https://arm.sputniknews.ru/20260512/indz-hamar-anynduneli-e-cankacats-erkri-mijamtutjun-hajastani-gvortserin-samvel-karapetjan-102086058.html
Ինձ համար անընդունելի է ցանկացած երկրի միջամտություն Հայաստանի գործերին. Սամվել Կարապետյան
Ինձ համար անընդունելի է ցանկացած երկրի միջամտություն Հայաստանի գործերին. Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին միայն թմբուկ նվագող է տեսնում։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T17:21+0400
2026-05-12T17:21+0400
2026-05-12T17:24+0400
սամվել կարապետյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101287009_0:0:1500:844_1920x0_80_0_0_dd92ea92e229c5eead41b6702621c489.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անընդունելի է համարում ցանկացած արտաքին միջամտություն ՀՀ ներքին քաղաքականությանը։Սամվել Կարապետյանը պատասխանեց նաև քաղաքացիության հետ կապված հարցերին՝ չհստակեցնելով, թե Կիպրոսի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել։«Առավոտյան արթնացա, զանգեցի Արամ Վարդևանյանին։ Ես լիովին վստահում եմ նրան և այս հարցի հետ կապված ինչ փաստաթուղթ տալիս է՝ ստորագրում եմ»,- կես–կատակ կես–լուրջ ասաց Կարապետյանը:Ինչ վերաբերում է հարցին, թե ընտրվելու դեպքում որտեղ է տեսնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կարապետյանը կարճ պատասխանեց` «թմբուկ նվագելիս»։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101287009_188:0:1313:844_1920x0_80_0_0_8de668bbcfe49497b56cc4a997f0634c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
սամվել կարապետյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Ինձ համար անընդունելի է ցանկացած երկրի միջամտություն Հայաստանի գործերին. Սամվել Կարապետյան
17:21 12.05.2026 (Թարմացված է: 17:24 12.05.2026) Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին միայն թմբուկ նվագող է տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անընդունելի է համարում ցանկացած արտաքին միջամտություն ՀՀ ներքին քաղաքականությանը։
«Ինձ համար անընդունելի է ցանկացած երկրի միջամտություն Հայաստանի գործերին։ Ոչ միայն ՌԴ-ի, այլև բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,– դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ընդունում ՌԴ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն Ուկրաինայի ճանապարհն է բռնել։
Սամվել Կարապետյանը պատասխանեց նաև քաղաքացիության հետ կապված հարցերին՝ չհստակեցնելով, թե Կիպրոսի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել։
«Առավոտյան արթնացա, զանգեցի Արամ Վարդևանյանին։ Ես լիովին վստահում եմ նրան և այս հարցի հետ կապված ինչ փաստաթուղթ տալիս է՝ ստորագրում եմ»,- կես–կատակ կես–լուրջ ասաց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ընտրվելու դեպքում որտեղ է տեսնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կարապետյանը կարճ պատասխանեց` «թմբուկ նվագելիս»։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։