00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ախտանշանները բնորոշ են աղիքային վարակին. Բյուրեղավանում հոսպիտալացվածների թիվն ավելացել է

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց. արխիվային լուսանկար
Հիվանդանոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2026
Բաժանորդագրվել
Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 11 մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ նույնատիպ գանգատներով 8 քաղաքացի է տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն։ Կանչերի կտրուկ աճից հետո (շուրջ 30 կանչ են ստացել) իրավիճակի մասին ահազանգել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն, որի մասնագետներն այսօր առավոտյան արդեն եղել են համայնքում։
«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք»,– ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդագրությունում:
Նշվում է, որ արձանագրված կլինիկական ախտանշաններն են սրտխառնոցը, փորլուծությունը, փսխումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
Կենտրոնի մասնագետները շարունակում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։ Այդ շրջանակում նաև խմելու ջրի նմուշառում է իրականացվել լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։
Լրահոս
0