https://arm.sputniknews.ru/20260505/makrvoni-aravvotjan-vazqi-zhamanak-anhet-kvoratsneri-tsnvoghnery-namak-pvokhancecin-nran-101766849.html
Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան
Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան
Sputnik Արմենիա
Հանրային ակտիվիստներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահին խնդրեց չաջակցել այն մարդուն, որը ոտնահարում է երկրի մայր օրենքը։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T09:07+0400
2026-05-05T09:07+0400
2026-05-05T09:12+0400
էմանուել մակրոն
տեսանյութեր
տեսանյութ
երևան
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
նամակ
ֆրանսիա
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101767011_0:0:1281:720_1920x0_80_0_0_e79d1a81c6998261c4bbe0afcaac602e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այսօր անհետ կորածների ծնողների անունից նամակ փոխանցվեց։ Վաղ առավոտյան Sputnik Արմենիայի թղթակիցն արձանագրել էր, թե ինչպես է Մակրոնն իր անվտանգության աշխատակիցների հետ դուրս եկել 6-կիլոմետրանոց վազքի Երևանի կենտրոնում։Շուրջ 50 րոպե տևած վազքից հետո «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ֆրանսիայի նախագահը, նրան արդեն սպասում էին մի քանի քաղաքացիներ, ոմանք՝ պարզապես լուսանկարվելու, մյուսները՝ խնդիրների մասին եվրոպացի առաջնորդի մոտ բարձրաձայնելու համար։44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանն անձամբ նամակ փոխանցեց Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից։Հյուրանոցի մոտ էր նաև հանրային ակտիվիտս Հովհաննես Իշխանյանը, ում թեպետ թույլ չտվեցին մոտենալ Ֆրանսիայի նախագահին, բայց նա կարողացավ մի քանի քայլ հեռավորությունից Մակրոնին փոխանցել իր ուղերձն ու խնդրանքը՝ չաջակցելու այն մարդուն, որը ոտնահարում է երկրի Սահմանադրությունը։Բաքվում պահվող հայ գերիների հարցը Մակրոնը կքննարկի Ալիևի հետ«Պարոն Մակրոն, դուք չպետք է աջակցեք սահմանադրական խախտումներ, պարոն Մակրոն, Դուք չպետք է աջակցեք այն մարդուն, որը ոտնահարում է Սահմանադրությունը, որը ցեղասպանություն է իրագործում սեփական ժողովրդի հանդեպ»,- ասաց Իշխանյանը։Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այսօր Մակրոնը այցելելու է Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգային ծրագիր է նախատեսված։
երևան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101767011_87:0:1047:720_1920x0_80_0_0_f1f1c07d3057c58b9c3c63391f91c7a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, տեսանյութեր, տեսանյութ, երևան, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, նամակ, ֆրանսիա, նախագահ, видео
էմանուել մակրոն, տեսանյութեր, տեսանյութ, երևան, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, նամակ, ֆրանսիա, նախագահ, видео
Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան
09:07 05.05.2026 (Թարմացված է: 09:12 05.05.2026) Հանրային ակտիվիստներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահին խնդրեց չաջակցել այն մարդուն, որը ոտնահարում է երկրի մայր օրենքը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այսօր անհետ կորածների ծնողների անունից նամակ փոխանցվեց։ Վաղ առավոտյան
Sputnik Արմենիայի թղթակիցն արձանագրել էր, թե ինչպես է Մակրոնն իր անվտանգության աշխատակիցների հետ դուրս եկել 6-կիլոմետրանոց վազքի Երևանի կենտրոնում։
Շուրջ 50 րոպե տևած վազքից հետո «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ֆրանսիայի նախագահը, նրան արդեն սպասում էին մի քանի քաղաքացիներ, ոմանք՝ պարզապես լուսանկարվելու, մյուսները՝ խնդիրների մասին եվրոպացի առաջնորդի մոտ բարձրաձայնելու համար։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանն անձամբ նամակ փոխանցեց Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից։
«Նամակում մենք խնդրում ենք, որ ինքը բանակցի Ալիևի հետ, որ տեղեկություններ ստացվեն, թե որտեղ են մեր անհայտ կորած որդիները, որ բարձրաձայնի հարցը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թովմասյանը։
Հյուրանոցի մոտ էր նաև հանրային ակտիվիտս Հովհաննես Իշխանյանը, ում թեպետ թույլ չտվեցին մոտենալ Ֆրանսիայի նախագահին, բայց նա կարողացավ մի քանի քայլ հեռավորությունից Մակրոնին փոխանցել իր ուղերձն ու խնդրանքը՝ չաջակցելու այն մարդուն, որը ոտնահարում է երկրի Սահմանադրությունը։
«Պարոն Մակրոն, դուք չպետք է աջակցեք սահմանադրական խախտումներ, պարոն Մակրոն, Դուք չպետք է աջակցեք այն մարդուն, որը ոտնահարում է Սահմանադրությունը, որը ցեղասպանություն է իրագործում սեփական ժողովրդի հանդեպ»,- ասաց Իշխանյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այսօր Մակրոնը այցելելու է Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգային ծրագիր է նախատեսված։