https://arm.sputniknews.ru/20260502/pentagvoni-ghekavary-hramajel-e-5-hazar-zinvvori-het-kanchel-germaniajic-101654364.html
Պենտագոնի ղեկավարը հրամայել է 5 հազար զինվորի հետ կանչել Գերմանիայից
Պենտագոնի ղեկավարը հրամայել է 5 հազար զինվորի հետ կանչել Գերմանիայից
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է երկու երկրների ղեկավարների փոխադարձ ոչ բարեկամական հայտարարությունների ֆոնին։ Ընդ որում, Գերմանիայում նշում են, որ երկարաժամկետ... 02.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-02T14:08+0400
2026-05-02T14:08+0400
2026-05-02T14:08+0400
ամն
գերմանիա
զինվորական
եվրոպա
փիթ հեգսեթ
պենտագոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0a/24849657_0:320:3072:2048_1920x0_80_0_0_987541ae1dbc301fd605f3d44fc1a177.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կարգադրել է մոտ 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերել Գերմանիայից։ Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:Խոսքը Գերմանիայում ամերիկյան զորակազմի մոտ 14 %-ի մասին է, որի դուրսբերումը նախատեսվում է ավարտել 12 ամսվա ընթացքում։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել է, որ որոշումը կապված է Եվրոպայում ուժերի տեղակայման վերանայման հետ՝ հաշվի առնելով այլ ռազմական ուղղություններում առկա կարիքները:Ավելի վաղ նման ծրագրերի մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին այն հայտարարության համար, թե ԱՄՆ-ն «նվաստացվել է» Իրանի կողմից:Ինչպես նշում է ռադիոկայանը, այս ֆոնին աճում է լարվածությունը ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև: Մասնավորապես, Թրամփը հրամանագիր է ստորագրել Եվրամիությունից ավտոմեքենաների և բեռնատարների սակագների բարձրացման մասին, որոնց հիմնական արտադրողը Գերմանիան է:Ընդ որում, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ապավինեն սեփական ուժերին նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է ավելացնել բանակի թվակազմը և զարգացնել սպառազինության նոր տեսակներ:
ամն
գերմանիա
եվրոպա
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0a/24849657_231:0:2962:2048_1920x0_80_0_0_8cbbf31be58a9f2322cac5214447b6db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, գերմանիա, զինվորական, եվրոպա, փիթ հեգսեթ, պենտագոն
ամն, գերմանիա, զինվորական, եվրոպա, փիթ հեգսեթ, պենտագոն
Պենտագոնի ղեկավարը հրամայել է 5 հազար զինվորի հետ կանչել Գերմանիայից
Որոշումն ընդունվել է երկու երկրների ղեկավարների փոխադարձ ոչ բարեկամական հայտարարությունների ֆոնին։ Ընդ որում, Գերմանիայում նշում են, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է մեծացնեն սեփական ռազմական ներուժը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կարգադրել է մոտ 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերել Գերմանիայից։ Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Խոսքը Գերմանիայում ամերիկյան զորակազմի մոտ 14 %-ի մասին է, որի դուրսբերումը նախատեսվում է ավարտել 12 ամսվա ընթացքում։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել է, որ որոշումը կապված է Եվրոպայում ուժերի տեղակայման վերանայման հետ՝ հաշվի առնելով այլ ռազմական ուղղություններում առկա կարիքները:
Ավելի վաղ
նման ծրագրերի մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին այն հայտարարության համար, թե ԱՄՆ-ն «նվաստացվել է» Իրանի կողմից:
Ինչպես նշում է ռադիոկայանը, այս ֆոնին աճում է լարվածությունը ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև: Մասնավորապես, Թրամփը հրամանագիր է ստորագրել
Եվրամիությունից ավտոմեքենաների և բեռնատարների սակագների բարձրացման մասին, որոնց հիմնական արտադրողը Գերմանիան է:
Ընդ որում, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ապավինեն սեփական ուժերին նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է ավելացնել բանակի թվակազմը և զարգացնել սպառազինության նոր տեսակներ: