https://arm.sputniknews.ru/20260502/trampy-patrastvum-e-patzhel-evrvopakan-erkrnerin-politico-101654229.html
Թրամփը պատրաստվում է պատժել եվրոպական երկրներին. Politico
Թրամփը պատրաստվում է պատժել եվրոպական երկրներին. Politico
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնություններն անլուծելի են դառնում։ 02.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-02T14:30+0400
2026-05-02T14:30+0400
2026-05-02T14:30+0400
ամն
դոնալդ թրամփ
եվրոպա
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101534023_0:78:1500:922_1920x0_80_0_0_5075c48be98a294013c5af1d0c6fa86c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները ամրապնդել են եվրոպական երկրներին «պատժելու» նրա ցանկությունը. ամերիկյան առաջնորդի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնությունները սկսում են անհաշտ թվալ։ Այս մասին գրում է Politico–ն:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հաջորդ շաբաթվանից 25 %-ի չափով մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ավտոմեքենաների ու բեռնատարների համար՝ պատճառաբանելով, որ Եվրամիությունը չի կատարում ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանավորվածությունները: Բացի այդ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է պատերազմի նախարարության որոշումը մեկ տարվա ընթացքում Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերելու մասին։Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնություններն անլուծելի են դառնում։ Թրամփի պահվածքը եվրոպացիներին պարզ ցույց է տվել, որ անհրաժեշտ է լինել Վաշինգտոնից անկախ։ Սակայն եվրոպացի քաղաքական գործիչները խոստովանում են, որ ԱՄՆ-ից կախվածության նվազեցման գործընթացը դանդաղ է ընթանում։Politico–ն նշում է, որ եվրոպական որոշ առաջնորդներ սկսել են հարմարվել նոր իրողություններին, քանի որ կարծում են, որ ամենավատն արդեն տեղի է ունեցել. եվրոպացի քաղաքական գործիչները շողոքորթել են ամերիկյան առաջնորդին, «մարսել են» բարձր մաքսատուրքերը և պարտավորվել են բարձրացնել պաշտպանական ծախսերը, քանի որ կարծում էին, որ դա «այն գինն է, որը վճարում են», որպեսզի Թրամփի ուշադրությունը կենտրոնացած մնա ուկրաինական հակամարտության վրա:
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101534023_167:0:1500:1000_1920x0_80_0_0_8fc7c1a6c0bcce53c7619fddc6c3b220.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, եվրոպա, մաքսատուրք
ամն, դոնալդ թրամփ, եվրոպա, մաքսատուրք
Թրամփը պատրաստվում է պատժել եվրոպական երկրներին. Politico
ԱՄՆ նախագահի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնություններն անլուծելի են դառնում։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները ամրապնդել են եվրոպական երկրներին «պատժելու» նրա ցանկությունը. ամերիկյան առաջնորդի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնությունները սկսում են անհաշտ թվալ։ Այս մասին գրում է Politico–ն:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հաջորդ շաբաթվանից
25 %-ի չափով մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ավտոմեքենաների ու բեռնատարների համար՝ պատճառաբանելով, որ Եվրամիությունը չի կատարում ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանավորվածությունները: Բացի այդ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է
պատերազմի նախարարության որոշումը մեկ տարվա ընթացքում Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերելու մասին։
«Թրամփը ներկայում ավելի շատ շահագրգռված է պատժել եվրոպական տերություններին, քան համագործակցել նրանց հետ», - ասված է հրապարակման մեջ:
Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի և եվրոպացի գործընկերների միջև տարաձայնություններն անլուծելի են դառնում։ Թրամփի պահվածքը եվրոպացիներին պարզ ցույց է տվել, որ անհրաժեշտ է լինել Վաշինգտոնից անկախ։ Սակայն եվրոպացի քաղաքական գործիչները խոստովանում են, որ ԱՄՆ-ից կախվածության նվազեցման գործընթացը դանդաղ է ընթանում։
Politico–ն նշում է, որ եվրոպական որոշ առաջնորդներ սկսել են հարմարվել նոր իրողություններին, քանի որ կարծում են, որ ամենավատն արդեն տեղի է ունեցել. եվրոպացի քաղաքական գործիչները շողոքորթել են ամերիկյան առաջնորդին, «մարսել են» բարձր մաքսատուրքերը և պարտավորվել են բարձրացնել պաշտպանական ծախսերը, քանի որ կարծում էին, որ դա «այն գինն է, որը վճարում են», որպեսզի Թրամփի ուշադրությունը կենտրոնացած մնա ուկրաինական հակամարտության վրա: