00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արտերկրում աշխատող դիվանագետները միշտ ավելի բարձր են վարձատրվել. Վահրամ Կաժոյան

© SputnikՎահրամ Կաժոյան
Վահրամ Կաժոյան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2026
Բաժանորդագրվել
Մի շարք երկրներում դեսպան աշխատած Կաժոյանը պարզաբանել է արտերկրում աշխատող դիվանագետների վարձատրության նրբությունները։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արտերկրում աշխատող դիվանագետները միշտ էլ ավելի բարձր են վարձատրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց դիվանագետ, մի շարք երկրներում ՀՀ դեսպան աշխատած Վահրամ Կաժոյանը` անդրադառնալով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։
ԱԺ-ն մայիսի 11-ին ընդունեց ԱԳՆ–ի ներկայացրած նախագիծը, որի համաձայն` ՀՀ–ում և արտերկրում ծառայող դիվանագիտական ծառայողների աշխատավարձերը հավասարեցվեցին։ Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ օրենքի նպատակն է բարձրացնել օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը։ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։ Արդյունքում կա բավականին մեծ տարբերություն նրանց աշխատավարձերի միջև, օրինակ` Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267–366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157–178 հազար։
Վահրամ Կաժոյանը պարզաբանեց աշխատավարձերի հաշվարկման նրբությունները ` նշելով, որ դիվանագետի վարձատրությունը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ պաշտոնային դրույքաչափից և արտերկրում աշխատելու համար տրվող փոխհատուցումից։ Նրա խոսքով` աշխատավարձը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ երկրի կենսամակարդակից և ֆինանսական դժվարություններից։
«Արտերկրում աշխատողները միշտ ստանում էին ավելի բարձր աշխատավարձ՝ հենց այդ փոխհատուցման հաշվին, որն ավելանում էր հաշվարկային աշխատավարձի վրա։ Այն պետք է արտացոլեր յուրաքանչյուր երկրի թանկության աստիճանը»,– ասաց նա։
Կաժոյանը պարզաբանեց, որ նախկինում երկրները բաժանված էին խմբերի, օրինակ՝ Լոնդոնում, Փարիզում կամ Ժնևում աշխատողներն ամենաբարձր փոխհատուցումն էին ստանում, մինչդեռ որոշ ասիական երկրներում սանդղակն ավելի ցածր էր։
Դիվանագետը միաժամանակ շեշտեց, որ դրսում պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը խիստ տարբեր են։ Նրա խոսքով՝ գործուղման մեջ գտնվող դիվանագետն աշխատում է «24/7» ռեժիմով՝ առանց իրական հանգստյան օրերի։
«Մարդկային ռեսուրսի սղության պատճառով մեր դեսպանությունների մեծ մասն աշխատում է «1 դեսպան + 1 դիվանագետ» սկզբունքով, ինչը գերծանրաբեռնվածություն է ստեղծում։ Հաճախ մեկ դեսպանը միաժամանակ սպասարկում է 5-6 երկիր, սակայն Հայաստանում չի կիրառվում այլ երկրներում ընդունված «մուլտիպլիկատորի էֆեկտը»՝ լրացուցիչ տոկոսային հավելավճարը յուրաքանչյուր հավելյալ երկրի համար»,– ավելացրեց նա։
Կաժոյանի խոսքով՝ նախկինում մի քանի անգամ փորձ է արվել դիվանագետին վարձատրելիս հիմք ընդունել ՄԱԿ-ի սանդղակը, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ չեն արտացոլել իրական ֆինանսական պատկերը։
Լրահոս
0