00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել

© PhotoՎիգեն Էուլջեքչյան
Վիգեն Էուլջեքչյան - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2026
Բաժանորդագրվել
Հանգանակության նպատակն է ապահովել Վիգենի բնակարանի վարձն առաջիկա 6 ամիսների համար, որ նա կարողանա անհրաժեշտ բուժում ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Ադրբեջանական ավելի քան 5 տարվա գերությունից հետո Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար հրատապ դրամահավաք է հայտարարվել։ Այն կազմակերպում է «Աղմուկ» կոլեկտիվը։
Ինչպես նշված է դրամահավաքի էջում, Վիգենը գերության ընթացքում առողջական մի շարք խնդիրներ է ձեռք բերել, նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, հիմա նա համալիր բուժման կարիք ունի։
«Ծանր քրոնիկ հիվանդությունների, սահմանափակ շարժունակության, լսողության կորստի և սիրտ-անոթային ռիսկերի պատճառով՝ նա շարունակում է բախվել լուրջ դժվարությունների առօրյա կյանքում և աշխատանքային հարցերում։ Չնայած պետական մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ Վիգենը չունի կայուն կացարան և ապավինում է ընկերների ու հարազատների աջակցությանը»,- նշված է էջում։
Լիբանանում բնակվող նրա ընտանիքը դժվարությամբ է հոգում Վիգենի բժշկական ծախսերը, քանի որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի տրամադրել համապատասխան վերականգնողական և բնակարանային աջակցություն։
Վիգենին անհրաժեշտ է վարձակալել հարմարեցված բնակարան Երևանում՝ հիվանդանոցի մոտակայքում։ Բնակարանի մեկ ամսվա վարձակալության գումարն ու կոմունալ վճարները միասին կազմում են մոտ 700 դոլար։ Հանգանակության նպատակն է ապահովել 6 ամսվա բնակարանային ծախսերը։ Նշվում է, որ բուժման ընթացքից և ապաքինման կարիքներից կախված՝ հնարավոր է նոր հանգանակության կարիք լինի։
Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր։ Նա ունի զարկերակային բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
Հիշեցնենք` հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
Նշենք, որ նա Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն ունի։
Լրահոս
0