https://arm.sputniknews.ru/20260511/baqvi-gerutjunic-veradardzats-vigen-euljeqchjani-hamar-dramahavaq-e-hajtararvel-102061838.html
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել
Sputnik Արմենիա
Հանգանակության նպատակն է ապահովել Վիգենի բնակարանի վարձն առաջիկա 6 ամիսների համար, որ նա կարողանա անհրաժեշտ բուժում ստանալ։ 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T20:47+0400
2026-05-11T20:47+0400
2026-05-11T20:51+0400
վիգեն էուլջեքչյան
գերի
դրամահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102061664_0:0:1280:720_1920x0_80_0_0_7ad1d305dd4732ef177768d0336691d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Ադրբեջանական ավելի քան 5 տարվա գերությունից հետո Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար հրատապ դրամահավաք է հայտարարվել։ Այն կազմակերպում է «Աղմուկ» կոլեկտիվը։ Ինչպես նշված է դրամահավաքի էջում, Վիգենը գերության ընթացքում առողջական մի շարք խնդիրներ է ձեռք բերել, նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, հիմա նա համալիր բուժման կարիք ունի։Լիբանանում բնակվող նրա ընտանիքը դժվարությամբ է հոգում Վիգենի բժշկական ծախսերը, քանի որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի տրամադրել համապատասխան վերականգնողական և բնակարանային աջակցություն։ Վիգենին անհրաժեշտ է վարձակալել հարմարեցված բնակարան Երևանում՝ հիվանդանոցի մոտակայքում։ Բնակարանի մեկ ամսվա վարձակալության գումարն ու կոմունալ վճարները միասին կազմում են մոտ 700 դոլար։ Հանգանակության նպատակն է ապահովել 6 ամսվա բնակարանային ծախսերը։ Նշվում է, որ բուժման ընթացքից և ապաքինման կարիքներից կախված՝ հնարավոր է նոր հանգանակության կարիք լինի։Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր։ Նա ունի զարկերակային բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։Հիշեցնենք` հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։Նշենք, որ նա Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102061664_347:101:944:549_1920x0_80_0_0_068033b53c2cf3d94074ef4ea0cd571c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն էուլջեքչյան, գերի, դրամահավաք
վիգեն էուլջեքչյան, գերի, դրամահավաք
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել
20:47 11.05.2026 (Թարմացված է: 20:51 11.05.2026) Հանգանակության նպատակն է ապահովել Վիգենի բնակարանի վարձն առաջիկա 6 ամիսների համար, որ նա կարողանա անհրաժեշտ բուժում ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Ադրբեջանական ավելի քան 5 տարվա գերությունից հետո Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար հրատապ դրամահավաք է հայտարարվել։ Այն կազմակերպում է «Աղմուկ» կոլեկտիվը։
Ինչպես նշված է
դրամահավաքի էջում, Վիգենը գերության ընթացքում առողջական մի շարք խնդիրներ է ձեռք բերել, նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, հիմա նա համալիր բուժման կարիք ունի։
«Ծանր քրոնիկ հիվանդությունների, սահմանափակ շարժունակության, լսողության կորստի և սիրտ-անոթային ռիսկերի պատճառով՝ նա շարունակում է բախվել լուրջ դժվարությունների առօրյա կյանքում և աշխատանքային հարցերում։ Չնայած պետական մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ Վիգենը չունի կայուն կացարան և ապավինում է ընկերների ու հարազատների աջակցությանը»,- նշված է էջում։
Լիբանանում բնակվող նրա ընտանիքը դժվարությամբ է հոգում Վիգենի բժշկական ծախսերը, քանի որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի տրամադրել համապատասխան վերականգնողական և բնակարանային աջակցություն։
Վիգենին անհրաժեշտ է վարձակալել հարմարեցված բնակարան Երևանում՝ հիվանդանոցի մոտակայքում։ Բնակարանի մեկ ամսվա վարձակալության գումարն ու կոմունալ վճարները միասին կազմում են մոտ 700 դոլար։ Հանգանակության նպատակն է ապահովել 6 ամսվա բնակարանային ծախսերը։ Նշվում է, որ բուժման ընթացքից և ապաքինման կարիքներից կախված՝ հնարավոր է նոր հանգանակության կարիք լինի։
Էուլջեքչյանի
առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր։ Նա ունի զարկերակային բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
Հիշեցնենք` հունվարի 14–ին
հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
Նշենք, որ նա Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն ունի։