https://arm.sputniknews.ru/20260428/bjureghavanum-khmelu-jri-mej-sheghumner-en-hajtnabervel-vevolia-jury-skhalvum-er-101483667.html
Բյուրեղավանում խմելու ջրի մեջ շեղումներ են հայտնաբերվել․ «Վեոլիա ջուրը» սխալվո՞ւմ էր
Բյուրեղավանում խմելու ջրի մեջ շեղումներ են հայտնաբերվել․ «Վեոլիա ջուրը» սխալվո՞ւմ էր
Sputnik Արմենիա
Աղիքային վարակիչ հիվանդությունով բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացողների վիճակը բավարար է։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T12:01+0400
2026-04-28T12:01+0400
2026-04-28T12:02+0400
բյուրեղավան
ջուր
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34266620_0:142:1600:1042_1920x0_80_0_0_1d6e34a236a3932c705fca467ceb53bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում խմելու ջրի հետազոտության համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած նմուշառման արդյունքում շեղումներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՎԿԱԿ մամուլի ծառայությունը։Նշենք, որ ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Ընդհանուր առմամբ 30 կանչ էր գրանցվել, հոսպիտալացվել էր 11 անձ։ Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։Ազգային կենտրոնից վստահեցնում են՝ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում։ Ընդգծում են՝ համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարման մասին։Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել:Հավելենք., որ Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ այս իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն զանգերն անպատասխան մնացին։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34266620_76:0:1523:1085_1920x0_80_0_0_0dff5a2319696a9966b9de0b2a2cc858.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուրեղավան, ջուր, վարակ
Բյուրեղավանում խմելու ջրի մեջ շեղումներ են հայտնաբերվել․ «Վեոլիա ջուրը» սխալվո՞ւմ էր
12:01 28.04.2026 (Թարմացված է: 12:02 28.04.2026) Աղիքային վարակիչ հիվանդությունով բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացողների վիճակը բավարար է։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում խմելու ջրի հետազոտության համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած նմուշառման արդյունքում շեղումներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՎԿԱԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Ընդհանուր առմամբ 30 կանչ էր գրանցվել,
հոսպիտալացվել էր 11 անձ։ Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը
հայտնել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։
«Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են»,- ասված է հաղորդագրությունում։
Ազգային կենտրոնից վստահեցնում են՝ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում։ Ընդգծում են՝ համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարման մասին։
Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել:
Հավելենք., որ
Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ այս իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն զանգերն անպատասխան մնացին։