https://arm.sputniknews.ru/20260510/pashinjann-u-bajramvovy-grete-miazhamanak-khvosel-en-sahmanazatman-masin-102018552.html
Փաշինյանն ու Բայրամովը գրեթե միաժամանակ խոսել են սահմանազատման մասին
Փաշինյանն ու Բայրամովը գրեթե միաժամանակ խոսել են սահմանազատման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ սահմանազատման գործընթացը կակտիվանա։ 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T11:30+0400
2026-05-10T11:30+0400
2026-05-10T11:40+0400
նիկոլ փաշինյան
ջեյհուն բայրամով
սահմանազատում
դելիմիտացիա
դեմարկացիա
ջերմուկ
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:359:960:899_1920x0_80_0_0_2365d5135504f7bfa63e9d550268cbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը գրեթե միաժամանակ խոսել են սահմանազատման մասին։ ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանը այսօր Ջերմուկում բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է այս գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվում լրագրողներին ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվում են: Բայրամովն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Հայաստան, ստորագրվել է երեք փաստաթուղթ, որոնք սահմանում են հետագա աշխատանքների կանոնակարգը:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թ. սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ սկսեցին հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց։ Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ ավելի քան 7 կիլոմետր։Հավելենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան։ Մուստաֆաևը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։Նույն օրը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:298:960:1018_1920x0_80_0_0_0c2c9934f7eed13e35f8a6f427358fbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ջեյհուն բայրամով, սահմանազատում, դելիմիտացիա, դեմարկացիա, ջերմուկ, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, ջեյհուն բայրամով, սահմանազատում, դելիմիտացիա, դեմարկացիա, ջերմուկ, հայ-ադրբեջանական
Փաշինյանն ու Բայրամովը գրեթե միաժամանակ խոսել են սահմանազատման մասին
11:30 10.05.2026 (Թարմացված է: 11:40 10.05.2026) ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ սահմանազատման գործընթացը կակտիվանա։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը գրեթե միաժամանակ խոսել են սահմանազատման մասին։
ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանը այսօր Ջերմուկում բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է այս գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվում լրագրողներին ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվում են:
«Մենք համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը կակտիվացնենք և սահմանազատման գործընթացում ճշգրիտ սահմանները կարձանագրվեն` Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Սա երկկողմանի գործընթաց է, և խաղաղության ինստիտուցիոնալացման հաջորդ հանգրվանը դա է»,– նշել է Փաշինյանը։
Բայրամովն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Հայաստան, ստորագրվել է երեք փաստաթուղթ, որոնք սահմանում են հետագա աշխատանքների կանոնակարգը:
«Մինչ այդ Ադրբեջանում հանդիպում էր տեղի ունեցել հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է։ Սահմանազատումն ու սահմանագծումը շատ մասշտաբային գործընթաց են»,– նշել է ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թ. սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ սկսեցին հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց։ Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ ավելի քան 7 կիլոմետր։
Հավելենք, որ ապրիլի 29-ին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան։ Մուստաֆաևը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։
Նույն օրը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական
հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել