https://arm.sputniknews.ru/20260510/amenajn-hajvoc-katvoghikvosn-ajcelel-e-tnajin-kalanqum-gtnvvogh-samvel-karapetjanin-102034666.html
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին
Sputnik Արմենիա
2025 թվականին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T19:20+0400
2026-05-10T19:20+0400
2026-05-10T19:59+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
սամվել կարապետյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102035747_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6ea5a38c0f8d056b65515debe078698e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդն այսօր այցելել է բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ դժվարություններին` Կարապետյանն իրեն բնորոշ հայրենասեր ու եկեղեցասեր ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է Սամվել Կարապետյանի առանձնատանը
Sputnik Արմենիա
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է Սամվել Կարապետյանի առանձնատանը
2026-05-10T19:20+0400
true
PT0M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102035747_269:0:1709:1080_1920x0_80_0_0_9423a989be1feca717e9570a0e033ca7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին
19:20 10.05.2026 (Թարմացված է: 19:59 10.05.2026) 2025 թվականին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդն այսօր այցելել է բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Նորին սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ դժվարություններին` Կարապետյանն իրեն բնորոշ հայրենասեր ու եկեղեցասեր ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։