտարկության:
Մեղադրյալները մեղադրվում են 98 հազար մանաթի (4,2 միլիոն ռուբլի) օրինականացման մեջ, որն իբր ստացվել է կիբերհանցագործության միջոցով:
Ավելի վաղ չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել ևս մեկ ռուսաստանցի՝ Ալեքսանդր Վայսերոն:
Խարդախների համար սիմ բոքսերի աշխատանքն ապահովող խումբ է բացահայտվել. ՌԴ ՔԿ
Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին 2025 թվականի հունիսի վերջին: Հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով: Հոկտեմբերի 28-ին Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով: Ռուսաստանցիները մեղադրվում են թմրամիջոցների շրջանառության և կիբեռխարդախության մեջ:
2025 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական կողմին մատնանշել էր Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիներին շուտափույթ ազատ արձակելու կարևորությունը:
Լրահոս
0