https://arm.sputniknews.ru/20260513/rubivon-chinastan-e-meknel-madurvoji-marzahagusti-nman-hagustvov-102102265.html
Ռուբիոն Չինաստան է մեկնել Մադուրոյի մարզահագուստի նման հագուստով
Ռուբիոն Չինաստան է մեկնել Մադուրոյի մարզահագուստի նման հագուստով
Sputnik Արմենիա
Պետքարտուղարը Չինաստան է մեկնել ԱՄՆ նախագահի գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում: 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T10:07+0400
2026-05-13T10:07+0400
2026-05-13T10:07+0400
նիկոլաս մադուրո
մարկո ռուբիո
ամն
վենեսուելա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102100495_0:103:900:609_1920x0_80_0_0_2ba59f1047c9fea4a55510ea9676c5ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լուսանկարը, որում վերջինս նույնպիսի մարզահագուստով է, ինչպիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հագին էր տարվա սկզբին Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության ժամանակ:Չունգի էջում հրապարակված լուսանկարում Ռուբիոն կրում է Nike բրենդի մոխրագույն մարզահագուստ և մուգ մոխրագույն մարզակոշիկներ:Թրամփը Air Force One նախագահական ինքնաթիռով Վաշինգտոնից մեկնել է Պեկին, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:Հունվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր գերեվարված և ամերիկյան նավում գտնվող Մադուրոյի լուսանկարը: Վենեսուելայի ղեկավարը կրում էր մոխրագույն մարզահագուստ և սև դիմակ:Հիշեցնենք՝ 2026 թվականի հունվարի սկզբին ԱՄՆ-ն գործողություն էր իրականացրել, որի ընթացքում Վենեսուելայի մի շարք օբյեկտներ ենթարկվել էին օդային հարձակման, իսկ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել ու տեղափոխվել էին Նյու Յորք՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով դատվելու համար: Դրանից հետո, տարբեր մակարդակներում շփումների արդյունքում, Վաշինգտոնն ու Կարակասը սկսել են վերականգնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
ամն
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102100495_0:91:900:766_1920x0_80_0_0_887ae830e08e7dcb050e0e0339906c0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլաս մադուրո, մարկո ռուբիո, ամն, վենեսուելա
նիկոլաս մադուրո, մարկո ռուբիո, ամն, վենեսուելա
Ռուբիոն Չինաստան է մեկնել Մադուրոյի մարզահագուստի նման հագուստով
Պետքարտուղարը Չինաստան է մեկնել ԱՄՆ նախագահի գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լուսանկարը, որում վերջինս նույնպիսի մարզահագուստով է, ինչպիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հագին էր տարվա սկզբին Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության ժամանակ:
Չունգի էջում հրապարակված լուսանկարում Ռուբիոն կրում է Nike բրենդի մոխրագույն մարզահագուստ և մուգ մոխրագույն մարզակոշիկներ:
«Քարտուղար Ռուբիոն Air Force One-ում ցուցադրում է Nike Tech «Վենեսուելա» մարզահագուստը»,-գրել է պաշտոնյան:
Թրամփը Air Force One նախագահական ինքնաթիռով Վաշինգտոնից մեկնել է Պեկին, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:
Հունվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր գերեվարված և ամերիկյան նավում գտնվող Մադուրոյի լուսանկարը: Վենեսուելայի ղեկավարը կրում էր մոխրագույն մարզահագուստ և սև դիմակ:
Հիշեցնենք՝ 2026 թվականի հունվարի սկզբին
ԱՄՆ-ն գործողություն էր իրականացրել, որի ընթացքում Վենեսուելայի մի շարք օբյեկտներ ենթարկվել էին օդային հարձակման, իսկ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը
գերեվարվել ու տեղափոխվել էին Նյու Յորք՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով դատվելու համար: Դրանից հետո, տարբեր մակարդակներում շփումների արդյունքում, Վաշինգտոնն ու Կարակասը սկսել են վերականգնել հարաբերությունները բոլոր ոլորտներում: