00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԳՄՍՆ–ն կքննի Արագածոտնում ՔՊ–ի քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը

Բաժանորդագրվել
Նախարարությունից հայտնում են, որ ոչ միայն քննություն է իրականացվում, այլև նմանատիպ ահազանգերն ուղարկվում են նաև իրավապահ մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Արագածոտնի մարզում անցկացված քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ այսօր Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրեց՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։
Նախարարությունից հայտնում են, որ քարոզարշավի մեկնարկից ի վեր բազմաթիվ ահազանգեր են ստանում դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, աշակերտների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ։ Նշվում է, թե նմանատիպ մի դեպք էլ այսօր է գրանցվել, երբ Արագած և Քուչակ գյուղերի դպրոցների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի:
«Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով»,- հայտնում են նախարարությունից։
Շեշտվում է, թե ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է պատշաճ արձագանքի և ունենալու է իրավական հետևանքներ:
Հիշեցնենք` մայիսի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտարարեց` եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կլինի։ Նա զգուշացրեց` կարող են լինել ընդհուպ մինչև աշխատանքից ազատումներ, մանկավարժական գործունեության իրավունքից զրկվելու դեպքեր։
Լրահոս
0