https://arm.sputniknews.ru/20260504/mvoskvaji-arevmutqum-gtnvvogh-shenqeric-mekin-yst-nakhnakan-tvjali-ats-e-harvatsel-qaghaqapet-101706170.html
Մոսկվայի արևմուտքում գտնվող շենքերից մեկին, ըստ նախնական տվյալի, ԱԹՍ է հարվածել. քաղաքապետ
Մոսկվայի արևմուտքում գտնվող շենքերից մեկին, ըստ նախնական տվյալի, ԱԹՍ է հարվածել. քաղաքապետ
Sputnik Արմենիա
Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T08:58+0400
2026-05-04T08:58+0400
2026-05-04T09:00+0400
ռուսաստան
մոսկվա
շենք
սերգեյ սոբյանին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96717049_0:0:3072:1728_1920x0_80_0_0_c4962df9be13f1fb2265c6933051ee05.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մոսկվայի Մոսֆիլմովսկայա փողոցի շրջանում գտնվող շենքերից մեկին, նախնական տվյալով, ԱԹՍ է հարվածել: Այս մասին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:«Տուժածներ չկան»- գրել է Սոբյանինը Telegram-ալիքում ։Բացի այդ, ինչպես նշել է քաղաքապետը, ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ են հետ մղել։Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96717049_341:0:3072:2048_1920x0_80_0_0_40f779ec4e83d59fb56e62a24d71f4c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, շենք, սերգեյ սոբյանին
ռուսաստան, մոսկվա, շենք, սերգեյ սոբյանին
Մոսկվայի արևմուտքում գտնվող շենքերից մեկին, ըստ նախնական տվյալի, ԱԹՍ է հարվածել. քաղաքապետ
08:58 04.05.2026 (Թարմացված է: 09:00 04.05.2026) Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մոսկվայի Մոսֆիլմովսկայա փողոցի շրջանում գտնվող շենքերից մեկին, նախնական տվյալով, ԱԹՍ է հարվածել: Այս մասին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Տուժածներ չկան»- գրել է Սոբյանինը Telegram-ալիքում ։
Բացի այդ, ինչպես նշել է քաղաքապետը, ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ են հետ մղել։
Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։