https://arm.sputniknews.ru/20260302/khardakhneri-hamar-sim-bvoqseri-ashkhatanqn-apahvovvogh-khumb-e-bacahajtvel-rd-qk--99346558.html
Խարդախների համար սիմ բոքսերի աշխատանքն ապահովող խումբ է բացահայտվել. ՌԴ ՔԿ
Խարդախների համար սիմ բոքսերի աշխատանքն ապահովող խումբ է բացահայտվել. ՌԴ ՔԿ
Sputnik Արմենիա
Հանցավոր խմբի գործունեություն է բացահայտվել նաև Վլադիմիրի մարզում։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T13:42+0400
2026-03-02T13:42+0400
2026-03-02T13:44+0400
խարդախություն
ձերբակալություն
հանցագործություն
հանցավոր կազմակերպություն
կիբեռհանցագործություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_0:162:3067:1887_1920x0_80_0_0_da18f0f5d3c1645f2b1011e6d50aaacb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կազմակերպված հանցավոր խումբ է բացահայտվել, որը հեռավար խարդախների համար ապահովում էր սիմ բոքսերի անխափան աշխատանքը մայրաքաղաքում։ Ձերբակալվել է 29 մարդ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։Քննչական կոմիտեի տվյալներով՝ բացի այդ, հանցավոր գործունեություն է բացահայտվել Վլադիմիրի մարզում։ Հանցավոր խմբի մասնակիցները սիմ բոքսերի օգնությամբ զանգվածաբար զանգահարել են քաղաքացիներին՝ նրանց միջոցները հափշտակելու համար, ինչպես նաև կեղծ հաղորդագրություններ ուղարկել շենքերում ռումբերի տեղադրման մասին։ 10 անձի արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ հանցավոր խմբի կազմակերպիչը արտերկրում ռուսական կողմի հայցի հիման վրա ձերբակալվել է, և այս պահին քննարկվում է նրա արտահանձնման հարցը։Քննչական կոմիտեն հայտնել է, որ մյուս շրջաններում ևս տեղի բնակիչների մասնակցության փաստեր են բացահայտվել։ Ուդմուրտիայում պատասխանատվության են ենթարկվել 6 հոգի, Օմսկի, Տոմսկի մարզերում, Պերմի երկրամասում և Հյուսիսային Օսեթիայում երեք անձից բաղկացած խմբեր են բացահայտվել, որոնք առնչություն են ունեցել նմանատիպ սխեմաներին, նրանց թվում նաև անչափահասներ են եղել։ Մարի Էլում, Կրասնոյարսկի երկրամասում, Վորոնեժի, Իրկուտսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում ևս ապացուցվել է նմանատիպ հանցագործություններում ներգրավված դեռահասների մեղքը:Լեհաստանի ոստիկանությունը ուկրաինացի հեռախոսային խարդախների հանցախումբ է բացահայտել«Կախված հանցագործությունների հանգամանքներից և բնույթից՝ հանցագործություններին առնչություն ունեցող չարագործների գործողությունները քննությամբ դասակարգվել են ՌԴ ՔՕ 274.3 հոդվածով (տրաֆիկի բաժանորդային տերմինալի կամ վիրտուալ հեռախոսային կայանի ապօրինի օգտագործումը), 33-րդ հոդվածի 5-րդ մասով, 207-րդ հոդվածի 3-րդ մասով (օժանդակում ահաբեկչական գործողության մասին կեղծ հաղորդագրության տարածմանը), 159-րդ հոդվածով (խարդախություն) և 210-րդ հոդվածով (հանցավոր համայնքի գործունեության կազմակերպում և դրան մասնակցելը)», – ասվում է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_167:0:2898:2048_1920x0_80_0_0_fa6ac12fc7c589ea92c6354d414f0af1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խարդախություն, ձերբակալություն, հանցագործություն, հանցավոր կազմակերպություն, կիբեռհանցագործություն, ռուսաստան
խարդախություն, ձերբակալություն, հանցագործություն, հանցավոր կազմակերպություն, կիբեռհանցագործություն, ռուսաստան
Խարդախների համար սիմ բոքսերի աշխատանքն ապահովող խումբ է բացահայտվել. ՌԴ ՔԿ
13:42 02.03.2026 (Թարմացված է: 13:44 02.03.2026) Հանցավոր խմբի գործունեություն է բացահայտվել նաև Վլադիմիրի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կազմակերպված հանցավոր խումբ է բացահայտվել, որը հեռավար խարդախների համար ապահովում էր սիմ բոքսերի անխափան աշխատանքը մայրաքաղաքում։ Ձերբակալվել է 29 մարդ։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։
«Մոսկվայի մարզի տարածքում քննիչների և իրավապահ մարմինների օպերատիվ աշխատակիցների համատեղ աշխատանքի շրջանակներում ձերբակալվել են սիմ բոքսերի աշխատանքն ապահովող 29 ադմինիստրատորներ, օպերատորներ, առաքիչներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ բացի այդ, հանցավոր գործունեություն է բացահայտվել Վլադիմիրի մարզում։ Հանցավոր խմբի մասնակիցները սիմ բոքսերի օգնությամբ զանգվածաբար զանգահարել են քաղաքացիներին՝ նրանց միջոցները հափշտակելու համար, ինչպես նաև կեղծ հաղորդագրություններ ուղարկել շենքերում ռումբերի տեղադրման մասին։ 10 անձի արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ հանցավոր խմբի կազմակերպիչը արտերկրում ռուսական կողմի հայցի հիման վրա ձերբակալվել է, և այս պահին քննարկվում է նրա արտահանձնման հարցը։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ մյուս շրջաններում ևս տեղի բնակիչների մասնակցության փաստեր են բացահայտվել։ Ուդմուրտիայում պատասխանատվության են ենթարկվել 6 հոգի, Օմսկի, Տոմսկի մարզերում, Պերմի երկրամասում և Հյուսիսային Օսեթիայում երեք անձից բաղկացած խմբեր են բացահայտվել, որոնք առնչություն են ունեցել նմանատիպ սխեմաներին, նրանց թվում նաև անչափահասներ են եղել։ Մարի Էլում, Կրասնոյարսկի երկրամասում, Վորոնեժի, Իրկուտսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում ևս ապացուցվել է նմանատիպ հանցագործություններում ներգրավված դեռահասների մեղքը:
«Կախված հանցագործությունների հանգամանքներից և բնույթից՝ հանցագործություններին առնչություն ունեցող չարագործների գործողությունները քննությամբ դասակարգվել են ՌԴ ՔՕ 274.3 հոդվածով (տրաֆիկի բաժանորդային տերմինալի կամ վիրտուալ հեռախոսային կայանի ապօրինի օգտագործումը), 33-րդ հոդվածի 5-րդ մասով, 207-րդ հոդվածի 3-րդ մասով (օժանդակում ահաբեկչական գործողության մասին կեղծ հաղորդագրության տարածմանը), 159-րդ հոդվածով (խարդախություն) և 210-րդ հոդվածով (հանցավոր համայնքի գործունեության կազմակերպում և դրան մասնակցելը)», – ասվում է հաղորդագրության մեջ: