https://arm.sputniknews.ru/20260503/baqvum-pahvvogh-haj-gerineri-harcy-makrvony-kqnnarki-alievi-het-101699449.html
Բաքվում պահվող հայ գերիների հարցը Մակրոնը կքննարկի Ալիևի հետ
Բաքվում պահվող հայ գերիների հարցը Մակրոնը կքննարկի Ալիևի հետ
Sputnik Արմենիա
Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման համար: 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T22:13+0400
2026-05-03T22:13+0400
2026-05-03T22:22+0400
էմանուել մակրոն
հայաստան
ադրբեջան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101699240_0:0:672:378_1920x0_80_0_0_159c4012b65f144f572262f3da9eba51.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կքննարկի Բաքվում պահվող հայ գերիների հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա հայտնել է այսօր Երևանում news.am–ի հետ զրույցում։Ֆրանսիայի նախագահը կարևորել է միջազգային իրավունքի պահպանումը և հավելել, որ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման համար:Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահը ՀՀ է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար և պետական այցով։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:Աջակցեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. բաց նամակ՝ ԵՄ պաշտոնյաներին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101699240_144:0:648:378_1920x0_80_0_0_dd960efe61cf0717055b2325e121e538.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, հայաստան, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան
էմանուել մակրոն, հայաստան, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիների հարցը Մակրոնը կքննարկի Ալիևի հետ
22:13 03.05.2026 (Թարմացված է: 22:22 03.05.2026) Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման համար:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կքննարկի Բաքվում պահվող հայ գերիների հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա հայտնել է այսօր Երևանում news.am–ի հետ զրույցում։
«Վաղը նախատեսում եմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ հետ՝ այս հարցի շուրջ: Անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք միջնորդի դեր խաղալ և օգնել», – ասել է Մակրոնը` պատասխանելով հարցին. թե Հայաստանի հասարակությունը պահանջում է, որ դուք և միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ո՞րն է ձեր արձագանքը։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է միջազգային իրավունքի պահպանումը և հավելել, որ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման համար:
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահը ՀՀ է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար և պետական այցով։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: