https://arm.sputniknews.ru/20260103/amni-hardzakumy-venesuelaji-vra-erkrum-artakarg-drutjun-e-inch-e-hajtni-ajs-zhamin-97439493.html
ԱՄՆ–ի հարձակումը Վենեսուելայի վրա. երկրում արտակարգ դրություն է, ի՞նչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ–ի հարձակումը Վենեսուելայի վրա. երկրում արտակարգ դրություն է, ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Պայթյունների հետևանքով հոսանքազրկվել է քաղաքի հարավային հատվածը, որից ոչ հեռու խոշոր ռազմակայան է տեղակայված: 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T12:30+0400
2026-01-03T12:30+0400
2026-01-03T12:41+0400
վենեսուելա
ամն
ռմբակոծություն
նիկոլաս մադուրո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97437665_0:101:1080:709_1920x0_80_0_0_85345c24c27b9831a1f43446f0c1ef87.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներին և կոչ է արել լատինաամերիկյան բոլոր կառավարություններին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:«Այս հարձակման նպատակը ոչ այլ ինչ է, քան Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և հանքանյութերի զավթման փորձը՝ փորձելով բռնի կերպով ոչնչացնել երկրի քաղաքական անկախությունը։ Նրանք չեն հաջողի։ Երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ իրենց ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության գործում», - ասվում է Մադուրոյի հայտարարության մեջ։Վենեսուելայի կառավարությունը երկրի բոլոր հասարակական և քաղաքական ուժերին կոչ է անում ակտիվացնել զորահավաքային պլանները և դատապարտել հարձակումը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, Կարակասում հարձակվել են նաև պաշտպանության նախարարի տան վրա:Կարակասում հարվածի տակ են քաղաքացիական և ռազմական օբյեկտները, հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի ԱԳՆ-ն: Վենեսուելայի զինված ուժերը դիրքավորվել են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։Կարակասի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել, լսվում են կրակոցներ։ Մարտական մեքենաները դուրս են բերվել նախագահական նստավայրից ոչ հեռու գտնվող փողոցներ։Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ն հարվածել է նաև Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի դամբարանին՝ Կարակասում գտնվող Կուարտել դե լա Մոնտանյա շենքին։ Այս նախկին ռազմական թանգարանը Չավեսի մահից հետո վերածվել է դամբարանի։ Այնտեղ պահվում են նախկին առաջնորդի մասունքները։Վենեսուելային սահմանակից Կոլումբիայի նախագահ Գուստավ Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ին և Ամերիկյան պետությունների կազմակերպությանը՝ Վենեսուելայում տիրող իրավիճակի պատճառով գումարել շտապ նիստ:Հավելենք, որ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը հայտնել է, որ Թրամփն անձամբ է հրաման տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին:Fox News-ի փոխանցմամբ` Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային:
վենեսուելա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97437665_0:0:1080:810_1920x0_80_0_0_40c924a607adc211e97fe5b716da6cd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վենեսուելա, ամն, ռմբակոծություն, նիկոլաս մադուրո
վենեսուելա, ամն, ռմբակոծություն, նիկոլաս մադուրո
ԱՄՆ–ի հարձակումը Վենեսուելայի վրա. երկրում արտակարգ դրություն է, ի՞նչ է հայտնի այս ժամին
12:30 03.01.2026 (Թարմացված է: 12:41 03.01.2026) Պայթյունների հետևանքով հոսանքազրկվել է քաղաքի հարավային հատվածը, որից ոչ հեռու խոշոր ռազմակայան է տեղակայված:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներին և կոչ է արել լատինաամերիկյան բոլոր կառավարություններին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:
«Այս հարձակման նպատակը ոչ այլ ինչ է, քան Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և հանքանյութերի զավթման փորձը՝ փորձելով բռնի կերպով ոչնչացնել երկրի քաղաքական անկախությունը։ Նրանք չեն հաջողի։ Երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ իրենց ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության գործում», - ասվում է Մադուրոյի հայտարարության մեջ։
Վենեսուելայի կառավարությունը երկրի բոլոր հասարակական և քաղաքական ուժերին կոչ է անում ակտիվացնել զորահավաքային պլանները և դատապարտել հարձակումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, Կարակասում հարձակվել են նաև պաշտպանության նախարարի տան վրա:
Կարակասում հարվածի տակ են քաղաքացիական և ռազմական օբյեկտները, հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի ԱԳՆ-ն: Վենեսուելայի զինված ուժերը դիրքավորվել են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
«Վենեսուելան իրեն իրավունք է վերապահում օրինական ինքնապաշտպանության ՝ իր ժողովրդի և անկախության պաշտպանության համար», - հայտարարել է ԱԳ նախարար Իվան Խիլ Պինտոն:
Կարակասի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել, լսվում են կրակոցներ։ Մարտական մեքենաները դուրս են բերվել նախագահական նստավայրից ոչ հեռու գտնվող փողոցներ։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ն հարվածել է նաև Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի դամբարանին՝ Կարակասում գտնվող Կուարտել դե լա Մոնտանյա շենքին։ Այս նախկին ռազմական թանգարանը Չավեսի մահից հետո վերածվել է դամբարանի։ Այնտեղ պահվում են նախկին առաջնորդի մասունքները։
Վենեսուելային սահմանակից Կոլումբիայի նախագահ Գուստավ Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ին և Ամերիկյան պետությունների կազմակերպությանը՝ Վենեսուելայում տիրող իրավիճակի պատճառով գումարել շտապ նիստ:
Հավելենք, որ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը հայտնել է, որ Թրամփն անձամբ է հրաման տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին:
Fox News-ի փոխանցմամբ` Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային: