https://arm.sputniknews.ru/20260503/fransiaji-nakhagahy-zhamanec-erevan-101695036.html
Ֆրանսիայի նախագահը ժամանեց Երևան
Ֆրանսիայի նախագահը ժամանեց Երևան
Sputnik Արմենիա
Էմանուել Մակրոնն առանց կնոջ էր եկել։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T20:36+0400
2026-05-03T20:36+0400
2026-05-03T20:37+0400
տեսանյութեր
էմանուել մակրոն
ֆրանսիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101694869_0:0:1280:720_1920x0_80_0_0_601b04291a710b87029aeb34b5e3df74.jpg
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան։ Էմանուել Մակրոնին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5–ը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:Ըստ արարողակարգի` Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երւևանում կայանալու է մայիսի 4-ին։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Президент Франции Эммануэль Макрон прибыл в Ереван
Sputnik Արմենիա
Президент Франции Эммануэль Макрон прибыл в Ереван
2026-05-03T20:36+0400
true
PT1M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101694869_194:0:1154:720_1920x0_80_0_0_7515d9d10616049f725c35ea8f127a51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, էմանուել մակրոն, ֆրանսիա, հայաստան, видео
տեսանյութեր, էմանուել մակրոն, ֆրանսիա, հայաստան, видео
Ֆրանսիայի նախագահը ժամանեց Երևան
20:36 03.05.2026 (Թարմացված է: 20:37 03.05.2026) Էմանուել Մակրոնն առանց կնոջ էր եկել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան։
Էմանուել Մակրոնին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը
Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5–ը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Ըստ արարողակարգի` Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երւևանում կայանալու է մայիսի 4-ին։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: