https://arm.sputniknews.ru/20260103/amerikaci-zinvvorakannery-gerevarel-en-venesuelaji-nakhagahin-ev-nra-knvojy-97444130.html
Ամերիկացի զինվորականները գերեվարել են Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը
Ամերիկացի զինվորականները գերեվարել են Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սպիտակ տունը, առանց մանրամասներ ներկայացնելու, հաստատել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային: 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T13:41+0400
2026-01-03T13:41+0400
2026-01-03T14:16+0400
ամն
նիկոլաս մադուրո
առևանգում
դոնալդ թրամփ
վենեսուելա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97441580_0:129:1023:704_1920x0_80_0_0_4ca9a4ed9601d0afba63397cce873dba.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից: նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:Կարակասին հարվածներ հասցնելուց ժամեր անց Թրամփը «Truth Social» սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարձակում է իրականացրել Վենեսուելայի և նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ուղղությամբ։CBS-ը հաղորդում է, որ Մադուրոյին և նրա կնոջը գերի վերցնելու գործողությունն իրականացրել է ԱՄՆ զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ջոկատը՝ «Դելտա ֆորսը»։Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում: Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։
ամն
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97441580_0:122:1023:889_1920x0_80_0_0_b412a96851fb2a9a809e2f9b40fbabf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, նիկոլաս մադուրո, առևանգում, դոնալդ թրամփ, վենեսուելա
ամն, նիկոլաս մադուրո, առևանգում, դոնալդ թրամփ, վենեսուելա
Ամերիկացի զինվորականները գերեվարել են Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը
13:41 03.01.2026 (Թարմացված է: 14:16 03.01.2026) Ավելի վաղ Սպիտակ տունը, առանց մանրամասներ ներկայացնելու, հաստատել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից: նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կարակասին հարվածներ հասցնելուց ժամեր անց Թրամփը «Truth Social» սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարձակում է իրականացրել Վենեսուելայի և նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ուղղությամբ։
CBS-ը հաղորդում է, որ Մադուրոյին և նրա կնոջը գերի վերցնելու գործողությունն իրականացրել է ԱՄՆ զինված ուժերի էլիտար հատուկ նշանակության ջոկատը՝ «Դելտա ֆորսը»։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։