https://arm.sputniknews.ru/20260130/vigen-euljeqchjani-mvot-srti-het-kapvats-khndirner-en-hajtnabervel-manramasner-98252974.html
Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել. մանրամասներ
Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն փետրվարի 2-ին։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T15:15+0400
2026-01-30T15:15+0400
2026-01-30T15:17+0400
հայաստան
վիգեն էուլջեքչյան
սիրտ
հետազոտություն
լինդա էուլջեքչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96957092_0:377:960:917_1920x0_80_0_0_14cabbb9507a1fff2316387910ebd99f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։Ավելի վաղ Լինդան պատմել էր, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։ Լինդան հավելեց, որ այժմ առաջնահերթությունը սրտի վիճակն է և հանգիստ միջավայրի ապահովումը։Հիշեցնենք` հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։Նշենք, որ նա Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96957092_0:287:960:1007_1920x0_80_0_0_4d6ce100b42c63c55fc597304f0c1131.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիգեն էուլջեքչյան, սիրտ, հետազոտություն, լինդա էուլջեքչյան
հայաստան, վիգեն էուլջեքչյան, սիրտ, հետազոտություն, լինդա էուլջեքչյան
Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել. մանրամասներ
15:15 30.01.2026 (Թարմացված է: 15:17 30.01.2026) Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն փետրվարի 2-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Ավելի վաղ Լինդան պատմել էր, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։
«Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին», - ասաց Էուլջեքչյանի կինը։
Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։ Լինդան հավելեց, որ այժմ առաջնահերթությունը սրտի վիճակն է և հանգիստ միջավայրի ապահովումը։
Հիշեցնենք` հունվարի 14–ին
հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
Նշենք, որ նա Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն ունի։