https://arm.sputniknews.ru/20260506/karvogh-en-angam-azatvel-ashkhatanqic-kgms-nakharary-zgushacnum-e-101826048.html
Կարող են անգամ ազատվել աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում է
Կարող են անգամ ազատվել աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում է
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանն ընդգծեց` չեն թույլատրելու, որ կրթական հաստատությունները դառնան քաղաքական գործունեության բեմահարթակ։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T13:17+0400
2026-05-06T13:17+0400
2026-05-06T13:17+0400
հայաստան
ժաննա անդրեասյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
դպրոց
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1600:901_1920x0_80_0_0_190dd1e6ec2c364ef906936b959ad629.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ կլինի պատիժ։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով այն տեղեկությանը, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում նախընտրական քարոզչության խախտում է եղել։Ըստ նախարարի` կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է. կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։«Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը և որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, սակայն կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու, և յուրաքանչյուր դեպքի հետևից, յուրաքանչյուր ահազանգի հետևից օրենքն ամբողջ խստությամբ գործելու է»,– հայտարարեց Անդրեասյանը։Նա զգուշացրեց` կարող են լինել ընդհուպ մինչև աշխատանքից ազատումներ, մանկավարժական գործունեության իրավունքից զրկվելու դեպքեր։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1424:1067_1920x0_80_0_0_2a6bdc9037c8b79dbc2fa5b87ea2341a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ժաննա անդրեասյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, դպրոց, բուհ
հայաստան, ժաննա անդրեասյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, դպրոց, բուհ
Կարող են անգամ ազատվել աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանն ընդգծեց` չեն թույլատրելու, որ կրթական հաստատությունները դառնան քաղաքական գործունեության բեմահարթակ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ կլինի պատիժ։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով այն տեղեկությանը, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում նախընտրական քարոզչության խախտում է եղել։
«Քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը, ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, ոչ թե հորդորում, այլ զգուշացնում եմ ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին` «Հանրակրթության մասին» օրենսդրության խախտման որևէ պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,– ընդգծեց նա։
Ըստ նախարարի` կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է. կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։
«Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը և որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, սակայն կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու, և յուրաքանչյուր դեպքի հետևից, յուրաքանչյուր ահազանգի հետևից օրենքն ամբողջ խստությամբ գործելու է»,– հայտարարեց Անդրեասյանը։
Նա զգուշացրեց` կարող են լինել ընդհուպ մինչև աշխատանքից ազատումներ, մանկավարժական գործունեության իրավունքից զրկվելու դեպքեր։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն
առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։