https://arm.sputniknews.ru/20260430/jri-bvolvor-khndirneri-pataskhanatun-vevolia-jury-che-pashinjany-pashtpanec-ynkerutjany-101582526.html
Ջրի բոլոր խնդիրների պատասխանատուն «Վեոլիա Ջուրը» չէ. Փաշինյանը պաշտպանեց ընկերությանը
Ջրի բոլոր խնդիրների պատասխանատուն «Վեոլիա Ջուրը» չէ. Փաշինյանը պաշտպանեց ընկերությանը
Sputnik Արմենիա
Վարչապետը հիշեցրեց «Օրանժ» ընկերության պատմությունը (որը ներդրումներ արեց Հայաստանում, ապա արագ հեռացավ)` կոչ անելով, որ նույնը չպետք է թույլ տալ նաև «Վեոլիա... 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T14:11+0400
2026-04-30T14:11+0400
2026-04-30T14:13+0400
նիկոլ փաշինյան
էմանուել մակրոն
«վեոլիա ջուր» ընկերություն
հայաստան
ջուր
թունավորում
բյուրեղավան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95531960_0:0:1200:675_1920x0_80_0_0_ee7c6fc656f471d34da0986c12955d9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Վեոլիա Ջուրը» պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Բյուրեղավանում ապրիլի 21–ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրեղավանում ընդհանուր առմամբ 30 կանչ էր գրանցվել, հոսպիտալացվել էր 11 անձ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած նմուշառման արդյունքում շեղումներ հայտնաբերվել էին։Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում խմելու ջրի ոլորտում առկա խնդիրների մեծ մասի պատճառը մեր մոտեցումների անհամապատասխանությունն է այն պայմանագրերին, որոնք ստորագրվել են։ ՀՀ վարչապետը նշեց, որ «Վեոլիա Ջուր» ֆրանսիական ընկերությունը ջրի կառավարման համաշխարհային գիգանտներից է` հույս հայտնելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում կքննարկվեն նաև այս ընկերության հետ համագործակցության խորացման հարցեր։Ըստ վարչապետի` «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցությունը մենք ճիշտ չենք օգտագործել, այսուհետ պետք է ճիշտ օգտագործենք։Նա հիշեցրեց «Օրանժ» ընկերության պատմությունը (որը ներդրումներ արեց Հայաստանում, ապա արագ հեռացավ)` կոչ անելով, որ նույնը չպետք է թույլ տալ նաև «Վեոլիա Ջուր» ընկերության դեպքում։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95531960_108:0:1008:675_1920x0_80_0_0_2da2ead35acd726429d8fdf16dc75908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, «վեոլիա ջուր» ընկերություն, հայաստան, ջուր, թունավորում, բյուրեղավան
նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, «վեոլիա ջուր» ընկերություն, հայաստան, ջուր, թունավորում, բյուրեղավան
Ջրի բոլոր խնդիրների պատասխանատուն «Վեոլիա Ջուրը» չէ. Փաշինյանը պաշտպանեց ընկերությանը
14:11 30.04.2026 (Թարմացված է: 14:13 30.04.2026) Վարչապետը հիշեցրեց «Օրանժ» ընկերության պատմությունը (որը ներդրումներ արեց Հայաստանում, ապա արագ հեռացավ)` կոչ անելով, որ նույնը չպետք է թույլ տալ նաև «Վեոլիա Ջուր» ընկերության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Վեոլիա Ջուրը» պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Բյուրեղավանում ապրիլի 21–ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրեղավանում ընդհանուր առմամբ 30 կանչ էր գրանցվել,
հոսպիտալացվել էր 11 անձ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ
շեղում չի հայտնաբերվել, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած նմուշառման արդյունքում
շեղումներ հայտնաբերվել էին։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում խմելու ջրի ոլորտում առկա խնդիրների մեծ մասի պատճառը մեր մոտեցումների անհամապատասխանությունն է այն պայմանագրերին, որոնք ստորագրվել են։ ՀՀ վարչապետը նշեց, որ «Վեոլիա Ջուր» ֆրանսիական ընկերությունը ջրի կառավարման համաշխարհային գիգանտներից է` հույս հայտնելով, որ Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնի այցի ընթացքում կքննարկվեն նաև այս ընկերության հետ համագործակցության խորացման հարցեր։
«Նաև հույս ունենք, որ մեր համագործակցության որակը կփոխվի, իսկ դրա համար պետք է անել անհրաժեշտ քայլեր։ Էլի եմ ասում` «Վեոլիա Ջուր» ընկերությանը չպետք է դեմոնիզացնել, քանի որ ջրի հետ կապված մեր մոտեցումներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք։ «Վեոլիա Ջուր» ընկերությանը բերել, դրել ենք հնամաշ, քայքայված ջրային համակարգի վրա։ Պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է ներդրումներ անենք, որ նաև այդ գումարը հետ գա, արդյունք բերի»,– հայտարարեց նա։
Ըստ վարչապետի` «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցությունը մենք ճիշտ չենք օգտագործել, այսուհետ պետք է ճիշտ օգտագործենք։
Նա հիշեցրեց «Օրանժ» ընկերության պատմությունը (որը ներդրումներ արեց Հայաստանում, ապա արագ հեռացավ)` կոչ անելով, որ նույնը չպետք է թույլ տալ նաև «Վեոլիա Ջուր» ընկերության դեպքում։